Այս Տերունական տոնը հիշատակում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը։ Մովսեսի օրենքի համաձայն, արու զավակ լույս աշխարհ բերած կնոջը 40 օրվա ընթացքում արգելված էր Աստծո տաճար մտնել։ Այդ ժամկետից հետո մայրը երեխայի հետ գալիս էր տաճար՝ շնորհակալական և մաքրագործող զոհ մատուցելու Տիրոջը և օրհնություն ստանալու քահանայից։ Այդ մասին հիշատակում է Ղուկաս Ավետարանիչը. «Երբ որ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսէսի Օրէնքի համաձայն՝ նրան Երուսաղէմ տարան՝ Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրուած էր Տիրոջ Օրէնքում. «Ամէն արու զաւակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչուի»: Եւ Տիրոջ Օրէնքում ասուածի համաձայն՝ ընծայ պէտք է տալ մի զոյգ տատրակ կամ աղաւնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24)։ Մանուկ Հիսուսին 40 օր Բեթղեհեմում գտնվելուց հետո բերեցին Երուսաղեմ՝ ըստ հրեական օրենքի Տաճարին ընծայելու, սակայն երբ նրանք հասան, արդեն մութ էր, և տաճարի արևելյան դուռը, որը վաղուց փակված էր, Տիրոջ մոտենալու պահին ինքնըստինքյան բացվեց՝ կա-տարելով Եզեկիել մարգարեի խոսքը (Եզեկ. 44։1-3)։ Ներկայացնելով Հիսուսի կենսագրությունից այս հատվածը՝ Ղուկասը պատմում է նաև արդար Ծերունի Սիմեոնի մասին, ով հայտնություն էր ստացել, որ ինքը չի մեռնելու, մինչև չտեսնի Փրկիչ Քրիստոսին։ Եվ իմանալով, որ Փրկիչը գնում է տաճար և տաճարի արևելյան դարպասները բացվել են, Եզեկիելի մարգարեության համաձայն` Սիմեոնը դուրս է գալիս Տիրոջը դիմավորելու։ Այդ դրվագը հիմք է դարձել այս տոնի անվան համար՝ Տեառնընդառաջ (Տերինտաս — Дериндас / Дерин деснелу)՝ Տիրոջը դիմավորելու համար: Դռները բացվելու ժամանակ՝ քաղաքում մեծ դղրդյուն է լինում և բնակիչները մոմերով վազում են տաճարի կողմ, միմյանց ասելով, թե «Տերն անցավ այս դռնով»։ Եվ տաճարում տեսան Հիսուսին Մարիամի գրկում և Հովսեփին։
Այժմ մենք նույնպես կատարում ենք Տեառն-ընդառաջ տոնի նախատոնակը՝ երեկոյան մոմեր ու ճրագներ օրհնելով ու տուն տանելով։ Սակայն ժողովրդի մեջ այս տոնը հայտնի է Մելետ, Տըրնդեզ, Տերինտաս և նմանատիպ անուններով և կապված է, ցավոք, հնագույն ավանդությունների հետ։ Դրանք առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատալիքի հետ և դրսևորվում են խարույկ վառելու, դրա շուրջը պտտվելու և կրակի վրայից ցատկելու միջոցով։ Խարույկը կատարում էր գարնան ավետաբերի խորհրդա-նշական դերը և ապահովում էր այդ տարվա օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն։ Հիմնա-կանում խարույկ վառում են եկեղեցու բակում, բայց քիչ չեն տան բակերում և, հատկապես, նշանված աղջիկների կամ նորապսակների բակերում վառող-ները։ Սբ. Եփրեմ Ասորին Տեառնընդառաջին նվիր-ված ճառում գրում է. «Ջահերն ու խարույկները ունեն հետևյալ պատճառները: Նախ, որովհետև հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ցույց ենք տալիս կրակը որպես Քրիստոսի ծառա, որի համար բերում ենք Աստծուն ծառայեցնելու: Նաև, վրայից թռչելով, այն ոտնատակ ենք տալիս, թե դու աստված չես, այլ Նա է Աստված, Ով քառասուն օրական եկավ տաճար»: Ավանդության համաձայն, կրակի վրայով ցատկում էին հիմնականում նորապսակ զույգերը կամ կանայք՝ մաքրագործվելու և նոր երեխայի ծնունդը նվիրագործելու նպատակով, կամ դարձյալ կանայք՝ նույն այդ սուրբ կրակով այրում էին իրենց փեշերը՝ հղիանալու նպատակով։
«Մաշտոց» ծիսարանում կա նաև քառասնօրյա մանուկների օրհնության կարգ։ Մանկան 40 օր լրանալուց հետո մայրը նրան բերում է եկեղեցի, որտեղ քահանան նախ, մորը խոստովանությունից հետո, մեղքերի թողություն է տալիս և մայրը, ստանալով հոգու և մարմնի մաքրություն, արժանա-նում է մտնել սուրբ տաճար։ Եվ քահանան սաղ-մոսելով մանկանը բարձրացնում է խորան և երկրպագեցնում, այսպես ասած՝ ընծայում տաճա-րին։
Հայ Առաքելական Եկեղեցին Տեառնընդառաջը նշում է փետրվարի 14-ին՝ Աստվածահայտնությու-նից հետո քառասուներորդ օրը: Եկեղեցական ծիսա-կան օրենքի համաձայն՝ տոնի նախօրեին՝ փետրվա-րի 13-ի երեկոյան, Երեկոյան ժամերգության ավար-տին կատարվում է Անդաստան՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգ, որից հետո կատարվում է մոմի օրհնության կարգ:
Նոր Նախիջևանում և հարակից հայկական գյու-ղերում 1924 թվականից մինչև 2008 թվականը եկեղեցական տոները կատարվել են հին՝ Հուլյան տոմարով, և Տեառնընդառաջի տոնը նշվել է փետրվարի 26/27 օրերին (+13 օր)՝ Սուրբ Ծնունդից (հին տոմարով հունվարի 18/19) 40 օր անց։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով 2008 թվականից Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհով մեկ անցավ Նոր տոմարին։
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթո-ղիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տեառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցինե-րում կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Եթե Տեառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի հետ, ապա եկեղեցիներում բացվում են Ս. խորանների վարագույրները և մատուցվում բաց Պատարագ:
Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Տերինտասի (Տեառնընդառաջ) տոնին հրավիրում ենք Սուրբ Համբարձում եկեղեցի, որտեղ կկատարվի երեկոյան տոնական ժամերգություն, մոմի ու նորապսակների օրհնության կարգ, և ավանդական խարույկ:
Զարյա թերթի հայերեն էջի խմբագիր՝
Մեռոն սարկավագ Հայպարյան
В этот Господний праздник Армянская Церковь воспоминает важное событие в земной жизни Господа нашего Иисуса. По закону Моисееву женщине, родившей младенца мужского пола, в продолжение 40 дней было запрещено входить в храм Божий. После этого срока мать приходила в храм с младенцем, чтобы принести Господу благодарственную и очистительную жертву и получить благословение от священника. Об этом упоминает евангелист Лука: «А когда исполнились дни очищения их по закону Моисееву, принесли Его в Иерусалим, чтобы представить пред Господа, как предписано в законе Господнем, чтобы всякий младенец мужского пола, разверзающий ложесна, был посвящен Господу; И чтобы принести в жертву, по реченному в законе Господнем, две горлицы или двух птенцов голубиных» (Лук. 2:22-24). Представляя этот отрывок из жизнеописания Иисуса, Лука повествует также о праведном старце Симеоне, которому было откровение, что он не умрет, пока не увидит Христа Спасителя. И узнав о том, что Спаситель идет в Храм и восточные врата Храма по пророчеству пророка Иезекиэля открылись, Симеон выходит навстречу Господу, что и стало основой для названия этого праздника – Տեառնընդառաջ (Тъярнындарач, Дериндас) – навстречу Господу.
В Нор Нахичеване и соседних армянских селах с 1924 по 2008 годы церковные праздники совершались по Юлианскому календарю, и праздник Дериндас (Сретение) отмечался 26/27 февраля (+13 дней) — на 40-й день после Святого Рождества (18/19 января по старому стилю). По указу Католикоса всех армян Гарегина Второго с 2008 года все Армянские Церкви по всему миру перешли на Новый стиль — Григорианский календарь.
Приглашаем 13 февраля в 17:00 на праздник Дериндас (Тъярнэндарач) в церковь Сурб Амбарцум, где будет совершено праздничное Вечернее богослужение, чин благословения свечей и нововенчанных, а так же традиционное разжигание костра.
Редактор армянской страницы газеты «Заря» —
диакон Мерон Гайбарян









