Առնո Բաբաջանյանի 105-ամյակի առիթով
105 տարի առաջ երաժշտական երկնակամարում վառվեց մի աստղ, որը կոչվեց Առնո Հարությունի Բաբաջանյան։ Նա թարմ շունչ բերեց հայկական երաժշտական աշխարհ և դարձավ նորարար։ Նրա երգերով սկսեցին սեր խոստովանել սիրելիին, հայրենիքին, մեր Երևանին… Սիրո ճանապարհին նա կառուցեց իր մեղեդային կամուրջները։ Հանճարը ծնվեց, որպեսզի մարդկության կյանքը վերաիմաստավորի ու գեղեցկացնի։ Ու թողեց իր անջնջելի հետքը երաժշտական աշխարհում։
1921 թ. հունվարի 21-ին Հարություն և Արծվիկ Բաբաջանյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ մի մանուկ։ Նորածնի հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր, իսկ մայրը՝ ռուսաց լեզվի։ Երեք տարի անց՝ 1924 թ. հունվարի 21-ին, մահացավ Ժողովուրդների առաջնորդ Վ. Ի. Լենինը, և այդ օրը 15 հանրապետություններում հայտարարվեց ամենամյա սգո օր։ Մանկավարժների ընտանիքում ծնված երեխայի ծննդյան վկայականը փոխեցին՝ դարձնելով հունվարի 22-ը, որպեսզի հետագայում ծննդյան տոնը նշելու խնդիրներ չունենան։ Հայերն առանձնահատուկ կարևորություն են տալիս արու զավակի ծնունդին և անունը դնում Առնո, այսինքն՝ մեծ, խոշոր, հզոր՝ չպատկերացնելով, որ նա դառնալու է հայ մեծ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Փոքրուց մանուկը լսել է, թե ինչպես է հայրը մեծ սիրով նվագում ֆլեյտա, շվի, դուդուկ և զուռնա։ Մի անգամ մանկապարտեզ է գալիս Մոսկվայից մի քեռի ու ստուգում 5 տարեկան երեխաների երաժշտական ունակությունները։ Երբ հերթը հասնում է փոքրիկ Առնոյին, քեռին ծափահարում է՝ ասելով, որ նա մեծ երաժիշտ է դառնալու։ Երաժշտական կնքահայրը և մոսկվացի քեռին, ինչպես պարզվում է, եղել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Եղիայի Խաչատրյանը, որը կանխորոշեց նրա ապագան։ Աստծո կամոք էր այս հանդիպումը՝ 20-րդ դարի հայ երաժշտության ապագա երկու հզոր գագաթների միջև։
Արամ Խաչատրյանի խորհրդով Առնոյի ծնողներն որդուն տալիս են օժտված մանուկների երաժշտական խմբակ։ Նա ուսման մեջ աներևակայելի առաջադիմություն ցուցաբերեց և երաժշտություն գրելու փորձեր արեց։ 9 տարեկանում նա գրեց «Պիոներական քայլերգը»։ Այդ երգն այնքան դուր եկավ Եղիշե Չարենցին, որ նա երկար ժամանակ այն քթի տակ երգում էր, և 1932 թ. այն տպագրվեց 1000 օրինակով։ Երկրորդ կնքահայրն էլ Առնոյի եղավ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Առնոն բանաստեղծի նշանաբանով էր առաջ ընթանում. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»։
Նա սիրահարված էր կյանքին, այնքան հումորասեր էր, որ երաժշտությունն էլ հենց ծնվում էր այդ բարությունից։ Նա ուներ գեղեցիկի բնատուր զգացողություն։ Նա լույսի ու ուրախության երաժիշտ էր։ Սիրում էր լսել Սայաթ-Նովային, բայց երբեք չէր սիրում կրկնել այն, ինչ արդեն ստեղծված էր։ Առնոն բուռն ու էմոցիոնալ մարդ էր, որի տարերքներից էին նարդին ու շախմատը. խաղում էր մեծ հաճույքով։
Փայլուն դաշնակահարի ձեռքերի տակ դաշնամուրը կարծես խոսում էր, երգում, փոթորկվում, ապշեցնում գույների հարստությամբ։ 27 տարեկանում Առնո Բաբաջանյանը «Հերոսական բալլադ» դաշնամուրային ստեղծագործության համար արժանացավ Ստալինյան մրցանակի։ Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն հուզում էր ունկնդրին, մտնում նրա սիրտն ու մնում այնտեղ։
1951 թ. խորհրդային էկրան բարձրացավ «Առաջին սիրո երգը» հայկական ֆիլմը, որը ռեկորդային արդյունքներ արձանագրեց։ Հաջողության գլխավոր գրավականը ֆիլմում հնչած երգերն էին՝ «Երևանի սիրուն աղջիկ», «Դուն իմ սիրո արև», «Իմ Երևան», որոնց հեղինակն Առնո Բաբաջանյանն էր։
Խորհրդային տարիներին հայտնի կոմպոզիտորներին հրավիրում են Մոսկվա՝ նրանց տաղանդը ռուսական մշակույթին ծառայեցնելու։ Ռուս բանաստեղծները սիրահարվում էին տաղանդավոր կոմպոզիտորի երաժշտությանը, պատիվ էին համարում աշխատել նրա հետ։ Պատվերները կոմպոզիտորի վրա թափվում էին հեղեղի նման։
Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունների հիման վրա ստեղծվեցին երգեր՝ «Երախտապարտ եմ քեզ», «Կանչիր ինձ», «Գեղեցկության թագուհի», «Հարսանիք»… Ռուս բանաստեղծը մեծ կոմպոզիտորի մասին ասել է. «Անիմաստ է գրել Առնոյի մասին, նրան պետք է լսել. երբ տխուր ես, երբ ուրախ ես, լսել միշտ»։
Եվգենի Եվտուշենկոն Բաբաջանյանին անվանում էր «բացառիկ երաժիշտ»։ Նրանց համագործակցությունից ծնունդ առան մի շարք անմահ հիթեր՝ «Մի շտապիր», «Քո հետքերը», «Սատանի անիվ»… Ռուս պոետը բանաստեղծություն է ձոնել Բաբաջանյանի հիշատակին։
Առնո Բաբաջանյանի կինը՝ Թերեզան, դաշնակահարուհի էր, իսկ որդին՝ Արայիկը, երգիչ և դերասան։ Նրանք, ապրելով Մոսկվայում, անչափ նրբանկատ էին ազգային պատկանելության հարցում. հետևում էին հայկական ավանդույթներին, տանը միայն հայերեն էին խոսում։ «Հարսնացուն հյուսիսից» հանրահայտ ֆիլմի երաժշտության հեղինակը Առնո Բաբաջանյանն է, իսկ գլխավոր հերոսը նրա որդին է՝ Արա Բաբաջանյանը։ Նրա ստեղծած երաժշտությունը կոչ էր անում աշխարհին ուրախ ապրել, խինդ ու ժպիտ պարգևել մարդկանց, դրական էներգիա հաղորդել, ջերմացնել արևի նման։ Լսելով նրա երգերը՝ մարդը դառնում է բարի, անկեղծ ու նրբանկատ։ Բաբաջանյանական հոգու հատորը թարմություն է ներշնչում, որը հայ ժողովրդի մշակութային այցեքարտերից է։ Նա զգաց դժվար ժամանակի հևքն ու ստեղծեց այն, ինչը հայեցի էր։
1983 թ. նոյեմբերի 11-ին Բաբաջանյանը կնքեց իր մահկանացուն՝ 30 տարուց ավելի տառապելով արյան քաղցկեղից։ Ապրելուն այդքան ծարավ մարդը կարողացավ մահվան թույլ տալ կտրել իր անզուգական կյանքի մեղեդին՝ հոգևոր մեծ ժառանգություն թողնելով սերունդներին, որոնք հավերժականության արժեք են կրում։
Առնո Բաբաջանյանի ֆիզիկական բացակայությունն իր ստեղծագործություններով տանում է դեպի անմահություն։ Նրա հուզիչ կտակը «Ես կմնամ իմ երգերում» ստեղծագործությունն է…
Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի
և գրականության ուսուցչուհի՝
Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան
Человек-мелодия
К 105-летию Арно Бабаджаняна
105 лет назад в музыкальном небе зажглась звезда по имени Арно Бабаджанян. Композитор-новатор, чьи песни стали признанием в любви, а мелодии — мостами к сердцам людей.
Он родился 21 января 1921 года в семье учителей. Из-за совпадения этой даты с днём смерти Ленина родители были вынуждены изменить запись в свидетельстве на 22 января, чтобы избежать проблем в будущем. Назвали сына Арно — «великий», ещё не зная, что он действительно станет великим композитором и народным артистом СССР.
В пять лет его музыкальные способности распознал Арам Хачатурян, приехавший в ереванский детсад. По совету маэстро родители отдали мальчика в музыкальную группу. А в девять лет Чаренц, впечатлённый «Пионерским маршем» юного дарования, напечатал его ноты.
Бабаджанян был музыкантом света и радости. В 27 лет он получил Сталинскую премию за «Героическую балладу». Фильм «Песня первой любви» с его хитами («Ереван», «Красивая девушка из Еревана») имел оглушительный успех.
В Москве он работал с лучшими поэтами. Рождественский подарил миру «Свадьбу», «Позови меня», а Евтушенко — «Не спеши», «Чёртово колесо». Евтушенко называл его «исключительным музыкантом».
С женой Терезой, пианисткой, и сыном Араиком, актёром, они, живя в Москве, берегли армянские традиции и дома говорили только на родном языке. Его музыка, звучащая в фильме «Невеста с севера», несла тепло, доброту и энергию жизни.
После более чем 30 лет борьбы с лейкемией Арно Бабаджанян ушёл 11 ноября 1983 года. Но он исполнил своё обещание — остался в своих песнях, оставив духовное завещание, ценность которого вечна. Слушая его, хочется быть добрее и искреннее.
Учитель армянского языка и литературы
школы №1 села Чалтырь
Рипсиме Андраниковна Вартеванян
Перевод на русский – диакон Мерон Гайбарян
Фото — https://avatars.mds.yandex.net/i?id=24eda9c45bb72acf005ea8d249ac0366_l-5674063-images-thumbs&n=13









