ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ, ՆՐԱ ՈՐԴՈՒ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԵՒ 14 ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ

       2026 թ. հունվարի 31-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակի օրը։ Սուրբ Սարգիս Զորավարը Հայ Եկեղեցու մեծագույն սրբերից մեկն է։ Նա իր որդի Մարտիրոսի և տասնչորս զինակիցների հետ միասին նահատակվել է քրիստոնեական հավատքի համար։

#праздники

       Խիզախության և արիության համար Կոստանդին Մեծ կայսրը (285-337) Սարգսին կարգել է իշխան և սպարապետ (ստրատիլատ – հայկական բանակի գլխավոր հրամանատար) Հայաստանին սահմանակից Կապադովկիայում։ Նա ոչ միայն անգերազանցելի սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ։ Կայսեր թույլտվությամբ և համաձայնությամբ իր իշխանության տակ գտնվող քաղաքներում նա ոչնչացնում էր մեհյաններ, կառուցում եկեղեցիներ և տարածում քրիստոնեությունը։ Երբ Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում (360-363) սկսվեցին հալածանքները քրիստոնյաների նկատմամբ, Տեր Աստված հայտնվեց Սուրբ Սարգսին և հրամայեց նրան լքել կայսրության սահմանները։ Իր որդի Մարտիրոսի հետ Սուրբ Սարգիսը ապաստան գտավ Հայաստանում, որտեղ թագավորում էր Տիրան արքան՝ Տրդատ Մեծի թոռը, Խոսրովի որդին։ Իմանալով, որ Հուլիանոսը մեծաթիվ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, և ցանկանալով խուսափել իր թագավորության ներխուժման վտանգից՝ հայոց արքան համոզում է Սարգսին անցնել Շապուհի ծառայության տակ։

       Շահ Շապուհը սիրով ընդունեց Սուրբ Սարգսին և նշանակեց նրան զորքերի հրամանատար։ Շատ զինվորներ, տեսնելով իրենց փայլուն զորավարի բարեխղճությունն և իր հավատարմությունը Աստծուն, որը վկայված էր նրա կյանքով և սրբազան աղոթքների արդյունքում Տիրոջ կողմից կատարված հրաշքներով, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա։ Սակայն Շապուհը պահանջում է, որ Սարգիսը դառնա կրակապաշտ և կատարի հեթանոսական զոհաբերություններ։ Սարգիսը հրաժարվեց հաստատակամորեն՝ հայտարարելով. «Միայն ճշմարիտ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը, որն է արարել երկինքն ու երկիրը, պետք է երկրպագել։ Իսկ կրակը և կուռքերն ընդհանրապես աստվածներ չեն, քանի որ հողից ստեղծված մարդը կարող է ոչնչացնել դրանք»։ Սա ասելով՝ Սուրբ Սարգիսը ջախջախեց կուռքի արձանը։ Մոլեգնած ամբոխը նետվեց Սուրբ Սարգսի և նրա որդու վրա։ Եվ նահատակի պսակը առաջինը ընդունում է նրա որդի Մարտիրոսը։ Սուրբ Սարգիսը բանտարկվեց, բայց մնալով անդրդվելի իր հավատքի մեջ՝ շուտով գլխատվեց։ Սուրբ Սարգսի մահից հետո նրա մարմնի վերևում լույս երևաց։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվեցին նաև Սուրբ Սարգսին նվիրված տասնչորս զինվորները։ Հավատացյալ մարդիկ թաղեցին նահատակների մարմինները Ամիա քաղաքում։

       Հայերի համար Սուրբ Սարգիսը ամենասիրելի սրբերից մեկն է։ Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները տեղափոխեց Քարբի-Ուշ (Աշտարակի գավառ), որտեղ հետագայում կառուցվեց երանելու անունը կրող եկեղեցին։ Մեր ժողովուրդն այնքան էր սիրում և պաշտում Սուրբ Սարգսին, որ ուր էլ մենք ապրեինք, միշտ նրա անունով տաճարներ ենք կառուցել։ Դրա վկայությունն է Մյասնիկյանի շրջանի Ղրիմ գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը ավերվեց աթեիստական մոլեգնության տարիներին։

       Սուրբ Զորավար Սարգսի օրը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսերով։ Գոյություն ունեն նաև բարի ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներ։ Սուրբ Սարգիս Զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը։ Սուրբ Սարգսի միջնորդությամբ հրաշքներ են կատարվում։ Այդ օրը երիտասարդները աղոթում են և խնդրում սրբին հասցնել իրենց աղոթքները Ամենաբարձրյալին։ Սուրբ Սարգիսը օգնում է սիրահարներին։

       Սուրբ Սարգսի մասին բազմաթիվ ավանդություններ կան։ Դրանցից մեկը աղքատ պատանի Աշուղ-Ղարիբի մասին է, որը սիրահարվեց գեղեցկուհի Սանամին։ Աղջկա հայրը հրաժարվեց աղջիկը տալ աղքատին։ Այդ ժամանակ Աշուղը մեկնեց հեռավոր երկրներ հարստանալու, իսկ սիրելին երդվեց սպասել նրան յոթ տարի։ Պայմանավորվածության համաձայն, եթե նա ուշանա մեկ օրով, աղջիկն ազատ էր մեկ ուրիշի հետ ամուսնանալու։ Տարիներ անցան, Աշուղ-Ղարիբին հաջողվեց հարստանալ, բայց վերադարձի ճանապարհին նա բախվեց փոթորկին և հասկացավ, որ չի հասցնում նշանակված ժամկետում։ Պատանին աղոթքով դիմեց օգնության, և նրան հայտնվեց Սուրբ Սարգիսը սպիտակ ձիով ու հասցրեց նրան իր սիրելիի մոտ։ Այդ պատճառով ժողովրդի մեջ ասում են, որ Սուրբ Սարգիսը բոլոր սիրահարների հովանավորն է։

       Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հիշատակության օրը հաջորդում է Առաջավորաց պահքի հինգ օրերին, որը շատերը սխալմամբ կապում են Սուրբ Սարգսի տոնին։ Իրականում դրանք իրար հետ ոչ մի կապ չունեն։

       Դարեր շարունակ գոյություն ունի ժողովրդական մի սովորույթ։ Երիտասարդ տղաներն ու աղջիկները պահում են պաս, իսկ Սուրբ Սարգսի տոնի նախորդ գիշերը քնելուց առաջ ուտում են աղաբլիթ։ Ասում են, որ եթե այլ ոչինչ չուտես ու չխմես, ապա երազի մեջ ապագա ամուսինը քեզ ջուր կբերի։ Եթե աղջիկը այդ ջուրը խմի, ապա կամուսնանա հենց այդ տղայի հետ։

       Գոյություն ունի ևս մեկ ոչ պակաս գեղեցիկ ավանդույթ։ Տոնի նախօրեին տանիքի կամ պատշգամբի վրա դնում են ալյուրով բաժակ։ Ըստ լեգենդի՝ Սուրբ Սարգիսը հրեշտակների հետ պետք է անցնի տների վրայով։ Եվ եթե ալյուրի բաժակում թողնի իր սպիտակ ձիու (մաքրության և անարատության խորհրդանիշ) պայտի հետքը, ապա այդ տարում կիրականանա սիրահարված երիտասարդի կամ աղջկա երազանքը։ Այդ օրը սիրահարները միմյանց նվերներ են տալիս՝ բացիկներ, ծաղիկներ և քաղցրավենիք։

       Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրամանով Սուրբ Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդության օրհնության օր։ Բոլոր Հայ եկեղեցիներում այդ օրը կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։

       Հունվարի 31-ին ժամը 17:00-ին Սուրբ Սարգսի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների տոնին Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցին հրավիրում է Երեկոյան ժամերգության, Երիտասարդների օրհնության կարգին և Մատաղի ճաշկերույթին:

«Զարյա» թերթի հայերեն էջի խմբագիր՝

Մեռոն սարկավագ Հայպարյան

ДЕНЬ ПАМЯТИ СВ. ПОЛКОВОДЦА САРКИСА, ЕГО СЫНА МАРТИРОСА И 14 СОРАТНИКОВ

       31 января 2026 года Армянская Апостольская Церковь празднует день памяти Святого Полководца Саркиса, его сына Мартироса и 14 соратников.

       Святой полководец Саркис — один из величайших святых. Вместе со своим сыном Мартиросом и четырнадцатью воинами он погиб во имя христианской веры. За мужество и отвагу император Константин Великий (285-337) назначил Саркиса князем и спарапетом в граничащей с Арменией Каппадокии. Он был не только превосходным спарапетом, но и замечательным проповедником. С позволения и согласия императора в городах, находящихся под его господством, он разрушал капища, строил церкви, распространял христианство. Когда во времена императора Юлиана Отступника (360-363) начались гонения на христиан, Св. Саркису явился Господь Бог и повелел его покинуть пределы империи. Вместе со своим сыном Мартиросом Св. Саркис нашел убежище в Армении, где царствовал царь Тиран, внук Трдата Великого, сын Хосрова. Получив известие о том, что Юлиан с большим войском движется на Персию, и стремясь избежать опасности вторжения в свои земли, армянский царь уговаривает Саркиса перейти на службу к Шапуху.

       Шах Шапух принял Св. Саркиса с любовью и назначил его на должность командующего войсками. Многие из воинов, видя в своем блестящем полководце благонравие и жизнью засвидетельствованную преданность Богу, сотворённые его святыми молитвами к Господу чудеса, отказывались от язычества и становились христианами. Однако Шапух требует, чтобы святой стал огнепоклонником и совершал языческие жертвоприношения. Саркис наотрез отказался, заявив: «Поклоняться следует только истинному Богу – Святой Троице, — Который сотворил небо и землю. А огонь и идолы вовсе не боги, так как созданный из праха человек может их уничтожить». Сказав же это, Св. Саркис сокрушил статую истукана. Разъярённая толпа набросилась на Св. Саркиса и на его сына. И первым принимает мученический венец его сын Мартирос. Св. Саркис был заточен в тюрьму, но, оставшись непреклонным в своей вере, вскоре был обезглавлен. После гибели Св. Саркиса над телом его возникает свечение. За христианскую веру погибают также и преданные Св. Саркису четырнадцать воинов. Верующие люди захоронили тела мучеников в городе Амии.

       Для армян Св. Саркис – один из самых любимых Святых. Не случайно Св. Месроп Маштоц перенес мощи Святого Саркиса в Карби-Уши (Аштаракского округа), где в дальнейшем была построена церковь имени блаженного. Наш народ настолько любил и почитал святого Саркиса, что где бы мы ни жили, всегда возводили храмы в честь него. О чем свидетельствует церковь Сурб Саркис в селе Крым, которая была разрушена во времена атеистического лихолетья.

       Распоряжением Католикоса Всех Армян Гарегина Второго праздник Св. полководца Саркиса провозглашен Днем благословения молодых. Во всех Армянских Церквях в этот день совершается чин благословения молодых.

       Приглашаем Вас 31 ЯНВАРЯ в 17:00 на праздник Сурб Саркиса, его сына Мартироса и 14-и соратников в церковь Сурб Амбарцум, где будет совершено Вечернее богослужение, чин благословения молодых и Матах.

Редактор армянской страницы

газеты «Заря» — диакон Мерон Гайбарян

Заря