Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ,
Ահա ինչու՝ ամբողջ հոգով և սրտանց,
Ուսուցիչներ, խոնարհվում եմ Ձեր առջև։
Ամեն մարդ էլ … ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ … ուսուցիչ է ունեցել։
Դուք անանո՛ւն, Ձեր սաները՝ անվանի,
Ուսուցիչներ խոնարհվում եմ Ձեր առջև։
Ա՛խ, շա՛տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել,
Տիրողները՝ շքեղաշուք, Դուք անշուք,
Ուսուցիչներ, խոնարհվում եմ Ձեր առջև։
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից,
Ուսուցիչներ, խոնարհվում եմ Ձեր առջև։
Հողագունդը գլոբո՛ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել,
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ …
Ուսուցիչներ, խոնարհվում եմ Ձեր առջև։
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոկտեմբերի 5-ը Ուսուցիչների միջազգային օրն է՝ կրթության ոլորտի աշխատողների մասնագիտական տոնը։ Այն նշվում է ամեն տարի սկսած 1994 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի սահմանված Ուսուցիչների համաշխարհային օրվա հետ միասին։ Ուսուցիչների տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում և Հայաստանում։ Այդ օրը ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը և ընդգծվում նվաճումները։
Այս հրաշալի օրվա կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին։ Ուսուցչի աշխատանքը մասնագիտություն չէ, այլ առաքինություն, կոչում և նվիրում։ Բոլոր դարերում յուրահատուկ ակնածանք է եղել ուսուցչի անձի նկատմամբ, յուրահատուկ հարգանք։ Ուսուցիչը մի մարդ է, ում ձեռքով է կերտվում վաղվա պիտանի քաղաքացին, մեր ապագան և ուժեղ հայրենիքը։ Քանդակագործը՝ կավը ձեռքի մեջ շաղախելով, պատկեր է ստանում, որ հիացնում է նայողին։ Ուսուցիչն իր խոսքով ու գիտելիքների հարուստ պաշարով քանդակում է հանճարին, վաղվա բժշկին, իրավաբանին և պատվավոր քաղաքացուն։ Ուսուցիչը միակ մասնագիտությունն է, որը ստեղծում է մնացած բոլոր մասնագիտությունները։ Այս տոնը մեկ անգամ ևս գեղեցիկ առիթ է երախտագիտության խոսք հղել և մեծարել մեր սիրելի ուսուցիչներին։ Ամեն մարդ էլ ունի իր սիրելի ուսուցիչը, հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել։ Հաճախ բարձունքի հասած աշակերտը մեծարում է իր ուսուցչին ասելով, որ առանց նրա չէր կարողանա դառնալ այն, ինչ կա այսօր։ Յուրաքանչյուր առարկա դպրոցում պետք է դասավանդել սիրելու սկզբունքով։ Աշակերտը սիրում է տվյալ առարկան այն դեպքում, երբ սիրում է ուսուցչին։ Հավասարության սկզբունքը պահպանելը, աշակերտների հետ հավասար լինելը, շատ կարևոր է դպրոցում։ Հմուտ ուսուցիչը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հատուկ կարիքներ ունեցող աշակերտներին։ Լավ ուսուցիչը համբերատար է, անկեղծ, միշտ ցուցաբերում է կարեկցանք, նա միշտ էլ կմնա յուրաքանչյուր աշակերտի սրտում։ Երեխայի արդյունավետ սովորելու գործում մեծ է ուսուցչի դերը։ Անպայման կարևոր է, որ ուսուցչի և աշակերտի միջև փոխադարձ հարգանք և համակրանք լինի։ Լավ ուսուցիչը նա է, ով հասկանում է երեխաների կարիքներն ու մարտահրավերները, տալիս է գործիքներ օգնելու հաջողությունների հասնելու գործում։ Լավ ուսուցիչն արթնացնում է յուրաքանչյուր աշակերտի ներուժը օգնելով նրանց գիտակցել իրենց կարողությունները։ Իսկական ուսուցիչը մոմի նման է, նա ինքն իրեն է սպառում, որ լուսավորի սաների ճանապարհը։ Եթե աշակերտը չի հասկանում ձեր դասավանդումը, մեծ մանկավարժները գտնում են, որ հանցանքը ուսուցչի մեջ է, որովհետև չի կարողացել հասկանալ նրա հոգին… պետք է իջնել մինչև նրա հոգեկան աստիճանը և, այն ընդունելով, կամաց-կամաց վեր բարձրանալ։ Յուրաքանչյուր աշակերտի արժեքային համակարգի ձևավորման գործում վճռորոշ դեր են խաղում մեր ուսուցիչները։
Կրկին շնորհավորում ենք մեր սիրելի ուսուցիչներին, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ, ուժ և եռանդ Ձեր դժվարին, բայց շատ պատասխանատու աշխատանքում։
Խոսքս կավարտեմ` հիշատակելով մեծն Կոմիտասի խոսքերը.
«ՈՒՍՈՒՑԻՉ ՊԱՐՈՆՆԵՐ ԵՒ ՔՈՒՅՐԵՐ, ԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ԵՒ ԵՐԿՅՈՒՂՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՄՈՏԵՑԵՔ ԴԱՍՏԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ, ԽԻՍՏ ՓԱՓՈՒԿ ՊԱՇՏՈՆ ՄԸՆ Է ՁԵՐԸ։ ԴԱՍՏԻՐԱԿԵԼՈՒ ԿՈՉՎԱԾ ԵՔ ՍԵՐՈՒՆԴ ՄԸ, ՈՐ ԱՊԱԳԱ ԱԶԳ Է։ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ՝ ԱԶԳ ՄԸ ԿԸ ԽՈՐՏԱԿԵՔ ՎԵՐՋԸ»։
Չալթրի № 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝
Հռիփսիմե Վարդևանյան
Նկարի վրա Չալթրի №1 դպրոցի ուսուցչական կազմն է
В честь Международного дня учителя
5 октября в более чем 100 странах мира, включая Россию и Армению, отмечался Международный день учителя. Этот праздник — дань уважения и благодарности всем педагогам, чей труд является не просто профессией, а настоящим служением и призванием.
В своей статье, посвященной этому дню, мне хотелось подчеркнуть особую роль учителя как творца будущего, скульптора, чьими руками кропотливо создаются сильная нация и достойные граждане. Это единственная профессия, которая стоит у истоков всех остальных. Основа успешного обучения — это любовь и взаимное уважение между учеником и педагогом. Именно хороший учитель, подобно свече, освещает путь, раскрывает потенциал каждого ребенка и помогает ему осознать собственные силы.
Статья завершается словами великого Комитаса, которые и сегодня звучат как наставление и предостережение: «ГОСПОДА И СЕСТРЫ УЧИТЕЛЯ , ОСТОРОЖНО И БЛАГОГОВЕЙНО ПРИСТУПАЙТЕ К ДЕЛУ ОБУЧЕНИЯ, ИБО ВАШЕ СЛУЖЕНИЕ ОЧЕНЬ ТОНКОЕ. ВАМ ПОРУЧЕНО ВОСПИТЫВАТЬ ПОКОЛЕНИЕ, КОТОРОЕ ЕСТЬ БУДУЩЕЕ НАЦИИ. ОШИБОЧНЫМ НАПРАВЛЕНИЕМ ВЫ ПОГУБИТЕ НАЦИЮ ДО КОНЦА».
Учитель армянского языка и литературы
школы №1 с. Чалтырь —
Рипсиме Андраниковна Вардеванян
Фото — педагогический состав
МБОУ СОШ №1 с. Чалтырь









