ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱԳԱՍՏԸ

«ՉՈՒՆԵՆՔ ԴԱՐԵՐ ՄԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔ,

#Газета

ԵՎ ՆԱ ՄԵԶ ՀԱՅՐԵՆԻՔ ՏՎԵՑ»։

       Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը այս խոսքերը գրել է հայ ռազմաքաղաքական գործիչ, գրականագետ, բոլշևիկ, հրապարակախոս Ալեքսանդր Մյասնիկյանի մասին։

       Հայ ժողովրդի բազմադարյան պատմության ընթացքում շատ են եղել պահեր, երբ թվացել է, որ էլ ելք ու փրկություն չկա, բայց հայտնվել են հոգով ու կամքով ուժեղ մարդիկ, ովքեր կարողացել են ճանապարհ գտնել և ժողովրդին դուրս բերել փակուղուց։ Ճիշտ այդպես էր 1920 թվականին, երբ հայ ժողովուրդը կանգնած էր անդունդի եզրին, լինել-չլինելու հարցի առաջ, բազում գաղթականներ եղեռնից հետո, սով ու համաճարակ… Մեկ էլ ասպարեզ է գալիս Ալեքսանդր Մյասնիկյան անունով մի անհատ, ով կարողանում է լուծել անգամ անլուծելի թվացող խնդիրները։ Նրա խոսքերը. «Որքան մութ է գիշերը, այնքան պայծառ են աստղերը»։

       Ալեքսանդր Աստվածատուրի Մյասնիկյանը ծնվել է 1886 թ. հունվարի 27-ին հայաշունչ Նոր Նախիջևան քաղաքում, հայ նահապետական բազմանդամ ընտանիքում։ Նրա պապերի արմատները տանում են դեպի պատմական Հայաստանի մայրաքաղաք Անի, այնտեղից՝ Ղրիմի թերակղզի, հետո էլ Դոնի ափեր։ Ալեքսանդրի հայրը զբաղվում էր մանր առևտրով և հազիվ էր կարողանում տունը պահել։ Սակայն 8 տարեկան տղան կորցնում է հորը, մանկուց ճաշակում կյանքի դառնությունները։ Ամբողջ ընտանիքի հոգսն ընկնում է խեղճ մոր վզին։

       Փոքրիկ Ալեքսանդրը 1894 թ. ընդունվում է Սուրբ Խաչ վանքի ծխական դպրոցը։ Այնտեղ հայոց լեզվի և գրականության դասաժամերին ձեռք է բերում հարուստ գիտելիքներ, որոնք հայ երեխաների համար շատ կարևոր էին ազգային դիմագիծն ու ինքնությունը պահպանելու գործում։ 1898 թ. գերազանց ավարտելով դպրոցը, ընդունվում է Նոր Նախիջևանի հայոց հոգևոր սեմինարիան, ուր կարող էին ընդունվել այն չքավոր դասի երեխաները, որոնք ուսման մեջ բարձր առաջադիմություն էին ցուցաբերում։ Վեցամյա սեմինարիան Ալեքսանդրն ավարտում է գերազանց հինգ տարում։ Նրա ուսուցիչներից են եղել Երվանդ Շահազիզը (գրականագետ և պատմաբան) և Գևորգ Չորեքչյանը (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս)։ Պատանին հրապուրվում է Նոր Նախիջևանում ծնված մեծ գրողներով՝ Միքայել Նալբանդյանով և Ռափայել Պատկանյանով, կարդում է Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին», Րաֆֆու «Սամվելը»… Մյասնիկյանը ծանոթանում է ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, դաստիարակվում այդ պայքարի հերոսներով։

       1904 թ. Ալեքսանդրն ընդունվում է Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանը, բայց նյութական ծանր վիճակի պատճառով թողնում է այն։ Գալիս է տուն, կարոտով գրկում մայրիկին։ Միշտ հույս է տալիս մորը, ասելով, որ շուտով դուրս կգան այդ ծանր վիճակից։ Նա գալիս է Չալթր, մեկ ամսով հյուրընկալվում է ընկերոջ՝ ուսուցիչ Մարտիրոս Աթոյանի տանը։ Մոտիկից է ծանոթանում գյուղի կյանքին։ Հաճախ ուսուցիչների բացակայության դեպքում փոխարինում է 20-ամյա բազմակողմանի զարգացած Ալեքսանդր Մյասնիկյանը։ Շատ հետաքրքիր պատմություններ է պատմում, գրավում ամբողջ դասարանի ուշադրությունը։

       Մյասնիկյանը մեկնում է Մոսկվա, շարունակում սովորել Լազարյան ճեմարանում։ Նրա հետ են սովորել Վահան Տերյանը, Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը և մեր մշակույթի շատ գործիչներ։ Բանաստեղծ Վահան Տերյանի հետ Մյասնիկյանը զբաղվում է գրքերի թարգմանությամբ ու տպագրությամբ։ Սովորելու տարիներին նա ծանոթանում է մարքսիզմի դասականների երկերին, փորձելով այնտեղ գտնել իրեն հուզող հարցերի պատասխանը։ Ուսումնասիրում է Ա. Հերցենի, Ն. Չերնիշևսկու, Վ. Բելինսկու, Ն. Դոբրոլյուբովի հեղափոխական-դեմոկրատական ստեղծագործությունները, մասնակցում գաղտնի ժողովներին։ 1906 թ. ավարտում է Լազարյան ճեմարանը և միանգամից ընդունվում Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Նույն տարում նրա բնակարանում գտնում են հեղափոխական գրականություն և ձերբակալում՝ աքսորելով Բաքու։ Բաքվում նա ծանոթանում է հեղափոխական գործիչների հետ՝ Ստ. Շահումյանի, Բ. Կնունյանցի, Պ. Ջափարիձեի։ Այնտեղ իր մտերիմ ընկերոջ՝ Սարգիս Լուկաշինի հետ ակտիվ հեղափոխական քարոզչություն է ծավալում։

       1911 թ. գերազանցությամբ ավարտում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, գործի է անցնում դատարանում։ Այդ տարիներին մեծ կապ է հաստատում հայ գրական գործիչների և արվեստագետների հետ, ազգային կյանքում ձգտում է լուծումներ գտնել։ Նա դառնում է բոլշևիկյան կազմակերպության նշանավոր դեմքերից մեկը, միաժամանակ մամուլում տպագրում բազմաթիվ հոդվածներ հայ հարցերի շուրջ, նվիրված հայոց գրերի գյուտին, Մ. Նալբանդյանին, Հ. Հովհաննիսյանին, Ա. Ծատուրյանին… Մյասնիկյանի գրական կեղծանուններն էին Ալյոշա, Մարտունի, Բոլշևիկ, Կոմունիստ։

       1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո զինվորական կոմիտեի անդամ է դարձել, ստեղծել է բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն։ Բոլշևիկները Լենինի գլխավորությամբ կարողանում են իրագործել Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Բելառուսում նա զբաղեցրել է կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնը։

       Երբ Կարմիր բանակը գրավել էր Երևանը, Մյասնիկյանին Մոսկվայից ուղարկում են Կովկաս։ 1921 թ. հունվարին ստանձնելով Խորհրդային Հայաստանի ղեկը՝ ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, նա մեծ ջանքեր է գործադրել երկրի տնտեսությունը վերականգնելու, արևելահայ փախստականներին հայրենադարձելու և երկրում կայունություն հաստատելու գործում։ Նա գտնում էր. «Լուսավորության գործը թողած՝ միայն տնտեսական խնդիրներով չենք կարող զբաղվել։ Մեր հաղթանակը կրթությունից, գիտակցությունից և դաստիարակությունից է կախված»։ Մյասնիկյանը այն մարդն էր, որ մագնիսի պես իրեն էր ձգում բոլոր արվեստի ու մշակույթի աշխատողներին։ Հայաստանին նեղ իրավիճակից դուրս բերելու հիմնական դերակատարներից մեկը հայ մշակույթի նվիրյալներն են, որոնց պետք է շտապ հայրենիք հրավիրել։ Պաշտոնական հրավերներ է ուղարկում նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին, գրող Նար-Դոսին, վիպասան Դերենիկ Դեմիրճյանին և ուրիշների։ Տարբեր ելույթներով նա կարողանում էր ոգևորել ընկճված ու հուսահատված հայությանը, բացատրելով. «Մեր երկրի ներսում մենք պետք է կարգավորենք մեր գործերը, իսկ օտարի վրա հույս դնելը բացարձակապես հիմարություն է։ Փոքր ազգերը պետք է իրենց երկրի ներսում կարգավորեն իրենց դրությունը կամաց-կամաց ոտքի կանգնելու համար, որ կրկին վառեն իրենց մարած օջախը»։

       Հայոց Մեծ Եղեռնից հետո Հայաստանում կար ավելի քան 300 հազար գաղթական և 50 հազար որբ, երկրում տիրում էր սով ու համաճարակ։ Նա գրել է. «Մեր երկիրը որբերի ու գաղթականների վայր է. սա վշտի, սուգի ու տառապանքի մի դժոխք է։ Եվ աշխատավորական Հայաստանը, ինչ էլ որ լինի, այդ դժոխքը կվերածի մարդկային կացության»։ Մյասնիկյանը նամակ է գրում Վ. Ի. Լենինին, գումար խնդրում և ինքն անձամբ մեկնում Մոսկվա, այնտեղից 20 վագոն հացահատիկ բերում, բաժանում գյուղացիներին՝ սերմացանի համար։ Հաջորդ տարի Հայաստանում սովամահությունից ոչ մի մարդ չի մեռնում։ Նա կարողացավ լուծել սովի և կացության խնդիրը։

       Մյասնիկյանի անմիջական նախաձեռնությամբ Հայաստանում հիմնադրվել են գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, փորվել են ջրանցքներ, վերելք է ապրել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։

       Մյասնիկյանը ջերմ հարաբերությունների մեջ է եղել Եղիշե Չարենցի հետ։ Նա հովանավորել է բանաստեղծին՝ գրածները տպագրելու, բուժման համար արտասահման մեկնելու հարցում։

       Աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին, ով նյութական ծանր պայմաններում էր ապրում, Մյասնիկյանը գումար հատկացրեց ուսումը Լենինգրադում շարունակելու համար։

       1920 թ. Մյասնիկյանի ջանքերով թուրքական գերությունից ազատվեցին հազարավոր հայ զինծառայողներ։

       Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանին միավորելու գործում շատ ջանքեր է թափել։ 1921 թ. մայիսի 12-ին Ալեքսանդր Մյասնիկյանը ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը դառնում է Հայաստանի անբաժան մաս։ Կարճ ժամանակ անց՝ հուլիսի 5-ին, ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստում, Իոսիֆ Ստալինի միջամտությամբ ամեն ինչ փոխվում է, և քվեարկվում է Ադրբեջանի օգտին։

       Նամակագրական կապերով նա կապված է եղել Գարեգին Նժդեհի հետ՝ Զանգեզուրի համար։ Մյասնիկյանը կարողանում է Լոռին Վրաստանից միացնել Հայաստանին։

       Ալեքսանդր Մյասնիկյանը եղել է 10 թերթի խմբագիր։ Մարտի 21-ին նա «Մարտակոչ»-ում մահախոսական է գրում Նարիմանովի մասին, առանց գուշակելու, որ հաջորդ օրը նրա կյանքի վերջին օրն է լինելու։

       1925 թ. մարտի 22-ին Ալ. Մյասնիկյանը պետք է մեկներ Սուխում՝ մասնակցելու Աբխազական խորհուրդների համագումարին։ Նրա հետ են լինում Անդրկովկասյան պետքաղվարչության նախագահ Ս. Մոգիլևսկին, Անդրերկոմի վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Գ. Աթարբեկյանը, երկու օդաչու՝ վրացի Սախարիձեն և գերմանացի Շպիլլը։ «Յունկերս» ինքնաթիռը ժամը 12:10-ին օդում այրվում է, բոլոր ուղևորները տեղում զոհվում են։ Ողբերգական կյանքի ավարտի մասին լուրը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Առեղծվածային մահը բազում ենթադրությունների առաջ է կանգնեցնում, բայց ամենաճշմարտանմանը Լավրենտի Բերիայի անվան հետ կապվածն է։ Ալեքսանդր Մյասնիկյանն ապրեց 39 տարի, բայց վաստակեց անհուն ժողովրդականություն։ Բազմաչարչար գործընթացը տվեց բազմաթիվ բարի պտուղներ։

       Ավետիք Իսահակյանը լսելով Մյասնիկյանի ողբերգական մահվան լուրը, Մ. Սարյանին գրում է. «Նա այլևս չկա ամենալավ հայերից մեկը, ամենախելացին ու ամենաբարի բոլշևիկը։ Հայության պաշտպանն էր նա ներկա դառն ժամանակներում, ով պիտի փոխարինի նրան։ Ափսո՜ս, հազար ափսո՜ս, ինչ կարճ կյանք ունեցավ և ինչ մեծ գործ կատարեց»։

       1926 թ. մայիսի 10-ին մեր շրջանը կրեց մեծ գործչի պատվավոր անունը՝ ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ շրջան։ Այս տարի կնշվի դրա 100-ամյակը։ Մեծ հայի անունով կոչվել են քաղաքներ, գյուղեր, հրապարակներ, դպրոցներ Հայաստանում։ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Մյասնիկյանի անվան հրապարակում տեղադրված է 8.6 մ բարձրություն ունեցող բազալտե հուշարձանը, քանդակագործը Արա Շիրազն է, իսկ ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը։

       Նա ամեն մի հայի սրտում ապրում է և շատ երկար կապրի որպես մեր ժողովրդի լավագույն զավակ։

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝

Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան 

Александр Мясникян:

Спаситель Армении в час отчаяния

       В многовековой истории армянского народа были моменты, казавшиеся безнадёжными. Но появлялись сильные духом люди, находившие выход. Таким был 1920 год: народ на краю пропасти, последствия геноцида, беженцы, голод и эпидемии. Именно тогда на арену вышел Александр Мясникян, сумевший решить, казалось бы, нерешаемые задачи. Он говорил: «Чем темнее ночь, тем ярче звёзды».

       Родившись в 1886 году в армянской Нахичевани-на-Дону, рано потеряв отца, он с отличием окончил духовную семинарию, где увлёкся идеями национально-освободительной борьбы, читая Абовяна, Раффи, Налбандяна. В Москве, учась в Лазаревском институте и на юридическом факультете университета, он сблизился с будущими деятелями культуры (Ваан Терян) и увлёкся марксизмом, войдя в круг революционеров (Шаумян, Кнунянц).

       После установления советской власти, в январе 1921 года Мясникян возглавил правительство Советской Армении. Он столкнулся с катастрофой: более 300 тыс. беженцев, 50 тыс. сирот, голод. Он лично выбил у Ленина помощь, привёз 20 вагонов зерна для посева, и в следующем году голод был остановлен. Он инициировал масштабное строительство заводов, ГЭС, каналов, способствовал подъёму промышленности и сельского хозяйства.

       Мясникян считал, что без просвещения и культуры экономические успехи невозможны. Он лично приглашал в Армению выдающихся деятелей: Мартироса Сарьяна, Александра Таманяна, Грачья Ачаряна, Нар-Доса, Дереника Демирчяна, помогал Егише Чаренцу и молодому Виктору Амбарцумяну. Он активно боролся за возвращение армянских земель: сумел присоединить Лори к Армении, вёл переговоры с Гарегином Нжде о Зангезуре. 12 мая 1921 года подписал документ о включении Нагорного Карабаха в состав Армении, но в июле, по решению Кавбюро ЦК РКП(б) при вмешательстве Сталина, этот вопрос был пересмотрен в пользу Азербайджана.

       22 марта 1925 года Мясникян погиб в авиакатастрофе под Сухуми при загадочных обстоятельствах, что породило версии о причастности Берии. Ему было всего 39 лет. Узнав о гибели, Аветик Исаакян писал: «Нет больше одного из лучших армян, умнейшего и добрейшего большевика… Кто заменит его?»

       10 мая 1926 года его именем был назван наш Мясниковский район Ростовской области, который в этом году будет отмечать свое 100-летие. Его имя носят площади, улицы и школы. В Ереване на площади Мясникяна стоит базальтовый памятник работы Ара Шираза.

       Он остаётся в сердце каждого армянина как один из лучших сынов своего народа, выведший страну из кромешной тьмы.

Учитель армянского языка и

литературы школы №1 с. Чалтырь 
             Рипсиме Вартеванян

Перевод на русский — Мерона Гайбаряна

Фото — https://i.ytimg.com/vi/DiZwIB8JsY0/maxresdefault.jpg

Заря