ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ

«Իսահակյանը առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի պայծառ ու լուսավոր տաղանդ չկա ողջ Եվրոպայում»

#Газета

Ալեքսանդր Բլոկ

       Ավետիք Իսահակյանի կյանքն ինքնին մի ամբողջ վեպ է, ներհյուսված հայ ժողովրդի ճակատագրին ու անցած ճանապարհին։ Ճիշտ է, իր կյանքի մեծ մասն անցկացրեց օտար ափերում՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Վենետիկում, Իտալիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Հունաստանում, բայց նա մշտապես ապրեց իր ժողովրդի հոգսերով ու մտքերով։ Նա իր պոեզիայում բարձր պահեց Արարատն ու Արագածը, Շիրակի դաշտերն ու Բինգյոլը, Ախուրյան գետը, հայրենի գյուղի ջրաղացը, բարդիներն ու ուռիները, գութանը, մաճկալը։ Նա ապրեց 19-րդ դարի վերջին քառորդը և 20-րդ դարի կեսից ավելին, որը համաշխարհային պատմության ամենափոթորկալի իրադարձություններով հարուստ ժամանակաշրջան էր՝ երկու հեղափոխություն, երկու պատերազմ, ցարիզմի անօրինական հալածանքները հայ մշակույթի և դպրոցների դեմ, Ադանայի կոտորածը, Մեծ եղեռնը, հայերի տեղահանությունն իրենց պատմական բնօրրանից։ Դա այն տարիներն էին, երբ ամենուր սարսափելի մրրիկ էր տիրում։ Սակայն, այս փորձությունների միջով անցնելով, երբեք չկորցրեց իր հավատը մարդու, մշակույթի և ազատության հանդեպ։ Տասնյակ տարիներ անց էլ նրա ստեղծագործությունները չեն մշուշվել, այլ քայլում են հավերժության ճամփաներով և դեռ ասելիք ունեն գալիք սերունդներին։

       Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ազգային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի Թումանյան թաղամասում (ներկայիս Գյումրի), բայց միշտ իրեն համարել է Անիի քաղաքացի։ Տեղի դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1893թ. 18-ամյա պատանին մեկնում է Եվրոպա և ընդունվում Լայպցիգի համալսարան։

       Իսահակյանը պատանի հասակում սիրահարվում է մորաքրոջ թոռնուհի Շուշանիկ Մատակյանին, որ հաճախ էր լինում նրանց տանը։ Այդ աղջիկը դառնում է գրողի ստեղծագործական կյանքի քնարական կերպարը։ Իսահակյանն անսահման սիրով է գրում սիրո մասին։ Սայաթ-Նովայից հետո նա է դարի մեծագույն սիրո երգիչը՝ անպատասխան, դժբախտ ու ողբերգական սիրով։ Գերմանիայում Իսահակյանը նամակ է ստանում քրոջից, որ Շուշանիկն ամուսնացել է։ Այդ սարսափելի լուրը հուզում է նրան, նա կիսախելագար վիճակում, դառնացած սիրուց տառապանքների մեջ ձոնում է մի քանի թախծոտ բանաստեղծություններ՝ «Դարդս լացեք սարի սմբուլ», «Սիրեցի յարիս տարան»… Սիրո մեծ երգիչն ամբողջ կյանքում չի կարողանում մոռանալ սարսափելիորեն սիրած էակին։ Չնայած որ Իսահակյանը կյանքի ուղեկից է գտնում Սոֆյա Քոչարյանին։ Պսակադրությունը տեղի է ունենում Անիի Մայր Տաճարի կամարների տակ։ Ծնվում է նրանց միակ որդին՝ Վիգենը։ Բարեհամբույր կինը մեծ հոգատարություն է ցուցաբերում ամուսնու նկատմամբ։ Տարիներ անց, երբ մահանում է Շուշանիկ Մատակյանը, ասում են, որ Իսահակյանն է դրել անմար, չկայացած սիրո գերեզմանաքարը։

       1895թ-ին Գերմանիայից վերադառնալով հայրենիք՝ նոր թափով ձեռնամուխ է եղել գրական և հայրենասիրական գործունեությանը։ Միանում է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության շարքերին։ Մասնակցում է Արևմտյան Հայաստան ուղարկվող զինված խմբերի կազմավորմանը, ինչպես նաև զենքի ու դրամական միջոցների հայթայթմանը։ Սակայն ցարական կառավարությունն ընդհատում է նրա գործունեությունը։ Քաղաքական դիրքորոշումների համար 1896թ-ին Իսահակյանը ձերբակալվում է, մեկ տարի անցկացնում Երևանի բանտում, որից հետո մեկ տարով աքսորվում է Օդեսա։ Բանտից ազատվելուց հետո հրատարակում է «Երգեր և վերքեր» վերնագրով իր առաջին գիրքը։ Սակայն 1908թ-ին 158 հայ մտավորականների հետ Իսահակյանը դաշնակցության գործով կրկին ձերբակալվում է և բանտարկվում Թիֆլիսի բանտում։ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին մեծ գրավով ազատում են կալանքից։ Բազում հայրենասիրական և հայդուկային երգեր է գրում «Հայ գուսան» կեղծանունով։ Այդ երգերը ազգային-ազատագրական պայքարի ամենահնչեղ արձագանքն էին հայկական պոեզիայի մեջ։

       1899թ-ին Ավետիք Իսահակյանը տեղափոխվում է Թիֆլիս։ Հաճախ է լինում Հովհաննես Թումանյանի տանը, որտեղ հավաքվում էին հայ մտավորականները։ Վեց հոգի՝ Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը և Դերենիկ Դեմիրճյանը, նախաձեռնում են գրական խմբակի ստեղծումը, որը գործում է 10 տարի։ Այդ կրթօջախին տալիս են «Վերնատուն» անունը (դա Հովհաննես Թումանյանի հինգերորդ հարկի բնակարանն էր)։ Ամեն շաբաթ նրանք հավաքվում էին Վերնատանը, որ կարծես վանք էր դարձել, կարդում իրենց նոր ստեղծագործությունները, քննարկում, վերլուծում, լսում Սայաթ-Նովայի երգերն ու քննարկում ազգային հարցեր։ Գրական այդ ակումբը բացառիկ էր բոլոր առումներով, նրանց մեջ խտացած լույս կար, որ առատորեն տարածում էին շուրջը։

       Ավետիք Իսահակյանը հայ ժողովրդի հոգու բանաստեղծն է։ Նրա գրիչը դուրս է եկել սրտի խորքերից, իսկ խոսքն ուղղված է ժողովրդի հիշողությանը, տառապանքին ու երազանքին։ Նրա բազմաթիվ բանաստեղծություններ երգվել են հենց ժողովրդի կողմից, մտել են նրա կյանքի և կենցաղի մեջ։ Մի անգամ նա զբոսնում էր և լսում, թե ինչպես են երկու գյուղացիներ, հերկելիս, քաղցր ձայնով երգում «Մաճկալ ես, բեզարած ես…» երգը։ Երգն ավարտելուց հետո Վարպետը գյուղացիներին ասում է, որ այդ երգն ինքն է գրել։ Գյուղացիները, ոտքից գլուխ նայելով եվրոպական ոճով հագնված մարդուն, պատասխանում են. «Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է, քո խելքի բանը չէ»։ Նրա տեքստերով գրվել են նաև բազմաթիվ երգեր հայտնի հայ ու ռուս կոմպոզիտորների կողմից, որոնց թվում են Կոմիտասը, Արմեն Տիգրանյանը, Արամ Խաչատրյանը, Սերգեյ Ռախմանինովը, Գեորգի Սվիրիդովը և ուրիշներ։

       Հայրենիքում Իսահակյանի կյանքը վտանգված էր, և 1911թ-ից սկսվում են նրա թափառումների ու տարագրության տարիները։ Ապրելով Գերմանիայում՝ հայրենիքից հեռու, միշտ ապրել է հանուն հայրենիքի, իսկական հայ մարտիկի նման։ Մեծ եղեռնից հետո Իսահակյանը ձեռնամուխ է եղել ցեղասպանության մասին մեղադրական՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը։ Հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդակությունը հայկական հարցն էր ու Հայաստանի վերամիավորման խնդիրը։ 1919-1921թթ. գործուն մասնակցություն է ունեցել «Նեմեսիս» գործողության ծրագրին։ Նա ոչ միայն ներգրավված էր թիկունքային աշխատանքում, այլեւ ներկա է գտնվել հայ ազգի դահիճ Թալեաթ փաշայի սպանությանը նախապատրաստվող գործընթացին։ Իսահակյանն անձամբ է հետևել ու անձնագրով գտել Թալեաթին, որը թաքնվում էր Բեռլինում՝ փոխելով և՛ անունը, և՛ արտաքինը։ Իսահակյանը նրան ճանաչել էր մարդասպանի աչքերից։ Եվ եթե Սողոմոն Թեհլերյանը չհաջողեր սպանությունը, ապա Իսահակյանն ինքը պետք է կատարեր վրեժը։

       Իսահակյանը շատ է սիրել իր մորը՝ Ալմաստին։ Նվիրված լինելով նրան՝ բազմաթիվ բանաստեղծություններ է գրել մոր մասին։ «Մոր սիրտը» բանաստեղծությունը յուրահատուկ ապտակ է աշխարհի անարժան զավակներին։ Մոր մահից հետո գրողը, ուր էլ գնացել է, միշտ իր հետ վերցրել է մոր շալը՝ որպես հաջողության խորհրդանիշ։

       Երկար տարիներ ապրելով Եվրոպայում՝ որպես վտարանդի, նա փափագում էր վերադառնալ հայրենիք, կարոտում էր նաիրյան աղջիկների պարին, ընկերների հետ քեֆի սեղանի շուրջ նստելուն, թոնրի լավաշին ու թարխանային… Վերջնականապես 1936թ-ին վերադառնում է հայրենիք։ Հայ ժողովուրդը բարձր է գնահատել Իսահակյանին ու տվել «Վարպետ» պատվանունը։

       Մեծ Վարպետը մահվան վախը չէր զգում։ 1957թ-ին, մոր նկարի տակ քնելով, այլևս չի արթնացել։ Նրա հարուստ կյանքը՝ 1875-ից մինչև 1957թթ., ընդգրկում է 82 տարի, որն ամփոփում է հարուստ կենսագրություն՝ հանճարեղ փայլատակումներով։ Իսկապես, դժվար է հավատալ, որ այդ ամենն ապրել է միայն մեկ մարդ՝ հանուն հայրենիքի գաղափարի։ Իսահակյանն եղել է ու կմնա հայ հոգու բանաստեղծը։

«Ավետիք Իսահակյանը հավերժ կենդանի կքայլի համաշխարհային պոեզիայի լուսավոր ուղիներով՝ վկայելով հայ ժողովրդի հոգու վեհությունն ու ազնվությունը»

Մարտիրոս Սարյան

Չալթրի  № 1 դպրոցի հայոց լեզվի

և գրականության ուսուցիչուհի՝

 Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

К 150-летию Аветика Исаакяна

«Исаакян — первоклассный поэт,

ибо такого яркого и светлого дарования нет во всей Европе».

Александр Блок

       Жизнь Аветика Исаакяна — это роман, неразрывно связанный с судьбой армянского народа. Хотя большую часть жизни он провёл вдали от родины, в Европе, его творчество было наполнено образами Армении: Арарата и Арагаца, полей Ширака, реки Ахурян. Он стал свидетелем трагических событий эпохи: двух войн, гонений царизма и Геноцида армян. Но, пройдя через все испытания, он не утратил веры в человека, культуру и свободу.

       Родившись в Александрополе (ныне Гюмри) в 1875 году, Исаакян всегда считал своей родиной — Ани. Учился в Эчмиадзинской семинарии, а затем в Лейпцигском университете. С юности он носил в сердце трагическую любовь к своей кузине Шушаник Матакян, которая, выйдя замуж за другого, стала его музой и вдохновила на пронзительные стихи о несчастной любви.

       Вернувшись на родину, Исаакян активно включился в литературную и патриотическую деятельность, сблизился с партией Дашнакцутюн. За свои взгляды он неоднократно подвергался арестам и ссылкам. В тюрьме он написал свой первый сборник «Песни и раны». Под псевдонимом «Армянский гусан» он создавал боевые, патриотические песни, ставшие гимнами освободительной борьбы.

       В Тифлисе Исаакян стал одним из основателей знаменитого литературного кружка «Вернатун», который собирался в доме Ованеса Туманяна. Это уникальное творческое содружество стало центром армянской интеллектуальной жизни.

       Исаакян был истинно народным поэтом. Его стихи становились песнями, уходили в фольклор.

       После Геноцида армян Исаакян активно участвовал в создании «Белой книги», обличающей преступления Османской империи, и в операции «Немезиса». Именно он опознал в Берлине скрывавшегося главного организатора резни Талаат-пашу, что позволило осуществить акт возмездия.

       После долгих лет вынужденной эмиграции Исаакян навсегда вернулся в Советскую Армению в 1936 году, где народ присвоил ему почётное звание «Варпет» (Мастер). Умер поэт в 1957 году.

Аветик Исаакян был и остаётся поэтом армянской души, а его творчество — вечный светоч, свидетельствующий о величии и благородстве духа своего народа.

Мартирос Сарьян

Учитель армянского языка и литературы школы №1 с. Чалтырь

 Рипсиме Андранниковна Вардеванян

Перевод – Мерона Гайбаряна

Фото — https://avatars.mds.yandex.net/i?id=a3933717cac11776e397706882dc2a24_l-5254610-images-thumbs&n=13, https://i.ytimg.com/vi/sf_3ZrD7gA8/oar2.jpg?sqp=-oaymwEYCNAFENAFSFqQAgHyq4qpAwcIARUAAIhC&rs=AOn4CLAqAwI4nEjI07i5Eno014eiUeRwXw

Заря