Շողիկ Սիմավոնյանի բանաստեղծություններից՝ Մյասնիկյանի անվան շրջանի հոբելյանին

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ

#Газета

Դոնի լայնարձակ տափաստաններում՝

Փռված են ահա՝ գյուղերն հայկական,

Որ ղրիմահայ գաղթականները,

Հիմնադրեցին՝ քրտինքով արդար:

Թոփտի ու Չալթր, Փոքր ու Մեծ Սալա,

Հինգերորդ գյուղն էլ կոչվեց Նեսվիթա,

Իսկ Դոնի ափին՝ Նոր Նախիջևան,

Հիասքանչ քաղաք՝ մեծ ու պատվական:

Ժամանակների հողմերը հաղթած

Անցել են դարեր ու պատմություններ,

Ահա՝ նոր կյանքով ու գործով տարված,

Ապրում են խաղաղ՝ սերունդները  մեր:

Ինչքան սեր, հարգանք, ջանք ու աշխատանք

Կան այդ հայկական մեծ օջախներում,

Որ սերունդները համարում են պարտք

Եվ սիրով իրենց կյանքում ներդնում:

Շենանում են տե՛ս, հայ  գյուղերը մեր,

Գեղեցկանում են, դառնում հիասքանչ

Եվ հողի վրա, երկնքում մաքուր,

Կա սերունդների՝ հիացմունքի կանչ:

ԱՊՐԻ՛Ր, ՉԱԼԹՐ

Տարիներ են անցել ահա՝ այն հնամյա օրերից,

Երբ Ղրիմից եկած հայերն այս հողին ոտք դրեցին.

Երկար-բարակ մտածելով ու վերջապես խնդագին՝

Որոշեցին ու հենց այստեղ՝ Չալթր գյուղը հիմնեցին:

Տարիները՝ եկան, անցան ու շատ ջրեր հոսեցին,

Մարդիկ եկան ու գնացին, բայց գործերը մնացին:

Լավ գործերին ընթացք տրվեց՝ ծլեցին ու ծաղկեցին,

Կենցաղային ու կրթության նոր կենտրոններ բացվեցին:

Ահա այսօր Չալթր գյուղը մեծացել է, զարգացել,

Մի աննման, քաղաքատիպ՝ գեղեցկուհի է դարձել,

Նոր-նոր տներ ու թանգարան, մշակույթի օջախներ,

Բազմատեսակ սրճարաններ ու խանութներ են բացվել,

Եվ Չալթրցիք ամեն տարի հավաքվում են կենտրոնում՝

Հպարտությամբ, ուրախ սրտով հոբելյաններ են նշում:

Ապրի՛ր Չալթր, դո՛ւ առհավետ, դարձի՛ր օրրան՝ լիառատ,

Հյուրասեր քո դռները միշտ՝բաց թող լինեն մեր առաջ:

ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԳՅՈՒՂ

Հարազատ ես ինձ, Թոփտի՝ գյուղ սիրուն,

Հմայում ես միշտ, տխրաձայն կանչում՝

— Քո պապենական, հայրական տունն եմ,

Ե՛տ վերադարձիր՝ արի՛, արի՛ տուն:

— Մեղավոր չես դու՝ այդպես ստացվեց,

Ճակատագրի բերումով հանդերձ՝

Շատերը թողեցին, հեռու սլացան,

Համենայն դեպս քեզ չմոռացան:

Լսում եմ կանչդ ի՛մ հայրական գյուղ,

Հուզվում եմ, տխրում՝ շատ եմ ուշացել,

Կարո՞ղ եմ արդյոք սխալս ուղղել,

Քո տաքուկ գրկում հանգրվան գտնել:

2025թ.

ՄԵՐ ՀԵՐՈՍ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ

Դոնահայերի անվախ զավակներ՝

Չափչախով Լազար, Տաշչիյան Սուրեն.

Հայրենականի ահեղ մարտերում՝

Քաջաբար ընկան, դարձան հերոսներ:

Օդամարտերի թեժ կռիվներում,

Հայրենիքի սերը սրտերում պահած,

Նվաստ թշնամուն ոչնչացնելով,

Մեծ Հաղթանակին բերեցին նպաստ:

Հայ օդաչուներ՝ Լազար  ու Սուրեն,

Կյանքի ծաղկունքում՝ խիզախ զոհվեցին,

Անթիվ վնասներ թշնամուն տալով,

Անուններն իրենց փառաբանեցին:

Դոնահայերի պարծանքն են նրանք՝

Մեծ Սալա, Չալթր ապրում են խաղաղ,

Նրանց հիշատակը՝ պատկերները վառ,

Հիշում են սիրով, պահում են պայծառ:

Լ.Ս.  ՉԱՓՉԱԽՈՎ             Ս. Հ.  ՏԱՇՉԻՅԱՆ

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻՆ

Դու՝ Մեսրոպ Մաշտոց,

Սուրբ որդի հայոց,

Անունդ՝ անմահ,

Սխրանքդ՝ հզոր,

Այբուբենը քո՝

    Որպես մեղրածոր,

    Սնունդ հայության    

    Ու հավերժության՝

    Մասունք սրբագործ,

    Ապրում է, կապրի՝

                    Հոգում հայերի,

                    Մայրենի լեզվի

                    Ու երգերի  մեջ՝

                    Սփյուռքում,

                    Ամենուր, ուր՝

                    Հայն է ապրում:            

 21. 02.2026թ.

ԳՈՒՅՆԵՐԻ ՎԱՐՊԵՏ ՍԱՐՅԱՆԻՆ

Մեծ Սարյանի կտավների                    

Վառ գույների լույսով լցված,         

Իմ կախարդված հոգին կրկին՝             

Դեպ Հայաստան է սլանում:

Ի՜նչ նրբություն և ի՜նչ ճաշակ,     

Վարպետության գագաթնակետ           

Եվ բնության հրաշքների                     

Արտացոլանք նկարներում: 

Ինչքա՜ն մտքեր ու ինչքա՜ն սեր

Եվ պատմական դեմքեր, դեպքեր

Կան այդ գունեղ պատկերներում,

Ուր Վարպետն է մեզ հետ խոսում:

Կտավներիդ առջև կանգնած,

Քո արվեստով միշտ հիացած,

Հայաստան եմ ես սլանում

Եվ իմ անհուն կարոտն առնում:

МАСТЕРУ КРАСОК САРЬЯНУ

Свет кисти ярок, мастерство

У красок буйство.

С Сарьяном я душой во сне

В Армении, как в детстве.

Какая нежность! Тонкий вкус.

И творчества вершины.

Полотен солнечная кисть

Творит шедевры зримо.

Раздумье и любовь,

Портретов строгих лица

И разговор суров

В тональность колорита.

Всегда поражены

И мастера и зритель,

Армения гордись-

Сарьян — твой вдохновитель…

       Перевод Э.В. ЧИНЧЯН, 28. 02.2026г.

ՄԷՐ ԱՆՈՒՇ ԼՈՒԶՈՒՅՕՎ

Էգի՛ր բալաս, քօվըս նիստ,

Անգաջ արա ինչ գասիմ՝

Մէմը սիրդօվ, մէր լուզույօվ՝

Գալաջի անինք, յէրք յէրքինք:

Նօմայ դարի՝ ասկից առչօվ,

Մէր հալխը խիստ քըսիրէր,

Մէր հինութվան անուշ լուզուն՝

Առչօվ դանէլ, բահբանէլ:

Բաբէնագան մէր լուզույօվ՝

Յէրքէր, գիրքէր գըրվէցին,

Նօմայ խօլօք ու բէդք միտկէր՝

Գըրօղնէրը թօղուցին:

Շինըխ մինք ալ բիդ չմօռնանք՝

Բաբէնագան մէր լուզուն,

Բիդի բահինք, բիդ թօղցունունք՝

Աշխարք էգօղ յաշէրուն:

Նօմայ լուզու կիդնալը՝ խօշտ,

Խիստ մէձ պան է, ըռինդ կիդցի՛ր,

Ամա մօրագան լուզուն բահիլը՝

Մէձ  նամուս է, մէձ բադեվ:

ՇՈՂԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՍԻՄԱՎՈՆՅԱՆ

ШОХИК ГЕОРГИЕВНА СИМАВОНЯН

СТИХОТВОРЕНИЯ К ЮБИЛЕЮ РАЙОНА       

Фото — https://ru.hayazg.info/images/e/eb/IMG_20180220_0003.jpg, https://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/d7/Chaltyr_limit_sign.jpg

Заря