Մասիսի հավերժական երգիչը 110 տարեկան է

Նախկին անապաստան, այժմ մեծ պոետ է Հ Շիրազը՝

#Газета

Հայաստանի ամենամասսայական, ամենաժողովրդականը։

Լուի Արագոն

       Հայ ազգի ամենասիրված ու ամենանվիրված բանաստեղծը՝ Հովհաննես Շիրազն է։ Նրա մեջ բոցկլտում է Մասիսի կրակը, նրա երակներում հոսում է Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում է Խաչատուր Աբովյանի վերքը։

       Սկզբնական անուն ազգանունը՝ Օնիկ Կարապետյան։ Նա ծնվել է 1915 թ. ապրիլի 27-ին Ալեքսանդրապոլում, գյուղացու ընտանիքում։ Ոչ մի անգամ չի նշել իր ծննդյան տարեդարձը, քանի որ միշտ հիշել է, որ իրեն տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա թուրքերն ինչպես էին ջարդում ու սպանում անմեղ հայ ժողովրդին։ Մինչև կյանքի վերջ այդ ցավը մնացել է հոգու խորքում։ Հայրը՝ Թադևոսը, զբաղվում էր հողագործությամբ, մայրը՝ Աստղիկը՝ ասեղնագործությամբ։ Օնիկն ընտանիքում միակ արու զավակն էր, նրա նկատմամբ խնամքով էին վերաբերվում մեծ քույրերը՝ Գոհարն ու Մարիամը։ 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքերը սպանում են հորը, 5 տարեկան Օնիկը փախչում է տնից։

       Դառը մանկության օրերը նա անցկացնում է Ամերկոմի որբանոցում։ Սակայն դաժան պայմաններին չդիմանալով, նա հացի միջուկով արձանիկներ է պատրաստում, ցույց է տալիս պահակին, գրավելով նրա ուշադրությունը, փախչում է որբանոցից։ Ընկնում է փողոցները, հաճախ գնում եկեղեցի մորը գտնելու հույսով։ Սոված, անապաստան Օնիկը կուլայով ջուր է սկսում ծախել, որ կարողանա մի քանի գրոշով հաց գնի։ Հաճախ շատերը ջուրը խմում էին, ծիծաղում նրա վրա, գլխարկը քաշում փոքրիկի աչքերին ու գումարը չէին վճարում։ Անոթությունից ստիպված նա անցորդներից հաց է գողանում ու փախչում։ Մի օր էլ ճակատագրական փայլատակում է տեղի ունենում. մի կնոջ ձեռքից թռցնում է սև հացը ու չի հասցնում վազել, կինը կարոտով սեղմում է նրան իր կրծքին ու կրկնում. «Գիժ ջան, գիժ»։ Վերամիավորման մոգական ուժը, որը ջերմացնող ու տաքացնող արևի էր նման, պարզվում է մանուկ Օնիկի մայրն է լինում։

       Մոր խոսքը տղայի համար միշտ օրենք է եղել։ Մայրը խորհուրդ էր տալիս. «Արհեստ սովորիր, տղաս, մի լինի նազուկ, արհեստն է մարդուն ոսկե բիլազուկ»։ Սկզբից սովորում է կոշկակարություն, բայց դա իրենը չէր։ Հաճախում է Լենինականի դպրոցը, որտեղ նրա սիրած առարկաներն են եղել հայոց լեզուն և գրականությունը։ Ծանր ապրուստի պատճառով մտնում է տեքստիլ կոմբինատ, աշխատում որպես ջուլհակ։

       «Մանածագործ», «Բանվոր» թերթերում տպագրվում են 15-ամյա պատանու առաջին բանաստեղծությունները։ 1935 թ. տպագրվում է Երևանի բանասիրական ֆակուլտետի ուսանող Հովհաննես Շիրազի առաջին գիրքը՝ «Գարնանամուտ»-ը, որով նա հայտնի է դառնում և՛ հայրենիքում, և՛ Սփյուռքում։ Նոր բանաստեղծի մուտքը դրականորեն գնահատեցին Ավ. Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Ա. Շիրվանզադեն և ուրիշներ։ Արձակագիր Ատրպետը նրան մկրտում է Շիրազ ծածկանվամբ, ասելով, որ նրա գրածների մեջ զգացել է Իրանի Շիրազ քաղաքի վարդերի թարմությունն ու բույրը։ Եղիշե Չարենցը Շիրազի առաջին քայլերի ոգևորողն ու խրախուսողն է եղել։ Վարպետ Ավետիք Իսահակյանը նրա հովանավորողն էր, որ գրեթե հայրական հսկողություն էր սահմանել մինչև կյանքի վերջը։

       Ուսանողական տարիներին ծանոթանում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ։ Ամուսնանում են, ծնվում է նրանց որդին՝ Արա Շիրազը։ Երկու մեծություններ չեն կարող իրար հետ երկար ապրել, չորս տարի անց բաժանվում են։ Շիրազը երկրորդ անգամ է ամուսնանում արձակագիր Շուշանիկ Արիստակեսյանի հետ, ունենում են յոթ երեխա։ Բանաստեղծի ութ երեխաներն են՝ Արան՝ քանդակագործ, Սիփանը՝ բանաստեղծ, Մասիսը՝ քանդակագործ, Վանանդը՝ նկարիչ, Աստղիկը, Անին՝ Գյումրու Շիրազի տուն-թանգարանի փոխտնօրեն, Արաքսը, Հայկը՝ արծաթագործ։ Բոլորն էլ տաղանդավոր ու մշակույթին նվիրված մարդիկ են։

       Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին Հովհաննես Շիրազը իր հայրենիքի անմահության ու փառքի երգիչների շարքում էր, որն ամփոփված է «Բանաստեղծի ձայն» ժողովածուի մեջ։

       Խորհրդային տարիներին, երբ Հայոց եղեռնի թեմայի մասին մտածելն անգամ վտանգավոր էր կյանքի համար, նա բարձրաձայն խոսում էր իր մշտարթուն մորմոքի մասին։ «Հայոց Դանթեական» պոեմում նա խորը կերպով անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարցին՝ երկրային դժոխքին, պահանջատիրության կարևոր ձայն կա այնտեղ, հիշեցնելով կուրացած աշխարհին՝ կանխելու համար ապագայի ոճրագործությունները։

       Սիրային տաղերում պոետը դիմել է սիրո զգացմունքների բազմաթիվ նրբերանգների՝ կարոտ, երազանք, հաշտություն, ներում։ Նա առաջին սիրո հետ բարեկամային ջերմ կապ էր հաստատել։

       Շիրազի քնարերգության լավագույն էջերն են մոր նվիրված երգերը։ Նա կշեռքի հավասար նժարաքարեր է համարում հայրենիքն ու մայրը։ Նրա «Հուշարձան մայրիկիս» ժողովածուն գրախանութներում այնքան արագ էր վաճառվում, ինչպես սև հացը կռվի տարիներին, և լույսի արագությամբ տարածվում հայրենիքից դուրս։ Մայրապաշտ բանաստեղծը չի թողել անգամ մոր սենյակը վերանորոգեն, որպեսզի հանկարծ մոր մատնահետքերը չանհետանան։

       Շիրազի գեղարվեստական վաստակի անբաժան մաս է կազմում նաև առակները, բազմաթիվ քառյակները, թարգմանությունները։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով։ Նա արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով։

       Մեծ պոետը իր մահկանացուն կնքեց 1984 թ. մարտի 14-ին Երևանում։ Հուղարկավորությանը տեղի ունեցավ ահռելի ժողովրդական հավաքով։ Հանկարծ հայտնվում է Ջիվանին 15 հոգի դուդուկահարներով ու սկսվում է սգո հուզիչ մեղեդիների կատարում։ Մի խումբ տղաներ մեծ տոպրակով Շիրազից հող են բերում, մանուշակներով ու ձնծաղիկներով շաղախված լցնում են դագաղի մեջ։ Նրան թաղեցին Կոմիտասի անվան պանթեոնում՝ հայ մեծերի կողքին։ Շիրազի գերեզմանը միակն է, որ տապանաքար չունի, կանաչապատ բաց հողաթումբ է։ Մեծ որդուն՝ Արա Շիրազին, ասել է. «Գիտես, չէ՞, որ մեռա՝ վրես քար չես գցի։ 100 տարի էլ անցնի, 500 տարի էլ անցնի՝ մեկ է, Մասիսը մերը պիտի լինի։ Է, մերն երբ լինի, ժողովուրդը պիտի բղավի, որ մերն է։ Քարը երբ դնես, ձայնը ականջիս չի հասնի»։ Մասիսի հավերժական երգիչը կտակել է, որ իր սիրտը թաղեն Արարատի սառույցների մեջ։ 20 տարի անց հայրենասեր լեռնագնացները կատարել են բանաստեղծի մեծ երազանքը։

       Տա Աստված, որ կատարվի Հովհաննես Շիրազի բաղձանքը՝ Արևմտյան Հայաստանն ու Արարատը հետ վերադարձնենք։ Գնանք, նրա բաց հողաթմբի մոտ կանչենք՝ ԱՐԱՐԱՏԸ ՄԵՐՆ Է, ՄԵՐՆ…

Չալթրի № 1 դպրոցի հայոց լեզվի

 և գրականության ուսուցչուհի՝

 Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

Թարգմանությունը՝ Մեռոն Հայպարյանի

Вечный певец Масиса: 110 лет со дня рождения Ованеса Шираза

«Бывший беспризорник, а ныне великий поэт — О. Шираз,

самый массовый и народный в Армении».

Луи Арагон

       Ованес Шираз (настоящее имя Оник Карапетян) — один из самых любимых поэтов армянского народа. Он родился 27 апреля 1915 года в Александрополе. Его детство было трагичным: в 1920 году погиб отец, и мальчик скитался, жил в приюте, продавал воду, пока чудесным образом не встретил свою мать, которую искал.

       Путь в поэзию начался с работы на текстильном комбинате. Его первые стихи опубликовали, когда ему было 15 лет. В 1935 году вышла первая книга «Весеннее», сделавшая его известным. Псевдоним «Шираз» ему дал писатель Атрпет, ощутивший в его стихах свежесть и аромат роз иранского Шираза. Его поддерживали Егише Чаренц и Аветик Исаакян.

       Основные темы его поэзии — любовь к Родине, боль от Геноцида армян и священный образ Матери. Его сборник «Памятник моей матери» расходился мгновенно. В советские годы он смело говорил о трагедии 1915 года в поэме «Армянская дантовская».

       Он был дважды женат: на поэтессе Сильве Капутикян (сын Ара — скульптор) и на писательнице Шушаник Аристакесян (семеро детей). Все его восьмеро детей стали деятелями культуры.

       Поэт скончался 14 марта 1984 года. Его похороны вылились в грандиозную народную процессию. По его завещанию, его похоронили в пантеоне имени Комитаса под открытым небом, без надгробия — лишь зеленый холм. Он завещал: «Когда умру — не ставь камень. Пусть голос народа, который будет кричать, что Масис наш, доходит до меня». Двадцать лет спустя его вторую волю — похоронить сердце во льдах Арарата — исполнили альпинисты.

       Его мечта осталась с народом: «Западную Армению и Арарат мы вернем. Арарат наш!»

Учитель армянского языка и литературы школы №1 с. Чалтырь 

             Рипсиме Вартеванян

Перевод — Мерона Гайбаряна

фото — https://3.bp.blogspot.com/-ceNzG_BCbIw/TxBlYhN2ZDI/AAAAAAAABF0/3KAwc8sGn0E/s1600/29.jpg

Заря