XI-XIII դարերում հայերը բնակություն են հաստատում Ղրիմում։ Իտալացիք Ղրիմի հարավային մասը անվանում էին «ծովային Հայաստան» — Armenia Maritimu։
Ղրիմի հայկական գաղութի մասին հետաքրքիր տեղեկություններ կան Նոր Նախիջևանի հիշատակարանում, որը այժմ գտնվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
«Հայնժամ զօրացաք մեք և բազմացաք և շինեցաք զգիւղ, և զգաւառս իշխանք և ազնվականք ի Խարասու-բազարին սկսեալ մինչև ի լերինս և ի դաշտս լի արարաք վանորեիւք և եկեղեցիոք մինչև Սուրխաթ, եւ շինեցաք տունք հարիւր հազար»։
Այս թվերը անշուշտ վերցված են մոտավորապես, բայց անկասկած վկայում են հայերի բազմաքանակությունը Ղրիմում։ Կաֆայում տների թիվը ջենովացիների հաշվով եղել է 21 հազար, իսկ բնակչության 2/3 մասը կազմել են հայերը։ Առևտրի և արդյունաբերության մեջ նրանց տեսակա-րար կշիռը եղել է ավելի բարձր։ Հայ վաճառականության և արհեստավորների համար դա շատ վաստակավոր շրջան էր։
Կաֆան և Սուրխաթը հայ գրչության խոշոր կենտրոններից էին։ Բազմաթիվ ձեռագրեր գրված են XII դարում, դա Ղրիմի հայ մշակույթի ծաղկման շրջանն էր։ Շատ ձեռագրոր հասել են և մեզ, որոնք Ղրիմից տարված լինելով Նոր Նախիջևան, այժմ տեղափոխված են Հայաստան և պահվում են Մատենադարանում։ Ղրիմի հայերի մշակույթը միշտ ենթակա է եղել մայր հայրենիքի և Կիլիկիայի մշակույթի ազդե-ցությանը։
Ջենովացիք իրենց մշակույթով, նիստ ու կացով, սովորություններով և կենցաղի ձևով տեղական ժողովուրդների հետ շատ քիչ են կապված եղել, շատ քիչ են ազդել նրանց մշակույթի վրա։ Հայերը և հույները իրենց տնտեսական գործունեության մեջ սերտորեն կապված էին ջենովացոց հետ, սակայն իրենց ապրելակերպով և ընտանե-կան կարգերով միշտ իրենց հեռու են պահել ջենովական սովորություններից։ Դրա գլխավոր պատճառը եղել է կաթոլիկ եկեղեցին, որը միշտ կամեցել է իրեն հպատակեցնել հայ և հույն եկեղեցիները, միշտ հերետիկոսներ է անվանել հինա-վուրց քրիստոնյա հայ և հույն հավատա-ցյալներին։ Դոմինիկյան և ֆրանցիսկյան կարգերի միսիոներների գործունեությունը միշտ դիմադրության է հանդիպել հայերի և հույների կողմից, միշտ ատելություն է հարուցել դեպի կաթոլիկությունը և խռովություններ առաջ բերել հայ ժողովրդի մեջ։
271 տարի ապրելով իտալացոց հովանավորության տակ, ղրիմցի հայերի լեզուն ևս շատ քիչ է ենթարկվել իտալական լեզվի ազդեցության, հազիվ մի քանի տաս-նյակ իտալական խոսքեր մնացել են Նոր Նախիջևանի բարբառի մեջ։ Անշուշտ իտալական ծագում ունի Կալանդոս (Галандос — Calendas) բառը։
Հայերը շատ են ազդվել իտալացիներից նկարչության և գեղարվեստի մյուս ճյուղե-րի մեջ։ Շատ եկեղեցական պատկերներ, սրբերի նկարներ պատրաստված են Ջենո-վայում։ Այդ շրջանի հայ հասարակությունը անշուշտ ունեցել է իր հարուստ ժողո-վըրդական բանահյուսությունը, որից մեզ հասել են միմիայն իտալական ազդեցու-թյուն կրող «Կալանդոս» երգի տարբերակ-ներ, որոնք հետագա շրջանում ազդվելով ռուսներից, կրում են ռուսների կնիքը։
Կալանդոսը երգում են տարին մի անգամ, միմիայն Նոր տարվա օրը։ Նոր տարվա օրը տղա երեխաները խումբ-խումբ ման էին գալիս իրենց ազգականների և ծանոթների տները, երգում էին և շնորհավորում Նոր տարվա գալուստը։ Փոխարենը ստանում էին «կաղանդ»՝ մեղրի մեջ թաթախած կաղին, ընկույզ, չամիչ, անուշեղեններ, խալաճ, գաթա, սամսա և այլ թխվածքներ։ Վերջերս Կալանդոս եր-գողները ստանում են նաև փող։
ԿԱԼԱՆԴՈՍԻ ԵՐԳԵՐ
1. Կալանդոս, դո՛ս, դո՛ս,
Галандос, дос, дос,
Ամեն տարի բարև հասնիք, Амен дари парев hасник,
Շնորհավոր նոր տարի, Шнорhавор нор дари,
Նոր յանկային տուն տարի, Нор янгаин дун дари,
Շալե շապիք հագուցի, Шале шабик hакуци,
Քեմրե գոտի կապեցի, Кhемрэ коди габеци,
Չայով-փունջով հարգեցի։ Чайов-пунджов hаргеци.
Առ բարի, տուր բարի, Ар пари, дур пари,
Շուտ արի, Նոր տարի։ Шуд ари, Нор дари.
2. Կալանդոս, դո՛ս, դո՛ս, Галандос, дос, дос,
Կալանդոսը էկիլ է, Галандосы эгиле,
Դուռին տակը կայնիլ է, Турин дагы гайниле,
Շալե շապիք հագիլ է, Шале шабик hакиле,
Կարմիր գոտի կապիլ է,
Гармир коды габиле,
Մեկ ավուճին խայիլ է։ Мег авуджин хаил э.
*(Ինչ ալ տաք նը խայիլ է։
Инч ал дак ны хаил э).
Կալանդոսը ունի նաև այլ տարբերակ-ներ, որոնք իրարից շատ չեն տարբերվում։
ԱՎԵՏԻՍՆԵՐ
Ավետիսները կրոնական տոնակատա-րության, Քրիստոսի ծննդյան հետ կապված շնորհավորական երգեր են, որոնք երգվում էին տարեկան մի անգամ՝ Ծննդյան Ճրագալույցի երեկոյան։
Այդ շնորհավորումները որոշ չափով ստացել էին ծիսակատարական ձև։ Ավետիսները շատ հին են։ Նրանք անշուշտ Ղրիմի գաղթականները բերել են Մայր Հայաստանից և երգվել են Ղրիմում հայ գաղութի գոյության ամբողջ ընթացքում։ Նոր Նախիջևանի ավետիսները Կ. Կոստա-նյանի և Ա. Մնացականյանի հրատարակած ավետիսների տարբերակներն են, ինչը անհերքելի կերպով ապացուցում է նրանց Հայաստանում հորինված լինելը։ Ղրիմից 1778 թվին գաղթելով Նոր Նախիջևան, հայերը իրենց հետ բերին և ավետիսները։
Ղրիմից բերված սովորությունների համաձայն Նոր Նախիջևանի գյուղերում երիտասարդությունը ամեն տարի «թա-թախման երեկոյան», այսինքն՝ հին տոմա-րով հունվարի 5-ին, շրջում էր դռնեդուռ և երգելով ավետիսներ, շնորհավորում Քրիս-տոսի Ծնունդը։ Դա մի պարտադիր սովո-րություն էր, տոնակատարության անբա-ժան մասը։ Ժողովուրդը նախօրոք պատ-րաստություն էր տեսնում «ավետիսի տղոցը» ընդունելու համար։ Ամեն մի տուն մասնավորապես նրանց համար թխում էր մի-մի մեծ խալաճ և գաթաներ՝ շարմուղուն ալյուրից։
Ամեն մի մարդ այդ երեկոյան իր տանն էր նստում և իր ընտանիքի հետ էր անցկացնում «թաթախման երեկոն»։ Երի-տասարդները, իրենց ընտանիքներում թա-թախման ծեսը կատարելուց հետո գնում էին «ավետիսի տուն» և այնտեղից, բաժան-վելով 3-4 հոգուց բաղկացած խմբերի, սկսում էին ման գալ տնետուն և շնոր-հավորել Քրիստոսի Ծնունդը, որի համար երգում էին մի կամ երկու ավետիս։ Շնորհավորող երիտասարդներին տան տերերը նստեցնում էին սեղան կամ հյուրասիրում մի-մի բաժակ գինով կամ օղիով, ուտեցնում կաղանդ, կորկոտ և այլն։ Բացի դրանից, տալիս էին մի «խալաճ», մի քանի գաթա և մի քանի կոպեկ փող։ Այդ նվերները տրվում էին թաղական «ավետի-սի տան» տղային։
Նոր Նախիջևանի գյուղերում երգվող ավետիսների թիվը վեցն էր, որոնցից «Աստղ մը ելավը» և «Երանելին» երգվում էր բոլոր գյուղերում։ Իսկ «Ցնծացեքը» երգվում էր միայն Թոփտիում. «Հիսուս-Հիսուսը» միայն Չալթրում, «Խոսքն Աստծուն» և «Այսօր տոն է Ծննդյան» միմիայն Մեծ Սալայում։
Ամենատարածված ավետիսն էր «Երանելին», որն, ինչպես արդեն ասացինք, երգվում էր բոլոր գյուղերում։
Քեզ երանի, կույս Մարիամ,
Պիտ որ ծնիս Աստվածորդին,
Աստվածորդին, Հայր և Սուրբ Հոգին։
Մարիամ բերեց յուր մեկ որդին,
Բերեց իր հետ աշակերտութին,
Մենք գրեցինք Ա, Բ, Գ, Դ,
Նա կը կարդար քերականներ,
Մենք գրեցինք քերականներ,
Նա կը կարդար սաղմոսարան,
Մենք գրեցինք սաղմոսարան,
Նա կը կարդար Ավետարան,
Մենք գրեցինք Ավետարան,
Նա կը կարդար աստվածաբան,
Աստվածաբան ու միաբան,
Պահիր ամենքիս միաբան։
… ունի շարունակություն …
Ավետիսները երգելիս ամեն տողից հետո ավելացնում են «ավետիս» խոսքը։ Ամենալավ ավետիսն էին համարում «Աստղ մը ելավը»։ Սա համարվում էր շատ հին ավետիս, իսկ այն գիտցողը համարվում էր գիտուն մարդ։ Այն երգում էին աղաների և գրագետ մարդկանց տներում։ Ծեր «պապիները» այնքան էին սիրում այդ ավետիսը, որ եթե Ճրագալույցի երեկոյան շնորհավորելու եկած երիտասարդները այն չիմանային, մեղք կհամարեին նրանց ներս հրավիրել և թաթախման սեղանի շուրջ նստեցնել։
Աստղ մը ելավ արևելքէն,
Իմաստասերք զարհուրեցան,
Աստվաբաշեր ժողովեցան,
Շատ քննելով, զայն չիմացան։
Յուրյանց մեջ կույր մը գտան,
Թևէն մտած, ասին ելան։
Երբ այն աստղն, որ հայեցավ,
Այն կուրացյալ աչքը բացավ։
Եղբայր, սա մեծ աստղն-նշան,
Թագավոր ծնյալ, հրեից արքան,
Մելքոն, Գասպար, Բաղդասար,
Երեք թագավոր-ազնվականք,
Խորհուրդ արին յուրյանց մեջ,
Երթանք, տեսնենք հրեից արքան։
Շատ հեծելով, ճամբա ելան,
Աստղըն ցուցներ նոցա ճամբան,
Ցերեկը հրեշտակ երևեցավ,
Գիշերն աստղը լուսնի նման…
Աստղն տեսան, ուրախացան,
Ի մեջ աստղին կույս մը տեսան,
Ի մեջ աստղին լույսն ալ տեսան,
Գնաց այն աստղն կայնեցավ,
Տերուն վերևն լույսի նման։
… ունի շարունակություն …
Չալթրում գոյություն ուներ մի շատ հինավուրց սովորություն։ Ճրագալույցի երեկոյան նշանված տղաները իրենց ընկերների և հասակակից ազգականների հետ գնում էին նշանած-հարսնացուների տունը։ Հարսնացուի ծնողների թույլտվու-թյամբ ներս մտնելուց հետո, տղան համ-բուրում էր նրանց ձեռքերը և հրավերը ստանալով, նստում էր վերի պատը կամ ինչպես ասում էին նոր նախիջևանցիք՝ «թոռոպատը»։ Հետո տանտիկինը թաքնված տեղից դուրս է բերում հարսնացուին, որը, խոնարհ ողջունելով, համբուրում է նրանց ձեռքերը։ Ահա այստեղ անպատճառ երգ-վում է «Հիսուս-Հիսուս» ավետիսը, ինչից հետո սկսվում է ընծաների փոխանակում և հյուրասիրություն։ Սեղանը փակելուց դարձյալ երգում են մի ուրիշ ավետիս և բարի գիշեր մաղթելով, վերադառնում են փեսայի տուն։
Խ. Ա. Փորքշեյան, Նոր Նախիջևանի հայ ժողովրդական բանահյուսությունը,
Երևան, 1971, էջ 11-18։
Էջը պատրաստել է Զարյա թերթի
հայերեն էջի խմբագիր՝
Մեռոն սարկավագ Հայպարյանը
ԿԱԼԱՆԴՈՍԻ ԵՐԳԵՐ — ПЕСНЯ «ГАЛАНДОС»
Во время проживания на полуострове Крым на армян имели очень сильное влияние итальянцы: особенно в живописи и других видах искусства. Многие церковные образы и иконы были нарисованы в Генуе. В этот период армяне несомненно имели свой богатый народный фольклор. К сожалению, до нас дошли не все варианты новогодних песен «Галандос», которые исполнялись армянами в Крыму.
«Галандос» поют только на Новый год. В день Нового года мальчики группами ходили к своим родственникам и знакомым, пели и поздравляли с Новым годом. Взамен они получали «Гаханд» (фундук с медом), орехи, изюм, сладости, калачи, гата, самса и другую выпечку.
Կալանդոս — Галандос
Կալանդոս, դո՛ս, դո՛ս, Галандос, дос, дос,
Ամեն տարի բարև հասնիք, Амен дари парев hасник,
Շնորհավոր նոր տարի, Шнорhавор нор дари,
Նոր յանգային տուն տարի, Нор янгаин дун дари,
Շալե շապիք հագուցի, Шале шабик hакуци,
Քեմրե գոտի կապեցի, Кhемрэ коди габеци,
Չայով-փունջով հարգեցի։ Чайов-пунджов hаргеци.
Առ բարի, Ар пари,
Տուր բարի, Дур пари,
Շուտ արի, Шуд ари,
Նոր տարի։ Нор дари.
Կալանդոս, դո՛ս, դո՛ս, Галандос, дос, дос,
Կալանդոսը էկիլ է, Галандосы эгиле,
Դուռին տակը կայնիլ է, Турин дагы гайниле,
Շալե շապիք հագիլ է, Шале шабик hакиле,
Կարմիր գոտի կապիլ է, Гармир коды габиле,
Մեկ ավուճին խայիլ է։ Мег авуджин хаиле.
ԱՎԵՏԻՍ — АВЕДИС — БЛАГОВЕСТ
Аведис — это поздравительные песни, связанные с Рождеством Христовом, которые поют один раз в год в Рождественский Сочельник.
Согласно обычаю, привезенному из Крыма, молодые люди сел Нор Нахичевана каждый год в Рождественский вечер 5 января ходили по домам, пели «Аведис»-ы, поздравляя с Рождеством Христовом. Народ заранее готовился встретить благовестников.
В селах Нор Нахичевана пели 6 «Аведисов», из которых «Աստղ մը ելավը»/«Астх мы елав» (Звезда явилась) и «Երանելին»/«Еранелин» (Блаженный) исполняли во всех селах. А «Ցնծացեքը»/«Цнцацек» (Возрадуйтесь) пели только в селе Топти, «Հիսուս-հիսուսը»/«hисус-hисус» (Иисус-иисус) только в Чалтыре, «Խոսքն Աստծոն»/«Хоскн Астцон» (Слово Божие) и «Այսօր տոն է ծննդյան»/«Айсор тон э цнндьян» (Сегодня праздник Рождества) только в Больших Салах.
Խոսքն Աստծո
(երգվում էր միայն Մեծ Սալա գյուղում)
Խոսքն Աստծո առաքեցավ Առաջ երթաք ի Բեթղեհեմ,
Բնակիլ հարգանդ ի սուրբ կուսին, Մանուկն ծնավ ի քարայրին,
Զոր մարգարեք մտոք տեսին, Երեքն միաբան մտին, տեսին,
Հառաջագույն գուշակեցին։ Տղա տեսան ի գիրկն կուսին։
Հրեշտակապետ, դու Գաբրիել, Նոքա տեսին, հավատացին,
Երանի տար Մարիամույն։ Եվ հավատով երկրպագին
Քեզ երանի, կույս Մարիամ, Թե Հիսուս է, թե Քրիստոս է,
Պիտի ծնանիս աստվածորդին, Օրհնած տունիս տանուտերին,
Սուրբ Հովհաննես յուր մոր հարգանդ, Թե Սառա է, թե Մարիամ է,
Երկրպագին զաստվածածին, Օրհնած տունիս տանտիկինին,
Աստղն ելավ ի արևելք, Թե Պողոս է, թե Պետրոս է,
Հառաջնորդին Բաղդասարին, Օրհնած տունիս կտրիճներուն,
Խիստ սքանչելի բաներ եղան Աստված զայս տունը շեն պահե,
Վասն ամուսյան ճանապարհին, Շեն պահողին ալ առողջ պահե,
Ելան, եկան Երուսաղեմ, Մինչև գալուստն փրկչին։
Որպես նային զաստվածորդին,
Խ. Ա. Փորքշեյան, Նոր Նախիջևանի հայ ժողովրդական բանահյուսությունը, Երևան, 1971, էջ 12-14, 17-18։
Фото — https://avatars.mds.yandex.net/i?id=6cd4b1ce66cf440a1fdc64f0c7d11e75_l-9806046-images-thumbs&n=13









