Հայոց լեզվի ՄԱՐԶԱՅԻՆ 4-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՉԱԼԹՐՈՒՄ

#гордостьшколы

Ու տե՛ս, որդի՛ս, ու՛ր էլ լինես,

Այս լույսի տակ ու՜ր էլ գնաս,

Թե մո՛րդ անգամ մտքիցդ հանես,

Քո մա՜յր լեզուն չմոռանա՛ս։

Ս․ Կապուտիկյան

Հայ մեծ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը հայրենասիրական մեծ պատգամ է բոլոր հայերի համար։ Հայերեն լեզուն աշխարհի հնագույն լեզուների շարքում է գտնվում։ Շատ դժվար ճանապարհ անցնելով՝ եկել հասել է մեզ։ Այդ հազարագանձ ժառանգությունը պիտի կարողանանք պահել ու պահպանել, իսկ հետո էլ փոխանցենք մեր սերունդներին։ Հարազատ մորը մոռանալու դեպքում, միգուցե, զավակին կարելի է ներել, բայց մայրենի լեզուն չիմանալու դեպքում՝ ոչ, այդպես են լեզուն արժեքավորել հայ մեծերը։ Առաջին հերթին փոքրիկին հայերեն սովորեցնում է հայ մայրը։ Դրանից հետո այդ սուրբ գործը հանձնվում է հայերենի ուսուցչին։

Օտար հողում հայերենի ուսուցումը բավականին բարդ գործ է։ Մեծ ջանքեր է պահանջվում գործադրել, որ հայ մայրը համաձայնություն տա իր երեխաներին սովորելու հայերեն լեզուն, քանի որ այն ընտրովի է։ Հայոց մայրեր, այսօրվա ձեր կատարած ընտրությունը որոշելու է վաղվա սերնդի ինքնությունը։ Հայ ինքնության պահպանման ամենակարևոր բաղադրիչը հայոց լեզուն է։ Այսօրվա մրցակցային աշխարհում շատ հայ ծնողներ չեն գիտակցում լեզվի բարձրարժեքությունը, պատճառաբանում են, որ երեխան շատ ծանրաբեռնված է այլ խմբակներով, ցավոք ժամանակ չենք գտնում սովորել հայերեն։ Հայ գենի ճամփորդը չպիտի՛ խճճի իր ուղղին, չպիտի՛ կորցնի ազգային արժեքները, այլ անպայման պիտի իմանա մայրենի լեզուն։ Հայերենի ուսուցչի դասերը ո՛չ միայն դասագրքային պիտի լինեն, որ գրավի աշակերտին, այլ պիտի արթնացնեն երեխայի մեջ հայ լինելիությունը։ Աշակերտին բացատրի լեզվի կարևորությունը, որ ո՛չ թե ամաչի խոսել հայերենի ցանկացած բարբառով, չէ՞ որ դա էլ մեր լեզվի հարստությունն է, այլ հպարտությամբ խոսի ու վարակի մնացածներին նույնպես։ Հայերենի ուսուցիչը պիտի՛ ոգևորի պատմական հերոսական դրվագներով, որ հայ մանուկը հպարտանա իր արմատներով ու նախնիներով։ Դասերին պիտի՛ մատուցվի հայկական մշակույթ (գորգ, դուդուկ, դհոլ, քոչարի, լավաշ, հարիսա, խաչքար…), որ դրանք եզակի նմուշներ են աշխարհում, ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։ Հարգանք սերմանել հայկական ավանդույթների հանդեպ (մեծարել տատիկներին ու պապիկներին, հարգել բարեկամներին, պաշտել ծնողներին, սիրել քույր-եղբայրներին…)։ Նկարներով ու տեսահոլովակներով ծանոթացնի պատմական հայրենիքի տեսարժան վայրերին ու ժայռերի վրա կառուցված եկեղեցիներին։ Հոգևոր արժեքներ տալ սաներին, որը նուրբ ու պատասխանատու գործընթաց է։ Աստվածաշնչի բարոյախոսական առակներով հավատք և հույս պատգամել մեր սաներին։ «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ». այսպես ներկայացնել, պատմել, զարմացնել հայ աշակերտներին իրենց ունեցվածքով, որ նրանք ցանկանան սեփական աչքերով տեսնել Հայաստանը։ Սփյուռքում սրանք բոլորը միասին կոչվում է «Մայրենի լեզվի» դաս։

Ամեն տարի Չալթրի թիվ 1 դպրոցում ավանդույթ դարձած անցկացվում է հայոց լեզվի շրջանային օլիմպիադան։ Այս տարի՝ ապրիլի 30-ին, այն համընկավ «Հայկական մշակույթի օրը»։ Արդեն երեք տարի է, որ շրջանային փուլում տեղ գրաված աշակերտները իրենց հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյանի և Ոսկեհատ Լուսեղենի Դոլոբայանի հետ միասին մեկնում են Կրասնոդար։ Կրասնոդարում «Հայոց լեզվի» օլիմպիադան կազմակերպում է հայոց լեզվի և հայրենագիտության վաստակավոր ուսուցիչ, Սփյուռքի դպրոցների դասագրքերի հեղինակ, ԿԵՌՀՄ կրթության բաժնի վարիչ Կարինե Ալբերտի Եսայանը։ Միշտ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառումից հետո լիցքավորված վերադառնում ենք Դոնի Ռոստով։ Այս տարի ձախողվեց մեկնելը մայիսի 7-ի պայթյունների պատճառով, այդ իսկ պատճառով հայոց լեզվի մարզային օլիմպիադան անցկացվեց Չալթրի թիվ 1 դպրոցում։

Չալթրի թիվ 1 դպրոցում առաջին անգամ մարզային օլիմպիադա անցկացվել է 2011 թ.-ին, 2026 թ.-ին էլ 4-րդն է։ Մայիսի 29-ին դպրոցում հնչում էր գեղեցիկ հայկական երաժշտություն, սաները հայկական տարազներով, բարձր տրամադրությամբ, պարելով դիմավորեցին Դոնի Ռոստովի տարբեր դպրոցների սաներին։ Դահլիճում տիրում էր հայկական մթնոլորտ, ուրախ-զվարթ երեխաները նստած լսում էին, թե ինչպիսի գովասանքի խոսքեր էին հնչում իրենց հասցեին։ Դոնի Ռոստովի «Նախիջևան» հայկական համայնքի տնօրեն Սերգեյ Միխայիլի Սայադովը նշեց, որ բոլորի մասնակցությունն արդեն հաղթանակ է ու ցանկացավ, որ տարեցտարի մասնակիցների թիվը շատանա։

Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ իր ջերմ ողջույնի խոսքով հանդես եկավ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի «Անի» հայկական ազգային-մշակութային ինքնավարության տնօրեն Նիկողոս Մարտիրոսի Խաթլամաջիյանը։ Ոգևորող և հուսադրող կոչերով ուժ տվեց երեխաներին ժյուրիի անդամ և Դոնի Ռոստովի «Նախիջևան» հայկական համայնքի ուսումնամեթոդական բաժնի ղեկավար Լուսինե Համլետի Պետանյանը։ Օլիմպիադայի ծրագիրը նախատեսված էր երեք տարիքային խմբերի համար. առաջին՝ 11-12, երկրորդ՝ 13-14, երրորդ՝ 15-17 տարեկաններ։ Այնուհետև բոլոր աշակերտներին բաժանվեցին հարցաթերթիկներ ու տրամադրվեց մեկ ժամ գրելու համար։ Չալթրի թիվ 1 դպրոցի սաներն արժանացան՝

Առաջին տարիքային խմբում.

Բացարձակ առաջին տեղ՝ Սահակյան Անգելինա

Առաջին տեղ՝ Դոլոբայան Թագուհի

Երրորդ տեղ՝ Քաղքիչյան Սարգիս

Երկրորդ տարիքային խումբ.

Առաջին տեղ՝ Ավետիսյան Դիանա և Անդրեասյան Գոհար

Երկրորդ տեղ՝ Պիջիկյան Սեյրան

Երրորդ տեղ՝ Սարգսյան Ինեսսա

Երրորդ տարիքային խումբ.

Բացարձակ առաջին տեղ՝ Հակոբջանյան Սառա

Առաջին տեղ՝ Հովսեփյան Յուլիաննա

Երրորդ տեղ՝ Աղայան Մանե

Օլիմպիադան գրելուց հետո աշակերտների հետ միասին այցելեցինք Չալթրի ազգային թանգարան, որտեղ շատ հետաքրքիր պատմեցին անեցիների գաղթի մասին։ Հետո էլ մտանք Սուրբ Համբարձում եկեղեցի, մոմեր վառեցինք։ Այնուհետև երեխաները ճաշեցին «Անուշ» ռեստորանային համալիրում։ Այդ ընթացքում ժյուրիի անդամներ Պետանյան Լուսինեն, Բաբիյան Անդրանիկը, Կիրակոսյան Լուսինեն, Սիմոնյան Սուսաննան, Գևորգյան Լիաննան և Թորոսյան Գայանեն մանրակրկիտ ստուգում էին աշխատանքները։

Հասավ պահը հայտարարելու օլիմպիադայի արդյունքները։ Շնորհաշատ 12 հաղթողներին հայկական համայնքի կողմից շնորհվեցին դրամական պարգևներ, ուսուցիչներին էլ՝ հաճելի նվերներ։ Անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք հայապահպանության գործին նվիրված բոլոր կազմակերպիչներին և ուսուցիչներին։ Բոլորին մաղթում ենք անսպառ ուժ ու եռանդ, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Թող Աստված տա համայն աշխարհին էլ խաղաղություն։

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

4-я областная олимпиада в Чалтыре

И смотри, сынок, где бы ты ни был,

Куда бы ни шёл под этим светом,

Даже если мать забудешь,

Родной язык не забывай!

С. Капутикян

       Стихотворение Сильвы Капутикян «Слово к сыну» — патриотическое завещание каждому армянину. Армянский язык — один из древнейших в мире, и наш долг — сберечь это бесценное наследие. В диаспоре учить детей родному языку непросто, и именно на уроках «Родного языка» учитель пробуждает в ребёнке гордость за свои корни, знакомит с армянской культурой, традициями, верой и исторической родиной.

       Ежегодно в Чалтырской школе № 1 проводится районная олимпиада по армянскому языку. В этом году, 30 апреля, она совпала с Днём армянской культуры. Три года победители районного этапа вместе с учителями Рипсиме Вартеванян и Воскеат Долобаян выезжали в Краснодар на областную олимпиаду, организованную заслуженным педагогом Карине Есаян. К сожалению, из-за взрывов 7 мая поездка сорвалась, поэтому областную олимпиаду в этом году провели в Чалтыре. Впервые в Чалтыре областная олимпиада была организована в 2011, а в 2026 — уже 4-я.

       29 мая школа встретила гостей армянской музыкой и танцами в национальных костюмах. С тёплым приветствием выступили директор «Национально-культурной армянской автономии «Ани» Мясниковского района» Никогос Хатламаджиян и глава учебно-методического отдела общины «Нахичевань» Лусине Петанян. Олимпиада прошла по трём возрастным группам (11–12, 13–14, 15–17 лет); участникам выдали задания и дали час на их выполнение.

       После олимпиады для детей организовали посещение этнографического музея Мясниковского района и церкви Сурб Амбарцум, а также обед в ресторане «Ануш». В это время жюри тщательно проверяло работы.

       Среди учащихся чалтырской школы №1 призовые места заняли:

       Младшая группа: абсолютное 1-е место — Саакян Ангелина, 1-е — Долобаян Такуги,            3-е — Кахкичян Саркис.

       Средняя группа: 1-е место — Аветисян Диана и Андреасян Гоар, 2-е — Пиджикян Сейран,         3-е — Саргсян Инесса.

       Старшая группа: абсолютное 1-е место — Акопджанян Сара, 1-е — Овсепян Юлианна,        3-е — Агаян Мане.

       Двенадцать талантливых победителей получили от армянской общины денежные награды, а учителям вручили памятные подарки.

       Мы безмерно благодарны всем, кто предан делу сохранения армянства. Желаем всем неиссякаемой энергии и новых достижений. Дай Бог мира всему миру.

Учитель армянского языка и литературы

школы №1 с. Чалтырь — Рипсиме Вартеванян

Перевод на русский – диакон Мерон Гайбарян

Оцените статью
Редакция газеты "Заря"