Հզոր ոգի է տվել Մեր Տերն օրհնված ազգին մեր հայկազյան՝
Մասիս, տապան, Սուրբ Խաչ և իր Որդու պատկեր մի իսկական,
Անուշ լեզու, խորհուն մտքեր և սուրբ տառեր հին մեսրոպյան…
Եվ հորինող, ստեղծագործող հայերի մեջ եղել են, կան։
Հոկտեմբերի 31-ին Չալթրի Մարտիրոս Սարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացվեց Քնարիկ Խարտավակյանի երկու հատորանի գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցավ բարձր մակարդակով, որը հավուր պատշաճի կազմակերպել էր հեղինակի քույրը՝ Պայծառիկ Սարգիսի Խարտավակյանը։ Դահլիճը լեփ-լեցուն էր պատվավոր հյուրերով, համագյուղացիներով, ուսուցիչներով, աշակերտներով, ծնողներով։ Գրական երեկոն համեմված էր հեղինակի գրած բանաստեղծությունների ասմունքով, երգերով ու տեսահոլովակներով։ Ելույթ ունեցան մեծամեծ հյուրեր, ովքեր անձնապես աշխատել և գործակցել են հեղինակի հետ։ Նրանք իրենց խոսքում բարձր գովեստներով հանդես եկան՝ գնահատելով Քնարիկ Խարտավակյանի ստեղծագործությունները։ Քարե լռություն էր տիրում դահլիճում. ներկաներից յուրաքանչյուրը՝ այդ թվում և ես, չէր ուզում բաց թողնել ոչ մի հնչյուն, ոչ մի բառ։ Հաղորդավարները Չալթրի №11 դպրոցի աշակերտներն էին՝ Ալեքսանդրա Մովսիսյանն ու Լուկյան Խոշաֆյանը։ Այնքա՛ն տպավորիչ էին վարում միջոցառումը, որ այն երկու ժամն անցավ երկու վայրկյանի պես։
Քնարիկ Սարգիսի Խարտավակյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 19-ին Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայաբնակ Չալթր գյուղում։ Նա սերում է Անիից գաղթած, սովորություններն ու ավանդույթները պահպանած համեստ ու հասարակ մարդկանցից։ Նախնական ութամյա կրթությունը ստացել է գյուղի №11 դպրոցում։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Չալթրի №1 դպրոցում։ Քույրիկի հետ միասին ուսումը շարունակել են Դոնի Ռոստովի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո չորս տարի Քնարիկ Սարգիսի Խարտավակյանն աշխատել է Ղրիմի №5 և Չալթրի №11 դպրոցներում, դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն։ Այնուհետև Ռոստովի գիտական գրադարանի աշխատակից է եղել։ Վեց տարի թղթակցել է գյուղի «Զարյա» թերթին, որտեղ էլ հաճախ տպագրվել են նրա բանաստեղծությունները։
Քնարիկ Խարտավակյանն ութ տարի Չալթրի պատմա-ազգագրական թանգարանի աշխատակից է եղել՝ ֆոնդապահ-էքսկուրսավար, վարել է թանգարանային դասեր, եզակի նմուշներով դուրս եկել տարբեր դպրոցներ։
Ղեկավարել է Ռաֆայել Պատկանյանի անվան Դոնի հայերի գրական ստուդիան։ Բոլոր բնագավառներում էլ անջնջելի հետք է թողել՝ իր ազգի մշակույթը ծաղկեցնելու և վեր բարձրացնելու գործում։
Քնարիկ Սարգիսի Խարտավակյանը հայտնի բանաստեղծուհի էր, թարգմանիչ, հրապարակախոս և Ռուսաստանի գրողների միության անդամ։ Նա հիմնականում գրել է ռուսերեն, բայց ունի նաև գրական հայերենով գրված ոսկեղենիկ բանաստեղծություններ՝ հարուստ բառապաշարով շարադրված։ Նրա ստեղծագործության հիմնական թեման պատմական հայրենիքն է՝ շաղախված մշակույթով ու ավանդույթներով։ Նա իր ստեղծագործություններով միավորել է երկու հզոր մշակույթ՝ հայկական և ռուսական։ Կարդալով նրա գրվածքները՝ մենք հիմա էլ լսում ենք, թե ինչպես է քամին շառաչում Գառնիի և Գեղարդի կիրճերում, ինչպես են ղողանջում եկեղեցու զանգերը Սուրբ Էջմիածնում և հինավուրց Անի մայրաքաղաքում, ինչպես է հեռվից լուռ հառաչում մեր պատմության միակ ձյունափայլ ու ծեր վկան՝ Արարատը։ Քնարիկ Խարտավակյանի գրիչը բեղմնավոր է, կարծես գրել է ոչ թե թանաքով, այլ նռան հյութով՝ թանձր ու կարմրավուն, ինչպես մեր դարավոր պատմությունը, քաղցր ու անուշ, ինչպես մեր սերը հայրենի հողի հանդեպ։ Նա իր ստեղծագործություններում վառ է պահել մեր մշակույթի բոցկլտացող կրակը։
Քնարիկ Խարտավակյանը 1990-ականներին սկսել է հայերենից ռուսերեն թարգմանել Մյասնիկյանի շրջանի հայրենակիցների ստեղծագործությունները։ Դրանք են՝ Ղևոնդ Նաիրյան, Արտաշես Ասլանյան, Բաղդասար Հակոբյան, Աղավնի Վարդկինայան, Անդրանիկ Դաղլդիյան, Ալեքսանդրա Սիմավոնյան, Սվետլանա Սիմավոնյան, Շողակաթ Չուվարայան, Շահեն Շահինյան…
Որոշ ժամանակ անց լույս տեսան բանաստեղծուհու չորս ժողովածուները՝ «Մենք հնամենի Անի քաղաքից ենք» (1999), «Օ՜, առաջին ձյուն» (1999 թ.), «Հայոց սուրբ գրեր» (2005), «Դարավոր շրջադարձի սահմանագծին» (2013)։
Բանաստեղծուհին համարձակորեն թարգմանել է նաև հայ մեծ գրողների ստեղծագործությունները հայերենից ռուսերեն՝ Համո Սահյանի «Մեր լեզուն», Ավետիք Իսահակյանի «Մոր սիրտը», Սմբատ Շահազիզի «Երազ», Մետաքսե Պողոսյանի «Քեզ բարի ճամփա», Ալեքսանդր Ծատուրյանի «Գիշեր»… Այսպիսի մեծությունների գործերին մոտենալու համար մեծ համարձակություն է հարկավոր։ Նա համարձակորեն կարողացել է թարգմանել և հասնել վեհ գագաթնակետին։ Ճիշտն ասած՝ հաճույքս թաքցնել չեմ կարող։ Այսպիսի՜ խորությամբ տիրապետել գրական հայերենին ու այսքա՜ն ճշգրտությամբ այն մատուցել՝ միայն բնատուր շնորհով օժտված մարդկանց է տրվում։ Տաղանդավոր մարդիկ կայծ են, որոնք իրենց երկարատև աշխատասիրությամբ կարող են այն վերածել անշեջ կրակի։
Միջոցառմանը մասնակցում էին նաև Չալթրի №1 դպրոցի սաները՝ Սոնա Մարկոսյանը, Ոսկան Վերանյանը և Անգելինա Սահակյանը։ Նրանք ասմունքեցին Համո Սահյանի «Մեր լեզուն» և Արտաշես Ասլանյանի «Երգ մայրենի լեզվով» բանաստեղծությունները՝ Քնարիկ Խարտավակյանի թարգմանությամբ։
Ռուսաստանի ժողովուրդների միասնության և Մյասնիկյանի շրջանի 100-ամյակի կապակցությամբ Դոնի հրատարակչությունում լույս տեսավ Քնարիկ Խարտավակյանի երկհատորյակը։ Այն հրատարակվել է Մյասնիկյանի շրջանի վարչակազմի կողմից. կազմողը բանաստեղծուհու քույր Պայծառիկ Սարգիսի Խարտավակյանն էր, խմբագրողը՝ Նատալյա Ատլանովան։ Այդ երկու գրքերում ներառված են բարձր հոգևոր արժեքներ, նուրբ քնարերգություն, զգացմունքային մոտիվներ, պատմական իրադարձություններ… Նրա ստեղծագործությունների մեջ միշտ առկա է գրողի քնքուշ ու նուրբ հոգու մեղեդին. այդ մասին է վկայում նաև նրա անվան արմատը։
Յուրահատուկ հուզմունքով էր խոսում և ասմունքում բանաստեղծուհու քույրը՝ Պայծառիկ Սարգիսի Խարտավակյանը։ Նա խոր հարգանքով է մոտենում քրոջ ստեղծագործություններին և իր կատարած գործը համարում է հոգու սրբազան պարտք։
Քնարիկ Սարգիսի Խարտավակյանը կյանքից հեռացավ 2019 թ. հոկտեմբերի 7-ին։ Կյանքում կան մարդիկ, ովքեր չեն մահանում, այլ հավերժ մնում են սերունդների սրտերում՝ որպես լույս, սեր ու ջերմություն… այդպիսին է Քնարիկ Սարգիսի Խարտավակյանը։ Հավերժ փառք ու պատիվ նրա անմար հիշատակին…
Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության
ուսուցչուհի՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան
ОСТАЛАСЬ НАВЕЧНО В ПАМЯТИ ЗЕМЛЯКОВ
31 октября в зале Детской школы искусств имени Мартироса Сарьяна в Чалтыре прошла презентация двухтомника Кнарик Хартавакян. Мероприятие организовала сестра автора Байдзарик Саркисовна совместно с МБУК МР «РДК» и школой № 11 с. Чалтырь. Зал был переполнен: почётные гости, односельчане, учителя, ученики и их родители, друзья и родственники. Вечер украсили декламация стихотворений автора, песни и видеоролики. Выступили многочисленные гости, лично работавшие и сотрудничавшие с Кнарик Хартавакян; они высоко оценили её произведения. Присутствующие слушали затаив дыхание, не желая пропустить ни слова. Ведущими были старшеклассники школы № 11 Александра Мовсесян и Лукьян Хашафьян (наставник – Е. Л. Хатламаджиян, заместитель директора по воспитательной работе школы № 11 с. Чалтырь). Они вели мероприятие так впечатляюще, что два часа пролетели как две секунды.
Кнарик Саркисовна Хартавакян родилась 19 декабря 1953 года в армянском селе Чалтырь Мясниковского района Ростовской области. Она принадлежит к роду переселенцев из Ани, сохранивших национальные обычаи и традиции. Восьмилетнее образование будущая поэтесса получила в школе № 11, а среднее – в школе № 1 родного села. Вместе с сестрой продолжила учёбу на факультете русского языка и литературы Ростовского-на-Дону государственного педагогического института. После окончания вуза четыре года работала в школах № 5 с. Крым и № 11 с. Чалтырь, преподавала русский язык и литературу. Затем была сотрудником Ростовской областной научной библиотеки имени К. Маркса, корректором окружного военного издательства «Красное знамя». Шесть лет являлась корреспондентом районной газеты «Заря», где часто печатались её стихотворения. Восемь лет Кнарик Хартавакян работала в Историко-этнографическом музее Мясниковского района, проводила музейные уроки, с уникальными экспонатами передвижных выставок выезжала в разные сельские школы. Она руководила литературной студией донских армян имени Рафаэла Патканяна. Во всех сферах она оставила заметный след, способствуя развитию и подъёму культуры своего народа.
Кнарик Саркисовна была известной поэтессой, переводчиком, публицистом, членом Союза писателей России. В основном писала на русском, но у неё есть стихотворения и на литературном армянском языке, отличающиеся богатым словарным запасом. Одна из основных тем её творчества – историческая родина, её культура и традиции. Своими произведениями она соединила две мощные культуры – армянскую и русскую. Читая её тексты, мы и сейчас слышим, как шумит ветер в ущельях Гарни и Гегарда, как звонят церковные колокола в Святом Эчмиадзине и древней столице Ани, как издалека тихо стонет покрытый снегом Арарат. В своих произведениях она хранила мерцающий огонь нашей литературы.
К. Хартавакян – автор четырёх поэтических сборников: «Мы из древнего града Ани» (1999), «О, первый снег!..» (1999), «Армянские святые письмена» (2005), «На рубеже стремительных столетий» (2013).
В конце1990-х годов Кнарик Саркисовна начала переводить с армянского на русский произведения земляков из Мясниковского района: Хевонда Наирьяна, Арташеса Асланяна, Багдасара Акопяна, Агавни Варткинаян, Андраника Даглдияна, Александры Симавонян, Светланы Симавонян, Шогакат Чувараян, Шагена Шагиняна. Поэтесса смело переводила и произведения великих армянских писателей: «Наш язык» Амо Сагияна, «Сердце матери» Аветика Исаакяна, «Сон» Смбата Шахазиза, «В добрый путь!» Метаксе Погосян, «Ночь» Александра Цатуряна. Переводы произведений таких мастеров требуют большой смелости; Кнарик Саркисовне это удалось. Так глубоко владеть литературным армянским языком и с такой точностью его передавать может только человек, одарённый огромным талантом.
В мероприятии участвовали также ученики Чалтырской средней общеобразовательной школы № 1Сона Маркосян, Воскан Веранян и Ангелина Саакян. Они прочитали стихотворения «Наш язык» Амо Сагияна и «Песнь о материнском языке» Арташеса Асланяна в переводе Кнарик Хартавакян.
С особым волнением на вечере говорила и читала стихи поэтессы Байдзарик Саркисовна Хартавакян. Она с глубоким уважением относится к произведениям сестры, а своё дело считает священным долгом сердца.
В Год единства народов России и 100-летия Мясниковского района в «Донском издательском доме» вышел в свет двухтомник Кнарик Хартавакян. Он издан при поддержке Администрации Мясниковского района Ростовской области. Составитель – Байдзарик Саркисовна Хартавакян, редактор – Наталья Сергеевна Атланова. В двух книгах нашей землячки собраны духовные ценности, тонкая лирика, эмоциональные мотивы, исторические события. В её произведениях всегда присутствует мелодия нежной и тонкой души писательницы, «наречённой Лирою-Кнар».
Кнарик Саркисовна Хартавакян ушла из жизни 7 октября 2019 года, оставив людям своё поэтическое наследие. Она и сейчас с нами. В жизни есть люди, которые не умирают, а навсегда остаются в сердцах поколений – как свет, любовь и тепло. Такова Кнарик Саркисовна. Вечная ей память и слава.
Учитель армянского языка и литературы
школы № 1 с. Чалтырь Рипсиме Вартеванян
Перевод на русский – диакон Мерон Гайбарян








