ՓԱՌԹՅՈ

Հեքիաթ Հայկ Սողոմոնյանի բանահյուսական գրվածքներից

#Газета

Сказка из записей фольклориста Айка Согомоняна на Нор-Нахичеванском диалекте

Խաթի խզղանչ զենկին աղան

1

       Ժամանակով մեկ հատ գեղի մեջ ապրած կլա խաթի զենկին, համա խաթի ալ խզղանչ աղա մաշդ, անունն ալ՝ Փառթյո: Ադ մաշդը իրեն ունեցած բանին հեսապն ալ չիտե:

       Օրին մեկ օրը դիրացին գեղի բարեկամը դարա դոշնավոր ձան կուտա: Փառթյոն ալ խունդում կլա՝ իմպես ուտելու-խմելու տեղ է, ձին ալ մեմը իմպես ուլաֆ-կարի թո ուտե:

       Մաշդը կհեծնու ձին, կեշտա: Կհասնի: Ձիյին առանը կկապին, դիմացը ուլաֆ-կարի կուլուն, ինքն ալ Փառթյո աղան նես կմտնու: Հայդը ուտել-խմելույին բանը: Իմպեսե է խո՝ ախտա կուտե-կխմե, որ աշդխ ոտքին վրան կայնելու չի լա: Զոռով ձիյին վրան կնըստեցունուն, ճամփու կդնին:

Ճամփան ալ մորիյին մեջեն է: Ադ ճամփուն յաղան (քենարը) ալ որսորդները (охотники) խոռունկ փոս փորած կլան (волчья яма): Հայվանները չտեսնելով փոսը կըյնին, մաշդիկն ալ կբռնին:

       Ադ Փառթյոն ալ ձիյին վրան ամուր նստելու չի լա ախռ, կըյնի վար, շիտակ փոսը: Ձին ալ ուռթմիշ կլա, կփախչի: Աշտըխ լուսու դիմաց այնըխ լեմիշ կլա, հոսեն՝ դընկ, հոնեն՝ բընկ… Տքացածի ձան, ֆըսսոց… Մաշդը կբաշլայե վախենալու՝ «ազատցուցեք» կկանչե, համա լսող չի գա: Իտա սեհիլին (ժամանակ) մեկ հատ խեղճ գեղացի մորին փատ կտռելու գնացած քենը կլսե «ազատցուցեք» կանչածի ձան: Կմոտկնա փոսին, ձանը հոնեն է, կհարցունու.

       — Հե՜յ, վո՞վ կա փոսը:

       — Ես իմ, ազատցուցեք սիտեղեն, — կկանչե Փառթյոն,- ի՞նչ կուզիք կուտամ, տեկ ազատցուցեք սիտեղեն: 

Խարիպ գեղացին շուտմ ու թեզ մեկ հատ երկան սիլֆ (տայախ) կկըտռե, փոսը կապուլ տա: Սիլֆը տհա փոսին տակին չի հասած, մեկ հատ թիլքի շչավուլի պես սիլֆին փաթտված կելե, կփախչի:

2

       Փառթյոն գենե կկանչե՝ «վայ, ազատցուցե՜ք»… Խարիպը գենե կապուլ տա սիլֆը փոսը: Ի՞նչ կնայիս, մեկ հատ այուվ կելլե, զը՝ֆ դեյին կփախչի: «Եղավ աջափ» միտք կանե խարիպը, սիլֆը կողի կդընե:

       Համա փոսեն գենե կլըսվի. «Ազատցուցե՜ք» դեյին, «Ես զենկին մաշդ իմ, Փառթյո աղան իմ, ազատցուցեք, ի՜նչ կուզիս կուտամ»:

       «Ինչ օլնը բան է» — միտք կանե խարիպը: — «Ձանը մաշդու է, փոսեն ալ ուրիշ բան կելլե»: Գենե կապուլտա սիլֆը. «Նայինք շինխ ալ ի՞նչ կելլենը»: Աս ժումի ալ ֆսըլդեմիշ անելեն մեկ հատ հաստ օձ կելլե կփախչի: «Դհա՜ հրաշք բան». ասաց խարիպը  ինքը ժենը, ինքն ալ, հանա սիլֆը կողի պիտ քաշեր, փոսին մեջեն գենե հիչ սուս չի լալե մաշդու աղաչանքի ձան կուգա. «Ազատցուցե՜ք սա փոսեն, ունեցած զենգինութինիս կեսը կուտա՜մ, ազատցուցե՜ք…»

       Խարիպը կենե աբուլտուվից սիլֆը փոսը, աս ժումի մաշդ ելլավ, Փառթյոն է: Մեմը-երկուս «Փու’ֆ, փու’ֆ» արավ, ժեն ազատցունողին վրան չի նայելե, «շնորհակալութին» չասելե, կնըստի ձին, կեշթա: Խարիպն ալ միտք կանե. «Սա ի՞նչ մաշդ է, մեռնելէ ազատցուցի, մեկ խոսքմ ալ լանը բան չասաց»:

       Մաշդը վառելիք ճեմ կանե, կզարնե կռնակը, կուգա տուն: Ի՞նչ կնայիս՝ մեկ ազբարըմ հավ, բուլի, խազ, պապի, թիլքին ալ քովերը նստած երեսը կսըրբե:

       — Աս ի՞նչ է, — կհարցունու խարիպը:

       — Ինձիմէն քեզի փեշքեշ, — կասե թիլքին, — ինձի մահէս ազատցուցածիդ տեղը:

3

       Մաշդը անքով կնայի՝ մեկ դեզ վառելիք, այուվն ալ քովը նստած.

       — Ես ալ քեզի երկու տարվան վառելիք բերիլ իմ, ինձի մահէս ազատցուցածիդ տեղը:

       Մաշդն ալ հանա տունը պիտ մտներ, աղլը օձը գլոխը տնկած կայնածե դիմացը:

       — Մի վախենա ինձիմէն: Առ սա թանկնոց (бриллиант) մատնին, նեղ օրիդ դեմ կուգա, ինձի մահէս ազատցուցածիդ տեղը թո լա: Մինջև խարիպը չոստին նայեցավնը, ինչ թիլքին կա, ինչ այուվը, ինչ ալ օձը:

       Խարիպը թռչուններուն կտեղավորցունու, նես կմտնու, կնկանը կպատմե գլոխը ինչ եկածը: Կասե, որ շինը երկու տարվան վառելիք ալ ունինք, միս ալ ունինք, մատնին ալ կծախինք աղջիկներուս հարսնիք կանինք: Իրկվան հաց կուտին կպառկին:

       Մաշդը սաբախտան կանոխ կեշթա խազեզները մատնին ծախելու: Խույումջիները մատնին տեսածովները, կբաշլային. «Վտե՞խեն գողցիլ իս, խարպիթին քովը ասպես թանկնոց մատնի չի լա, դու գող իս…» Կբռնին մաշդուն, կտանին օրենքի:

       Սուդյան կհարցունու.

       — Սա դուն վըկա ունի՞ս ասելու, որ դուն մատնին գողցած չիս:

       — Հա, — կասե խարպիթը, և կպատմե բանին որպեսութինը:

       Սուդյան մաշդ կխրկե զենկին Փառթյոյին ետևեն, նա ալ կուգա: Սուդյան կհարցունու.

4

       — Դուն աղա մաշդ իս, ասա խոշտ բան: Դուն, օձը, այուվը, թիլքին մեկտեղ մորին մեկտեղ փոսի մեջ եղա՞ծ իք, սա մաշդն ալ ազատցուցի՞լ է ձեծի:

       — Անպես բան եղած չէ, — կասե Փառթյոն, — սուտ է, խաբան, գող բանէ սյան:

       Խարիպը գենե ժեննեն չի մնա.

       — Ինչի՞ վրաս բան կձքիս:

       Համա, զենկին Փառթյոն անպես վարպետ վկայութին կանե, որ սուդյան կհավատա և կհրամայե. « Տարեք փակեցեք սա գողին:»

       Հանա աշդխ մաշդուն պիտ տանեին, մեմալ կնայիս շամաթայով կուգան օձը, այուվը, թիլքին ու նեֆեսները բռնված կասին.

       — Ալայըս փոսին մեջն էինք, խոռունկ փոս էր, չիմանալով մեջը ընկիլ էինք, սա խարիպ մաշդն ալ ալայիս հանից իդա փոսեն, ազատցուց մեծի: Սա աղան ատնըմը. «ինչ կուզիք կուտամ, ոսկի, արզաթ ինչքան կուզիք»:

       Սուդյան կասե,

       — Շինը դու, զենկին աղա, դուն քուկուտ խոստումըդ կատարեցի՞ր, չենե չէ: Սաղ շիտակդ ասա:

       Փառթյոն ծունկեչոք կըյնի.

       — Ինչես որ ասիննը, ատպես եղած է: Ալայիս ալ սա մաշդը հանից փոսեն, ազատցուց:

       Իդա ժամանակ սուդյան հանից մատնին, տուվից խարպիթին:

5

       Հայվանները ասին.

       — Մինք հիչ բան խոստածաց չէինք, համա ազատլմաներուս մեծ-մեծ փեշքեշներ բերինք. որըս՝ թռչուն, որըս վառելիք, որըս ալ մատնի: Հապա դուն իտաքան խոստացածիտ հիչ բան բերած չիս: Ամոթ քեզի, հազար ամոթ:

       Սուդյան որոշում հանից, որ իդա Փառթյոյին ունեցած բանին հինգում փայը հանել տալ խարիպին:

       Թոփ եղած մաշդիկը խունդում եղան, Փառթյոյին ամոթեցին, թուքին երեսը ու քրքըրվեցան:

       Վերեն ընկավ ժեք հատ խնձոր: Մեկ հատը՝ փոսեն հանողին, մեկ հատը՝ ասողին, մեկ հատն ալ՝ լսողին:

Հեքիաթ Հայկ Սողոմոնյանի բանահյուսական գրվածքներից,

նվիրված Լենինավանի հիմնադրման 100-ամյակին։

Հավաքագրումը՝ Մեռոն սարկավագ Հայպարյան։

Заря