
Վարդան Գևորգի Ջինջյանը ծնվել է 1906 թ. փետրվարի 5-ին (հին տոմարով՝ հունվարի 23-ին) Նոր Նախիջևանում։ Սովորել է հայկական համայնքի բարեգործական օգնությամբ։ Ավարտել է Նոր Նախիջևանի հոգևոր սեմինարիան։
1924–1927 թթ. աշխատել է Չալթրի գյուղսովետի քարտուղար, միաժամանակ խաղացել է թատերական խմբակի ներկայացումներում, որի առաջին մասնակիցներից էր։
1930 թ. ընդունվել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև տեղափոխվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, որն ավարտել է 1935 թ.՝ ստանալով ինժեներ-մեխանիկի դիպլոմ։ Ինստիտուտն ավարտելուց հետո Վարդան Գեորգիչն աշխատել է Իրկուտսկի ավիացիոն գործարանում։ 1939 թ. նրան տեղափոխել են Մոսկվա՝ ղեկավար աշխատանքի Խիմկինսկի ավիացիոն գործարանում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին, 1941 թ. նոյեմբերին, երբ սկսվեցին Մոսկվայի ռմբակոծումները, Վարդան Գեորգիչն իր ընտանիքի և գործարանի անձնակազմի հետ էվակուացվել է Տաշկենտ։ 1943 թ. նրան ուղարկել են Երևան, որտեղ նշանակվել է Հայաստանի Պետպլանում՝ ղեկավար պաշտոնում։
1953 թ. Վարդան Գեորգիչը կնոջ և երեք որդիների հետ վերադարձել է իր փոքր հայրենիք՝ Դոն։ Սկզբում աշխատել է Տագանրոգում, ապա՝ Ռոստովի ուղղաթիռների գործարանում։ Վաստակավոր հանգստի անցնելուց հետո ակտիվորեն զբաղվել է գավառագիտությամբ և կյանքի վերջին տարիները նվիրել մշակութային ու պատմական հուշարձանների պահպանության կարևոր գործին։ Նա եղել է Սուրբ Խաչ վանքի վերականգնման նախաձեռնողներից մեկը և ընտրվել Համառուսաստանյան պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման ընկերության (ВООПИиК) Ռոստովի մարզի հասարակական տեսչության նախագահ։
Նա պատմության մեջ մտավ որպես Սուրբ Խաչ վանքի վերականգնման ակտիվ գործիչ և հուշային համալիրի նախագծման աշխատանքների մասնակից։ Մոսկվայում, Լենինգրադում, Երևանում և Դոնի Ռոստովում ապրող ականավոր նորնախիջևանցիների ուշադրությունը նա հրավիրեց դեպի Դոնի հայության մշակութային օջախը։
Առաջին հերթին նա դիմել է նշանավոր նկարիչ, Հայաստանի պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման ընկերության նախագահ Մարտիրոս Սարյանին։ Վարդան Գեորգիչի խնդրանքով, Սուրբ Խաչ հուշային համալիրի վերականգնման շուրջ, Մ. Սարյանն անդրադարձել է Ռոստովի քաղկոմին և ՌՍՖՍՀ մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման պետական տեսչությանը։
Պատմական հուշարձանի հեղինակության և ճարտարապետական ոճի ճշգրտման հարցերում Վարդան Գեորգիչը դիմել և ներգրավել է Մոսկվայում բնակվող, Նոր Նախիջևանում ծնված ճարտարապետության պրոֆեսոր Հովհաննես Խաչատուրի Խալփախչյանին։
Երևանում Վարդան Ջինջյանը հանդիպել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանի հետ, ով դիսերտացիա էր գրել Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմության վերաբերյալ (այդ ուսումնասիրության առաջին հատորը լույս է տեսել 1967 թ. Երևանում, ՀՀ ԳԱ հրատարակչությամբ)։
Սուրբ Խաչ հուշային համալիրի նախագծման հարցերը լուծվել են Նոր Նախիջևանում ծնված, Հայաստանի նախագծային ինստիտուտի տնօրեն, վաստակավոր ճարտարապետ, պետական մրցանակների դափնեկիր Մարկ Վլադիմիրի Գրիգորյանի մասնակցությամբ։ 1972 թ. սեպտեմբերին տեղի է ունեցել վերականգնված Սուրբ Խաչ տաճարի հանդիսավոր բացումը։
1974 թ. Վարդան Գեորգիչ Ջինջյանի ջանքերով Սուրբ Խաչը ներառվել է հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում։ Տաճարի տարածքում ստեղծվել և բացվել է ռուս-հայկական բարեկամության թանգարան, որը 2011 թ. տեղափոխվել է նոր շենք։
Վարդան Գեորգիչ Ջինջյանը մահացել է 1981 թ. դեկտեմբերի 28-ին, 76 տարեկան հասակում։
Տեքստը պատրաստեց՝ Շողիկ Սիմավոնյանը

ВЫДАЮЩИЙСЯ АВИАИНЖЕНЕР И КРАЕВЕД В. Г. ЧИНЧЯН: СВЕТЛАЯ ПАМЯТЬ
Вардан Георгиевич Чинчян родился 5 февраля 1906 г. в Нор-Нахичевани. Окончил местную духовную семинарию.
В 1924–1927 гг. работал секретарем Чалтырского сельсовета, участвовал в театральном кружке. В 1930 г. поступил в Новочеркасский политехнический институт, затем перевелся в Московский авиационный институт, который окончил в 1935 г. Работал инженером-механиком на авиазаводах в Иркутске, Химках. В ноябре 1941 г. был эвакуирован с заводом в Ташкент, а в 1943 г. направлен в Ереван на руководящую работу в Госплане Армянской ССР.
В 1953 г. с семьей вернулся на Дон, работал в Таганроге, затем на Ростовском вертолетном заводе. После выхода на пенсию активно занялся краеведением и сохранением историко-культурного наследия. Был одним из инициаторов восстановления церкви Сурб Хач, председателем общественной инспекции ВООПИиК по Ростовской области.
Для решения вопросов реставрации Сурб Хач он привлек известных выходцев из Нахичевани: художника Мартироса Сарьяна, архитектора Ованеса Халпахчяна, историка Владимира Бархударяна, главного архитектора Еревана Марка Григоряна. Торжественное открытие восстановленного храма состоялось в сентябре 1972 года. Благодаря усилиям Вардана Чинчяна в 1974 г. Сурб Хач был включен в список памятников республиканского значения; при нем был создан музей русско-армянской дружбы.
Вардан Георгиевич Чинчян скончался 28 декабря 1981 года.
Текст подготовила: Шогик Симавонян
Перевод на русский — диакон Мерон Гайбарян
Фото — https://ru.hayazg.info/images/8/8b/Чинчян_вг.JPG, https://pastvu.com/_p/a/i/g/y/igy7dtzipny88h0lhc.png









