Եկեղեցական տոները ժողովրդի կյանքում

 Ծաղկազարդ

#праздники

      Սուրբ Հարության՝ Զատկի տոնից մի շաբաթ առաջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Տիրոջ՝ Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը: Այս տարի տոնը կկատարվի մարտի 29-ին: Սա ոչ միայն ծառզարդարի և մանուկների օրհնության օր է, այլև խորը աստվածաբանական իմաստով լի մի տոն, որը կապում է Հին Կտակարանի մարգարեությունները Նոր Կտակարանի իրականության հետ և բացում դեպի Տիրոջ չարչարանքների շաբաթը:

       Ծաղկազարդի ողջ իմաստը կենտրոնացած է մի իրադարձության վրա, որ նկարագրված է բոլոր չորս ավետարանիչների կողմից: Հիսուս Քրիստոսը, հրեական Զատիկից (Պասեքից) չորս-հինգ օր առաջ, հանդիսավոր կերպով մտնում է Երուսաղեմ: Այդ օրերին ամբողջ քաղաքը եռում էր. ամեն տեղ հրեաներ էին հավաքվում աշխարհի տարբեր ծայրերից՝ տոնական զոհեր մատուցելու համար: Նրանք գառներ էին ընտրում, որոնք պետք է զոհաբերվեին ի նշան մեղքերի քավության:

       Հենց այդ համատեքստում է Քրիստոսը կատարում Իր մուտքը: Սա պատահականություն չէր. Նա գալիս էր ցույց տալու, որ Ինքն է այն ճշմարիտ Գառը, որ պիտի զոհաբերվի ամբողջ մարդկության մեղքերի համար: Դարեր առաջ Զաքարիա մարգարեն էր հայտնել. «Ցնծա՛ շատ, Սիոնի դուստր, աղաղակի՛, Երուսաղէմի դուստր, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ. արդա՛ր է եւ փրկիչ. ինքը հեզ է եւ նստած է էշի վրայ, էշի քուռակի՝ աշխատաւոր կենդանու ձագի վրայ» (Զաք. 9։9)։

       Ժողովուրդը, որ ականատես էր եղել Ղազարոսի հրաշափառ հարությանը, մեծ խանդավառությամբ դիմավորեց Քրիստոսին: Ինչպես ընդունված էր ընդունել թագավորներին ու հաղթողներին, ժողովուրդն իր զգեստները փռեց ճանապարհին, ուրիշներ արմավենու, ձիթենու և այլ ծառերի ճյուղեր կտրեցին և փռեցին Նրա առջև: Բազմությունը աղաղակում էր. «Ովսաննա՜, օրհնեա՜լ է Տիրոջ անունով եկողը, Իսրայելի Թագավորը» (Մատթ. 21։8-9, Հովհ. 12։13)։

       Այս արարողությունները, որ շատերի կողմից երբեմն սխալմամբ համարվում են զուտ հեթանոսական կամ ժողովրդական սովորույթներ, իրականում խորին աստվածաշնչյան արմատներ ունեն: Ճանապարհին զգեստներ փռելը նշանակում էր հարգանքի տուրք մատուցել և խորհրդանշում մեղքերից մերկանալու պատրաստակամությունը: Իսկ ծառերի՝ հատկապես արմավենու և ձիթենու ճյուղերը խորհրդանշում էին հաղթանակ, իմաստություն, խաղաղություն և ուրախություն: Արմավենին նաև արդարության խորհուրդն ուներ: Այս ավանդույթը հրեաների մոտ վաղուց ի վեր եղել էր մեծերին ու փրկիչներին դիմավորելու ձև: Երբ Քրիստոսը մտավ քաղաք, Նրան դիմավորեցին որպես Դավթի Որդու, որպես խոստացված Մեսիայի:

       Հատկանշական է, որ Հիսուսը քաղաք է մտնում ոչ թե ռազմական նժույգով, այլ հեզ ու խոնարհ էշի վրա նստած: Սա խոսում է Նրա առաքելության մասին. Նա գալիս է ոչ թե որպես երկրային նվաճող, զենքով ու զորքով, այլ որպես Խաղաղության Թագավոր, ով գալիս է նվաճելու մարդկանց սրտերը սիրով և իրեն մատուցելու իբրև Քավիչ Զոհ:

       Հայաստանում այս տոնը կոչվում է նաև Ծառզարդար կամ Նոր-Նախիջևանի բարբառով՝ Ծառկոտրունք: Այս անունները կապված են այն բանի հետ, որ տոնի օրը, ի հիշատակ ավետարանական այդ իրադարձության, եկեղեցիներում օրհնվում են կանաչ ճյուղեր՝ հիմնականում ուռենու, ձիթենու, երբեմն էլ արմավենու: Այս արարողությունը կոչվում է Անդաստան:

       Շատերը, չիմանալով այս սովորույթի խորհուրդը, այն համարում են զուտ հեթանոսական մնացուկ: Սակայն դա քրիստոնեական հավատքի կարևոր մասն է: Օրհնված ոստերը հավատացյալները տանում են իրենց տները՝ ի նշան այն բանի, որ իրենք էլ ժողովրդի հետ միասին դիմավորում են Քրիստոսին և ընդունում Նրան որպես իրենց կյանքի Տեր: Օրհնված ճյուղերը պահվում են տներում մինչև հաջորդ տարի՝ որպես սրբություն և օրհնություն: Եկեղեցին սովորեցնում է, որ անպտուղ ճյուղերը, որ օրհնվում են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք Քրիստոսին ընդունելուց հետո սկսում են բերել հոգևոր պտուղներ:

       Հայ ժողովրդական ավանդության համաձայն՝ Ծաղկազարդը կապված էր նաև նշանված աղջիկների և նորապսակների հետ: Այդ օրը նշանված աղջիկները փեսացուի ծնողներից ստանում էին զարդարված մոմեր: Իսկ տվյալ տարում պսակված հարսները եկեղեցուց ուղիղ գնում էին իրենց ծնողների տուն, ինչը համարվում էր պատվավոր այցելություն: Եթե հարսը մինչև Ծաղկազարդ գնար ծնողների տուն, բամբասանքի էր ենթարկվում:

       2006 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով Ծաղկազարդի տոնը հռչակվեց նաև Մանուկների օրհնության օր: Սա շատ խորիմաստ որոշում էր: Ավետարանում հիշատակվում է, թե ինչպես էին մանուկներին բերում Հիսուսի մոտ, որպեսզի Նա օրհնի իրենց: Երբ աշակերտները արգելում էին նրանց, Հիսուս ասաց. «Թո՛յլ տվեք մանուկներին ինձ մոտ գալ և մի՛ արգելեք նրանց, որովհետև Աստծու արքայությունն այդպիսիններինն է» (Մատթ. 19։14)։ Ավելին, երբ Քրիստոսը մտավ տաճար, մանուկներն էին, որ աղաղակում էին. «Ովսաննա՜ Դավթի Որդուն» (Մատթ. 21:15): Այսպիսով, մանուկները ոչ միայն անմեղության, այլև ճշմարիտ, անկեղծ հավատքի խորհրդանիշն են, որով պետք է դիմավորենք Փրկչին:

       Ծաղկազարդը մեզ սովորեցնում է, որ Քրիստոսը գալիս է մեր կյանք ոչ միայն տոնի, այլև փորձության պահերին: Նա գալիս է մեր «Երուսաղեմը»՝ մեր առօրյա տխրության և ուրախության պահերին: Եվ մենք, ինչպես այն ժողովուրդը, պիտի պատրաստ լինենք ընդունել Նրան՝ մեր հոգիները զարդարելով առաքինություններով, արմավենու ոստերի պես մաքուր հավատքով:

—————————————————-

       Հրավիրում ենք բոլոր հավատացյալներին մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցի, միանալու տոնական Սուրբ Պատարագին և Մանուկների օրհնության կարգին՝ միասին տոնելու Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ:

       Զարյա թերթի հայերեն էջի խմբագիր՝

Մեռոն սարկավագ Հայպարյան

ЦАХКАЗАРД — ДЗАРГОДРУНК

ВЕРБНОЕ ВОСКРЕСЕНЬЕ

       Праздник, отмечаемый в последнее воскресение Великого поста, по-армянски называемый Цахказард — «Украшенный цветами», и посвященный торжественному входу Господня в Иерусалим перед Пасхой, в этом году празднуется 29 МАРТА. Этот день знаменует начало недели Страстей Господних, страданий Христа, которые Он претерпел, приняв их на Себя во искупление грехов человечества. О входе Христа в Иерусалим повествуют все четыре евангелиста.  
       Католикос Всех Армян Гарегин Второй провозгласил Цахказард Днем благословения детей, в память о том, что во время въезда Иисуса в Иерусалимский храм дети с ликованьем восклицали: «осанна Сыну Давидову» (Мф. 21:15).

       Люди, шедшие в Иерусалим на празднование Пасхи, вышли навстречу Христу с восклицаниями: «Осанна! благословен грядущий во имя Господне! Благословенно грядущее во имя Господа царство отца нашего Давида! Осанна в вышних!» (Мк. 11:9-10). Они подстилали путь Господу своими одеждами, срезали ветви с пальм и оливковых деревьев и бросали по дороге. Уверовав в могущественного и благого Учителя, простой сердцем народ готов был признать в Нем Царя, который пришел освободить его. Весь народ с восхищением слушал учение Господне. После чего к Иисусу приступили слепые и хромые, которых Он исцелил. 

       Согласно учению отцов Церкви, бросание одежды перед Иисусом символизировало освобождение от грехов. Преподношение веток и ветвей символизировало особые почести и торжественность. Ветвь оливы считалась символом мудрости, мира, славы и ликования. Преподношение пальмовых и оливковых ветвей Христу, воскресшего мертвого Лазаря, символизировало победу над смертью.  

       В субботу вечером совершается богослужение Цахказарда, открываются завесы Св. Алтаря, а на следующий день после утреннего богослужения служат Св. Литургию, благословляют зеленеющие ветви оливы или ивы и вместе со свечами раздают присутствующим в память того, что встречали Господа с пальмовыми ветвями в руках. Бесплодные ветви символизируют язычников; они стали плодоносить только после того, как были поднесены Христу. Мягкость ветвей символизирует смиренность последователей Христа.

       Период от понедельника после праздника Цахказард до Светлого Христова Воскресенья называется Страстнóй (Великой) неделей. Упоминаются последние заповеди, страдания, смерть и воскресение Христа.

Приглашаем 29 МАРТА в 11:00 на праздник

Входа Господня в Иерусалим —

ЦАХКАЗАРД — ДЗАРГОДРУНК

Вербное воскресенье

в церковь Сурб Амбарцум на Святую Литургию и Чин благословения детей!

Редактор армянской страницы газеты «Заря» – диакон Мерон Гайбарян

Заря