ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՊԱՏՎԵԼԻ ՎԵՏԵՐԱՆԻՆ

2019 թվականի հունվարի 17-ը նրա հարազատների, նրան մոտիկից և լավ ճանաչողների համար դարձավ սգո օր։ Այդ օրը իր կյանքին վերջին հրաժեշտը տվեց բոլորիս համար շատ հարգված ու պատվելի Անդրանիկ Գևորգի Մալխասյանը՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, պահեստազորի մայոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ուսուցիչ, ՍՍՀՄ լուսավորության և ժողովրդական կրթության գերազանցիկ։

#Газета

Անդրանիկ Գևորգի Մալխասյանը ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 21-ին, Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա գյուղում։ Սովորել է Դոնի Ռոստովի հայկական մանկավարժական տեխնիկումում։ Պատերազմից առաջ, վերջին կուրսում պրակտիկա է անցել Ստեփան Շահումյանի անվան հայկական թիվ 16 դպրոցում (այժմ՝ թիվ 14 գիմնազիա)։ 1941 թվականի հունիսի 21-ին ավարտել է տեխնիկումը և ստացել տարրական դասարանների ուսուցչի վկայական։ Մյուս օրը՝ հունիսի 22-ին, սկսվեց Մեծ Հայրենականը, և արդեն հունիսի 27-ին նա զորակոչվեց բանակ։

Մասնակցել է Միուս-Ֆրոնտում գործող հրետանային մարտկոցի հետախուզական ջոկատի աշխատանքներին ու մարտերին։ Հետագայում կռվել է Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատում։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, մարտնչել հայրենի գյուղի՝ Մեծ Սալայի և Դոնի Ռոստովի ազատագրման համար, ինչպես նաև մղել մարտեր Ղրիմում։ Սապուն-Գորայի և Սևաստոպոլի գրոհի մասնակից է։ Պատերազմն ավարտել է Արևելյան Պրուսիայում։ Եղել է վիրավորված։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով, «Ստալինգրադի պաշտպանության համար», «Խիզախության համար», «Մարշալ Բաղրամյանի 100-ամյակի» մեդալներով, ինչպես նաև կառավարական այլ բազմաթիվ պարգևներով։

Պատերազմից հետո ընդունվել և 1949 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի մանկավարժական ինստիտուտը։ Մյասնիկյանի շրջանում աշխատել է որպես դպրոցների տեսուչ, Չալթրի և Թոպտիի (Ղրիմ) դպրոցներում դասավանդել է պատմություն։ Եղել է Մյասնիկյանի շրջանի ժողովրդական կրթության բաժնի պետ, ապա՝ մարզային ժողկրթության մանկատների բաժնի վարիչ։ Երեսուն տարի անընդմեջ ղեկավարել է միջնակարգ դպրոց։

Ամբողջ կյանքի ընթացքում Անդրանիկ Գևորգիչն ապրել է որպես անվանի մանկավարժ։ Նա անդուլ աշխատել է, զբաղվել դպրոցականների ու երիտասարդության բարոյական ու հայրենասիրական դաստիարակությամբ։ Միշտ սիրով ու պատրաստակամությամբ օգնել է նրանց, ովքեր հետաքրքրվում էին հայրենիքի ու ժողովրդի պատմությամբ, լեզվով ու մշակույթով։

Հատուկ ուշադրության է արժանի Անդրանիկ Գևորգիչի այն մեծ ավանդը, որ նա ներդրել է հայոց լեզվի դասավանդման գործում Դոնի Ռոստովի հայ համայնքի համար։ Նրա անխոնջ գործունեության շնորհիվ լուծվեց հայերենի ուսուցման կազմակերպման հրատապ հարցը։ Հիսուն տարվա ընդմիջումից հետո քաղաքի մի շարք դպրոցներում բացվեցին հայոց լեզվի խմբակներ, դասարաններ ու կիրակնօրյա դասընթացներ։ Այդ կարևոր գործը շարունակվում ու զարգանում է մինչ օրս։

Անդրանիկ Գևորգիչը ոչ միայն մանկավարժ ու պատմաբան էր, այլև գրող ու հեղինակ։ Նրա գրչին են պատկանում դոնահայության պատմությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, գրքեր, բառարաններ, ինչպես նաև 2000 թվականին հրատարակված դասագիրք-այբբենարան։

Նրա աջակցությամբ ու օգնությամբ մեր՝ թիվ 14 գիմնազիայի թանգարանի հետախուզների խումբը հայտնաբերեց և վերահաստատեց Ստեփան Շահումյանի անվան նախկին հայկական դպրոցում (այժմ՝ թիվ 14 գիմնազիա) սովորած և ավարտած Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ու մասնակիցների ցանկը։

Անդրանիկ Գևորգի Մալխասյանը Դոնի Նախիջևանի հայ համայնքի պատվավոր անդամ էր։ Հայրենասեր, հայասեր, աշխատասեր, ազգային գործի անձնվեր նվիրական՝ այդպիսին էր Անդրանիկ Գևորգիչը։ Նա իր մարդկային արժանիքներով ու բեղմնավոր գործունեությամբ բազմաթիվ մարդկանց համար օրինակ էր։ Նրա անունը վառ կմնա ապրողների հիշողության մեջ։

Անցյալ տարի՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ին, Դոնի Ռոստովի Սուվորովի փողոցի 38-րդ տան պատին, որտեղ ավելի քան 35 տարի ապրել է անվանի վետերանն ու վաստակավոր ուսուցիչը, բացվեց հուշատախտակ։ Այդպես հավերժացավ երիտասարդության բարի խորհրդատու ու դաստիարակ, մեր պատվելի Անդրանիկ Գևորգի Մալխասյանի պայծառ հիշատակը։

Շողիկ Սիմավոնյան

ПАМЯТИ ДОРОГОГО ВЕТЕРАНА

       17 января 2019 года стал днем скорби для его родных и всех, кто знал этого человека. В этот день от нас ушел глубокоуважаемый Андраник Геворкович Малхасян — ветеран Великой Отечественной войны, майор запаса, заслуженный учитель Российской Федерации, отличник народного просвещения СССР.

       Андраник Геворкович Малхасян родился 21 ноября 1921 года в селе Большие Салы Мясниковского района Ростовской области. Он учился в Армянском педагогическом техникуме в Ростове-на-Дону. Перед войной, на последнем курсе, проходил практику в армянской школе № 16 имени Степана Шаумяна (ныне гимназия № 14). 21 июня 1941 года он получил диплом учителя начальных классов, а на следующий день началась война. 27 июня он был призван в армию.

       Он участвовал в работе разведки артиллерийской батареи на Миус-фронте, воевал на Северо-Западном фронте. Сражался в Сталинграде, участвовал в освобождении родного села Большие Салы и Ростова-на-Дону, в боях за Крым, штурме Сапун-горы и Севастополя. Войну закончил в Восточной Пруссии. Был ранен.

       Награждён орденом Отечественной войны II степени, медалями «За оборону Сталинграда», «За отвагу», «100-летие маршала Баграмяна» и многими другими государственными наградами.

       После войны поступил и в 1949 году окончил Ростовский-на-Дону педагогический институт. Работал инспектором школ в Мясниковском районе, преподавал историю в школах Чалтыря и Топти (Крым). Был заведующим районным отделом народного образования, затем начальником отдела детских домов областного управления образования. Тридцать лет проработал директором средней школы.

       Всю свою жизнь Андраник Геворкович прожил как видный педагог. Он неустанно трудился, занимаясь нравственным и патриотическим воспитанием школьников и молодежи. Всегда с готовностью помогал тем, кто интересовался историей, языком и культурой своего народа.

       Особого внимания заслуживает его огромный вклад в организацию преподавания армянского языка для армянской общины Ростова-на-Дону. Благодаря его настойчивости был решен актуальный вопрос об организации уроков. После 50-летнего перерыва в ряде школ города открылись кружки, классы и воскресные курсы армянского языка. Это важное дело продолжается и развивается по сей день.

       Андраник Геворкович был не только педагогом и историком, но и писателем. Его перу принадлежат многочисленные статьи, книги, словари, посвященные истории донских армян, а также изданный в 2000 году учебник-азбука.

       Благодаря его помощи и поддержке, группа поисковиков музея нашей гимназии № 14 смогла выявить и восстановить список ветеранов и участников Великой Отечественной войны, учившихся в школе имени Степана Шаумяна.

       Андраник Геворкович Малхасян был почетным членом армянской общины Нахичевани-на-Дону. Патриот, преданный своему народу, трудолюбивый и беззаветно служивший национальному делу — таким он и запомнился. Своими человеческими качествами и плодотворной деятельностью он стал примером для многих. Его имя навсегда останется в нашей памяти.

       21 ноября 2025 года на доме № 38 по улице Суворова в Ростове-на-Дону, где более 35 лет жил уважаемый ветеран и заслуженный учитель, была открыта мемориальная доска. Так была увековечена светлая память доброго наставника молодежи, нашего дорогого Андраника Геворковича Малхасяна.

Шогик Симавонян

Перевод на русский — Мерона Гайбаряна

Фото — https://dspl.ru/upload/resize_cache/iblock/8b1/651gk6q3zivf1b0jrovfud9fx70yclw0/875_1200_11a8a532e325b5ffc65c5eb7a708d1626/Malkhasyan_Andranik_Gevorkovich_foto_Marii_Kim.jpg

Заря