Չալթրը գրավեց առաջին տեղը

«Արտաշունչ» 4-րդ համառուսաստանյան

#гордостьшколы

թատերական փառատոնին Անապայում

Մարտի 29-ից 31-ը Անապա քաղաքում անցկացվեց «Արտաշունչ» թատերական արվեստի 4-րդ համառուսաստանյան փառատոնը։ Թատրոնն արվեստի ամենակենդանի ու հուզիչ տեսակներից է, որը դարեր շարունակ հիացմունքի և մտորումի տեղիք է տալիս։ Թատրոնի սիրահարները տարբեր քաղաքներից՝ Մոսկվա, Սոչի, Դոնի Ռոստով, Չալթր, Սմոլենսկ, Ուֆա, Տուապսե, Կրասնոդար, Նովոռոսիյսկ… հավաքվել էին մի հարկի ներքո։

«Հայ ուսուցիչ-աշակերտ-ծնող» եռակողմ համագործակցությունը հայոց լեզվի ուսուցման ամենաազդեցիկ կրթական ձևաչափերից մեկն է։ Չէ՞ որ հայկական թատրոնի արմատները տանում են մեզ դեպի մ.թ.ա. 1-ին դար՝ Տիգրան Մեծի օրոք Տիգրանակերտում կազմակերպված պրոֆեսիոնալ բեմականացումները։

Չալթրի 1 դպրոցի 6-րդ «Վ» դասարանի աշակերտները՝ Դոլոբայան Թագուհին, Յավրույան Ասվատուրը, Պիջիկյան Սերյանը, Խաթլամաջյան Սարգիսը, Խաթլամաջյան Աշոտը, Խեյղետյան Վլադիմիրը, մայրիկների հետ միասին, հայոց լեզվի երկու ուսուցիչների՝ Վարդևանյան Հռիփսիմեի և Դոլոբայան Ոսկեհատի ուղեկցությամբ, ճանապարհ բռնեցին դեպի Անապա քաղաք։

Մարտի 29-ին, առավոտյան, գնացքով հասանք արևոտ քաղաք Անապա։ Մեզ կայարանում ջերմորեն դիմավորեց «Մուշ» դպրոցի տնօրեն Կարինե Փիլոյանը։ Ուղևորվեցինք դեպի Հայկաձորի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ տոնելու Ծաղկազարդը։ Մասնակցեցինք Սուրբ Պատարագին, մոմեր վառեցինք, միասին կարդացինք «Հայր մերը», այնուհետև քահանան օրհնեց բոլոր երեխաներին։ Եկեղեցու բակում՝ երգ ու պարով, դհոլ-զուռնայով, բարձր տրամադրությամբ, ծաղկած ծառերի անուշաբույր բուրմունքով, տոնեցինք այդ սուրբ օրը, որը դեռ երկար ենք հիշելու։

Ավտոբուսում հայրենասիրական երգեր երգելով հասանք «Մուշ» դպրոց։ Այնտեղ կազմակերպել էին ինտելեկտուալ վիկտորինա-մրցույթ՝ չորս խմբերի միջև։ Չալթրի 6-րդ դասարանի աշակերտների խումբը կոչվում էր «Անեցիներ»։ Տրամաբանությունը զարգացնելու և գիտելիքները ստուգելու համար շատ հետաքրքիր հարցաշար էին կազմել։ Մեր դպրոցի աշակերտները մրցույթում գրավեցին առաջին տեղը։ Ոգևորված ու ուրախացած անցկացրինք առաջին օրը։

Փառատոնի երկրորդ օրը դահլիճը լեփ-լեցուն էր հայ աշակերտներով ու ուսուցիչներով։ Գեղեցիկ հագնված, հայկական տարազով, արդ ու զարդով, հայկական մթնոլորտով էր ողողված սրահը։ Ամեն մի մասնակից ձգտում էր հնարավորության սահմաններում զարմացնել ու հիացնել ժյուրիի անդամներին։ Յուրաքանչյուր մասնակից ասմունքով, դերակատարմամբ կարողանում էր ժպիտ պարգևել հանդիսատեսին։ Չալթրի դպրոցի տաղանդավոր սաները ցույց տվին «Ով աշխատի, նա կուտի» և «Անխելք մարդը» հեքիաթները՝ Նոր Նախիջևանի յուրահատուկ բարբառով։ Առաջին հեքիաթի մեջ ներկայացրինք նաև անեցիների հարսանյաց հանդեսի ավանդույթներն ու ծեսերը, որոնք մինչև օրս էլ պահպանվել են։ Երաժշտությունը միանգամից ոտքի հանեց հանդիսատեսին, որը բարձր ծափերով դղրդացնում էր դահլիճը։

Փառատոնի երրորդ օրը ամեն մի մասնակից քար լռությամբ ու հուզմունքով սպասում էր արդյունքների ամփոփմանը։ Դեռևս չհայտարարված տեղերի պայմաններում բոլորն էլ իրենց մասնակցությամբ արդեն հաղթել էին, քանի որ մեծ մասշտաբի հանդիսատեսի առջև ելույթ ունենալն արդեն հաղթանակ էր։ Չալթրի 1 դպրոցի սաները «Ով աշխատի, նա կուտի» հեքիաթով (14 հոգու մասնակցությամբ) արժանացան առաջին կարգի դափնեկրի պատվավոր դիպլոմին։ Մեր աշակերտների ուրախությանը չափ ու սահման չկար։ «Անխելք մարդը» հեքիաթով էլ գրավեցինք 3-րդ տեղը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ծնողների և ուսուցիչների անունից բոլոր կազմակերպիչներին, ի դեմս «Մուշ» դպրոցի տնօրեն Կարինե Փիլոյանի, այսպիսի հետաքրքիր, ուսուցողական և հայրենասիրական միջոցառում կազմակերպելու համար։ Երեխաների հիշողության մեջ սա դաջվեց՝ որպես Անապա քաղաքում անցկացրած վառ ու պայծառ օրեր։

Չալթրի 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝

Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

ЧАЛТЫРЬ ЗАНЯЛ ПЕРВОЕ МЕСТО

НА 4-М ВСЕРОССИЙСКОМ

ТЕАТРАЛЬНОМ ФЕСТИВАЛЕ

«АРТАШУНЧ» В АНАПЕ

С 29 по 31 марта в Анапе проходил IV Всероссийский фестиваль театрального искусства «Арташунч». Любители театра из Москвы, Сочи, Ростова-на-Дону, Чалтыря, Смоленска, Уфы, Туапсе, Краснодара и Новороссийска собрались под одной крышей.

Ученики 6-го класса школы №1 села Чалтырь — Такуги Долобаян, Асватур Явруян, Сейран Пиджикян, Саркис и Ашот Хатламаджиян, Владимир Хейгетян — вместе с мамами и учителями армянского языка Рипсиме Вартеванян и Воскеат Долобаян отправились в Анапу.

Утром 29 марта на вокзале нас тепло встретила директор школы «Муш» Карине Пилоян. Мы поехали в Гайкадзор, в церковь Святого Саркиса, чтобы отпраздновать Вербное воскресенье: участвовали в Святой Литургии, поставили свечи, а священник благословил детей. Во дворе церкви царила атмосфера песен, танцев и аромата цветущих деревьев.

В школе «Муш» провели интеллектуальную викторину. Команда наших ребят «Анийцы» заняла первое место.

Во второй день фестиваля зал был полон. Наши талантливые ученики показали сказки «Кто работает, тот ест» и «Глупый человек» на Нор-Нахичеванском диалекте донских армян. В первом выступлении отразили и свадебные традиции анийцев. Зал взрывался аплодисментами.

В третий день, ещё до объявления итогов, все чувствовали себя победителями — само участие на большой сцене было победой. Наши ребята с постановкой «Кто работает, тот ест» (14 участников) получили диплом лауреата первой степени, а за сказку «Бестолковый человек» — третье место.

Выражаем глубокую благодарность организаторам и лично Карине Пилоян за этот познавательный и патриотичный праздник. В памяти детей эти дни в Анапе останутся ярким и светлым воспоминанием.

Учитель армянского языка и литературы

школы №1 села Чалтырь

Рипсиме Андраниковна Вартеванян

Перевод на русский – диакон Мерон Гайбарян

Заря