«Գիտությունը և գիտելիքը ուժ են,
որոնք բացում են աշխարհի բոլոր դռները»
Մեսրոպ Մաշտոց
Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի, գրի և դպրության օրն է։ Դարեր ի վեր հայ իրականության մեջ կրթությունն ու գիտելիքը մեծ արժեքներ են եղել և շարունակում են լինել։ Յուրաքանչյուր ծնող իր երեխայի ձեռքը բռնած տանում է դպրոց՝ այն ակնկալիքով, որ զավակը լավ սովորի, հարուստ գիտելիքի պաշար ունենա, որ հետագայում մեծ մարդ դառնա։ Այո՛, գիտելիքն ուժ է, իսկ դպրոցը՝ այդ ուժը ձեռք բերելու տաճար։ Այդ օրը առաջին անգամ առաջին դասարանի աշակերտները հանդիսավոր հագնված, մեծ ծաղկեփնջերը բռնած, շտապում են դեպի լուսավորության տուն։ Նրանք, թողնելով բակը, մանկապարտեզն ու խաղալիքները, մտնում են մի հեքիաթային աշխարհ, որ կոչվում է դպրոց, որտեղ կան նոր պարագաներ՝ դասարան, գրատախտակ, կավիճ, դասասեղան, նստարան, դաս, զանգ… Առաջին դասարանցիները լայն բացած աչքերով, հիացած շուրջբոլորը, մի քիչ էլ հուզված մտնում են դասասենյակ։ Դասարանում նրանց դիմավորում է բարի ժպիտով, հանգիստ ձայնով գիտելիքի ուղեկիցը։ Աշակերտները նվիրում են ծաղիկներն իրենց դասվարին, ողջագուրվում նրա հետ, որը և դառնում է նրանց համար երկրորդ մայրիկ կամ դպրոցի մայր… Սեպտեմբերի 1-ն առաջին դասարանցիների համար մեծ ճանապարհորդության սկիզբն է։
Ամբողջովին այլ աչքով են նայում դպրոցին մնացած դասարանների աշակերտները։ Նրանց համար այն հեքիաթ չէ, այլ գիտակցված ուսման պրոցես։ Բավականին պատասխանատվությամբ են մոտենում այս գործընթացին ավագ դասարանցիները, քանի որ այն որոշում է նրանց կյանքի ուղին։ Սեպտեմբերի 1-ը նաև տատիկների, պապիկների և ծնողների համար տոնական է. նրանք, նայելով իրենց թոռներին ու երեխաներին, մի պահ սուզվում են սեփական անցյալի կինոժապավենի մեջ։ Հուզվում են ու հիշում, որ տասնյակ տարիներ առաջ իրենք էլ են եղել դպրոցականներ։ Եվ ավա՛ղ, այդ անմոռանալի օրերը, որ շատ շուտ են անցնում, դաջվել են հիշողության էջերում, որ չեն ջնջվում երբեք, այլ հիշվում են կարոտալի զգացմունքով։
Գիրն ու դասը դարեր շարունակ եղել են հայ ժողովրդի գոյատևման և ինքնությունը սնուցող աղբյուր։ Հայը, ապրելով պատմական հայրենիքից հեռու, կանգնած է մի մեծ վտանգի առաջ՝ լեզուն կորցնելու։ Այսօր յուրաքանչյուր հայ ծնողի ընտրությունը որոշիչ է։ Հայ ուսուցիչը, ես իմ սեփական փորձից գիտեմ, որ անսպառ համբերությամբ, նոր մոտեցումներով պիտի հայ մանչուկին ու աղջնակին հայերեն սովորեցնի՝ կարևորելով և՛ բարբառի, և՛ գրականի իմացությունը։ Շաբաթական մեկ-երկու դասաժամերի ընթացքում ոչ միայն տառերը, այլ երգ ու բանաստեղծություն, ավանդույթ ու մշակույթ սովորեցնի հայ սաներին։ Հարգարժան հայ ծնողներ, մենք միասին պետք է հայ երեխայի սրտում արթնացնենք հայ լինելու հպարտությունը, ոչ թե ստիպողաբար, այլ մեծ սիրով, հարգանքով մոտենանք մեր նախնիներից մեզ ժառանգած հարստությանը։ Հարգելի հայ ծնողներ, չթողնենք, որ օտարացման քամիները հանկարծ փչեն ու հանգցնեն հայկական օջախի կրակը։ Չմոռանանք, որ պատմությունը մեզ հիշեցնում է, որ հայուհիները գաղթի, սովի, պատերազմի տարիներին անգամ, երբ վաղվա օրն անհուսալի էր, ժամանակ էին գտնում իրենց զավակներին հայերեն սովորեցնելու համար։ Քանի աշխարհի ցանկացած ծայրում հնչում է հայերենը, մեր հույսն ապագայի հանդեպ անմար է։
Ես՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյանս, մեծ ուրախությամբ ուզում եմ կիսվել իմ հաջողություններով ևս։ Համարյա մեկ տարի է՝ «Սփյուռքի դպրոց» առցանց թերթի «Բառ ու բան» թղթապանակի պատասխանատուն եմ, որտեղ ես աշխարհին եմ ներկայացնում Նոր Նախիջևանի բարբառով գրված շատ հետաքրքիր նյութեր։ Ինչպես օրինակ՝ Գ. Լյուլեճյանի «Խղճմտանքով էղիլ ին առաչվան մաշդիկը», Շահեն Շահինյանի «Վով կպանի, նայա գուդե», Արշակ Պոպովյանի «Վացյուխ»-ը… Բոլոր նշված հեղինակների գրվածքները հետաքրքրել են աշխարհով մեկ սփռված հայությանը։ Վերջերս բարձր գնահատանքի արժանացավ Ա. Պոպովյանի «Վացյուխ» պիեսը, որ մեծ ասելիք ուներ իր մեջ։ Շատ ուսուցիչներ ցանկացան այն վերափոխել տարբեր բարբառների և հայկական միջոցառումների ժամանակ բեմադրել։ Թեկուզ փոքրիկ քայլերով, բայց մեծ ակնկալիքներով ուրախանում եմ նման առաջընթացով։ Խնդրանքս՝ եթե կան նման հետաքրքիր նյութեր, պատմվածքներ, հեքիաթներ տեղի բարբառով, որ կարող ենք հպարտությամբ ցույց տալ Սփյուռքին, կիսվեք ինձ հետ։ Բարբառի համն ու հոտը թող վայելեն շատերը։
Աշնանային այս գեղեցիկ օրը, միավորելով բոլոր աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին մի հարկի շուրջ, մաղթում եմ բոլորին խաղաղ երկինք, ամուր առողջություն և նորանոր հաղթանակներ։
Խոսքս կցանկանայի վերջացնել Ռափայել Պատկանյանի «Վանիչկա» բանաստեղծությամբ, որը մտածելու տեղիք է տալիս ամենքիս մայրենի լեզվի իմացության կարևորության մասին։
ՎԱՆԻՉԿԱ
Վանիչկային շատ են գովում,
Որ լավ աշակերտ է նա,
Որ ֆրանսերեն վարժ է խոսում,
Ճանաչում է Եվրոպա։
Բայց մայր լեզու հայրենի
Մեջը մունջ է ու տըգետ,
Չի ճանաչում Հայաստանի
Ո՛չ մի քաղաք, ոչ մի գետ…
Ո՛չ մարդ, կըկու է քու Վանյան,
Որ սեփական չունի բուն.
Թութակ է քու գոված տըղան,
Որ չը գիտե յուր լեզուն։
Ռափայել Պատկանյան, 1881։
Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության
ուսուցչուհի՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան
К миру книг — во имя светлого будущего
«Наука и знание — сила, открывающая
все двери мира» — Месроп Маштоц
Первое сентября — день знаний, письменности и учения. На протяжении веков в армянской действительности образование и знание были и остаются великими ценностями. Каждый родитель, держа ребёнка за руку, ведёт его в школу с надеждой, что дитя будет хорошо учиться, обретёт богатый запас знаний, чтобы в будущем стать большим человеком. Да, знание — сила, а школа — храм, где эту силу обретают. В этот день первоклассники, нарядно одетые, с большими букетами цветов, спешат в дом просвещения. Оставив двор, детский сад и игрушки, они входят в сказочный мир, который называется школой, где есть новые предметы: класс, доска, мел, парта, скамья, урок, звонок… Первоклассники с широко открытыми глазами, восхищённые всем вокруг, немного взволнованные, входят в классную комнату. В классе их встречает с доброй улыбкой и спокойным голосом проводник знаний. Ученики дарят цветы своему учителю, обнимаются с ним, который становится для них второй мамой или школьной мамой… Первое сентября для первоклассников — начало большого путешествия.
Совсем другими глазами смотрят на школу ученики старших классов. Для них это не сказка, а осознанный процесс обучения. С большой ответственностью подходят к этому процессу старшеклассники, поскольку он определяет их жизненный путь. Первое сентября празднично и для бабушек, дедушек и родителей: глядя на своих внуков и детей, они на мгновение погружаются в киноленту собственного прошлого. Волнуются и вспоминают, что десятки лет назад они тоже были школьниками. И увы, эти незабываемые дни, которые проходят очень быстро, запечатлелись на страницах памяти, которые никогда не стираются, а вспоминаются с ностальгическим чувством.
Письменность и учение на протяжении веков были источником выживания армянского народа и питали его самобытность. Армянин, живущий вдали от исторической родины, стоит перед большой опасностью — потерять язык. Сегодня выбор каждого армянского родителя решающий. Учитель родного языка, я знаю по собственному опыту, с неиссякаемым терпением, новыми подходами должен учить армянскому мальчиков и девочек, подчёркивая знание как диалекта, так и литературного языка. В течение одного-двух уроков в неделю учить учеников не только буквам, но и песням, стихам, традициям и культуре. Уважаемые родители, мы вместе должны пробудить в сердце каждого гордость быть армянином, не принуждая, а с большой любовью и уважением подходить к богатству, унаследованному от наших предков. Уважаемые родители, не позволим, чтобы ветры отчуждения вдруг подули и погасили огонь армянского очага. Не забудем, что история напоминает нам: армяне даже в годы изгнания, голода, войны, когда завтрашний день был безнадёжен, находили время учить своих детей армянскому языку. Пока в любом уголке мира звучит родной язык, наша надежда на будущее неугасима.
Я, Рипсиме Андраниковна Вартеванян, с большой радостью хочу поделиться и своими успехами. Уже почти год я являюсь ответственной за рубрику «Слово и дело» онлайн-газеты «Школа диаспоры», где представляю миру очень интересные материалы, написанные на диалекте Нор-Нахичевана. Например, «Хъхджмъданков эхил ин арачван маштикы» Г. Люледжяна, «Вов къпани, ная гудэ» Шагена Шагиняна, «Вацюх» Аршака Поповяна… Произведения всех указанных авторов заинтересовали армян, рассеянных по всему миру. Недавно высокой оценки удостоилась пьеса А. Поповяна «Вацюх». Многие учителя захотели переложить её на разные диалекты и поставить во время мероприятий, посвященных армянскому языку. Пусть маленькими шагами, но с большими ожиданиями я радуюсь такому прогрессу. Моя просьба: если есть подобные интересные материалы, рассказы, сказки на местном диалекте, которые мы сможем с гордостью показать диаспоре, поделитесь со мной. Пусть многие насладятся вкусом и ароматом диалекта.
В этот прекрасный осенний день, объединяя всех учеников, учителей и родителей под одной крышей, желаю всем мирного неба, крепкого здоровья и новых побед.
Учитель армянского языка и литературы
школы №1 с. Чалтырь — Рипсиме Вартеванян
Перевод на русский – диакон Мерон Гайбарян
Фото — https://avatars.mds.yandex.net/i?id=d7775061d3a593b0858a15024ef77b16_l-3598527-images-thumbs&n=13
