Հայաստանի սահմանադրության օրը

       Հայաստանի անկախ հանրապետության առաջին Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեի ուղով ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին։ Սահմանադրությունը երկու բարձրագույն արժեքների՝ պետության ու մարդու ներդաշնակության արտահայտությունն է։ Սահմանադրությունն երկրի հիմքն է, նրա հիմնական օրենքը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի իր երկրի կառավարությանը, և կառավարությունն էլ պիտի հարգի իր ժողովրդին։ Այսինքն` փոխադարձ հարգանք ու սեր պիտի լինի, սա է Սահմանադրության ամենակարևոր իմաստը։

#общество

       «Սահմանադրություն» տերմինը շատ հին պատմություն ունի, ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է սահմանում, կառուցվածք։

       1922թ., Խորհրդային Սոցալիստական Հանրապետությունների Միության ստեղծումից հետո, հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ 70-ամյա պատմության ընթացքում Հայաստանի Խորհրդային Սոցալիստական Հանրապետությունը դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգի բնորոշող երևույթ, քանի որ այն ընդունվել էր Ռուսաստանի սահմանադրության հիման վրա։ Ակնհայտ է, որ այդ Սահմանադրության մեջ չկա Հայաստանի սեփական քաղաքականության մասին որևէ դրույթ։

       1991թ. Հայաստանի անկախության վերականգմամբ, անհրաժեշտ դարձավ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանադրության ընդունումից հետո 1995-ի հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։ Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։

       Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ ենթարկվեց որոշակի փոփոխությունների։ Առաջինը՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով։ Փոփոխությունները նշանակալի էին հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման տեսանկյունից։ Նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Հանրապետության նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահություն վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը դարձավ կիսանախագահական հանրապետություն։ Երկրորդ փոփոխությունը տեղի ունեցավ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով։ Այն կազմված է նախաբանից և 16 գլուխներից։ Երկրում իշխանությունն անցավ վարչապետի ձեռքը, հաստատվեց կուսակցապետություն։

       Յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել Սահմանադրությունը, ժամանակի ընթացքում էլ բարելավվել և կատարագործել այն։ Մեր հաջորդ սերունդներին արժանապատիվ ապագա թողնելու համար, պետք է անել առավելագույնը՝ պետականությունը պահպանելով, ազգային աժեքները գնահատելով և ինքնությունը վերաիմաստավորելով։ Մայր Օրենքի հանդեպ հարգանքը, պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սուրբ պարտականությունը։

       Հուլիսի 15-ին Հայաստանում նշում են նաև պետական խորհրդանիշների օր։ Հայաստանի պետական խորհրդանշանները մեր ազգային պատվի սուրբ նշաներն են՝ մեր զրկանքների, մեր հերոսությունների և մեր հաղթանակների հավաստագիրը։ Հայաստանի մշակութային խորհրդանիշներն շատ են՝ ծիրանը, նուռը, դուդուկը, լավաշը, տոլման, քոչարին և այն։ Բայց Հայաստանի պետական խորհրդանիշները պետության դրոշը, զինանշանը և օրհներգն են։ Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին։ Դրոշ մենք ունեցել ենք հազարամյակներ առաջ, դա մեր ինքնությունն է, մեր անկախ գոյությունը և մեր հավերժությունը։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի թափած արյունը՝ հազարամյա պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի ազատության և անկախության համար։ Կապույտը՝ հայ ժողովրդի ապրելու կամքն է խաղաղ երկնքի տակ, նաև Հաայստան աշխարհի լճերի և գետերի գույնն է։ Նարնջագույնը՝ հայ ժողովրդի ստեղծագործող տաղանդն և աշխատասիրությունն է, որ քարից հաց են քամում, իրենց հալալ քրտինքով։ Գույների ընտրության վրա էապես ազդել են Ազգային ժողովի անդամ, հայ ականավոր բանասեր Ստեփան Մալխասյանցը, նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Սկզբում նրանք որոշել էին ընտրել դեղինը, բայց հետո փոխեցին նարնջագույնի։

       Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992թ. ապրիլի 19-ին։ Գերբն ունի դրոշի նույն գույնային համադրությունները։ Պետական զինանշանի հեղինակներն են ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչներ՝ Հակոբ Կոջոյանը և Սեյրան Խաթլամաջյանը։ Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների զինանշանները։ Այդ չորս նշանները բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթն ուրվագծում է Նոյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են արծիվն ու առյուծը, որոնք խորհրդանշում են հայի անկոտրուն և արիական ուժը։ Ներքևում գտնվում են սուրը` հայ ժողովրդի պայքարն հանուն ազատության, փետուրն ու հասկերը` խաղաղասիրությունն ու աշխատասիրությունն Է։ Գույները դրոշի գույներն են։

       Դիվանագիտական մի փոքրիկ ակնարկ Մասիս սարի մասին։ Արարատը բոլոր հայերի համար սուրբ լեռ է, չնայած որ նա գտնվում է Թուրքիայի տարածքում, բայց մենք հայերս համարում ենք մերը։ Մի պատվիրակության ժամանակ Թուրքիայի դիվանագետը, տեսնելով զինանշանի վրա նկարված է Արարատ սարը, բողոքել է, որ այն այլև Հայաստանին չի պատկանում և իրավունք չունեն նկարել այն զինանշանի վրա։ Հայ պատվիրակության ներկայացուցիչը հումորով պատասխանել է, թե «Ձեր դրոշի վրա կիսալուսին է պատկերված, դա Ձեզ չի պատկանում»։

       Հայաստանի օրհներգի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհուրդի կողմից 1991թ. հուլիսի 1-ին և այն հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա։ Օրհներգի տեքատի հեղինակը՝ բանաստեղծ Միքայել Նալբանդյանն է, երաժշտության կոմպոզիտորը` Բարսեղ Կանաչյան։ 1859թ. հայ մեծ գրող Միքայել Նալբանդյանը գրում է «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունը։ Չնայած ստեղծագործությունը իտալացի աղջկա պայքարն էր, որն էլ դառնում է համամարդկային, ընդունելի յուրաքանչյուր ազգի համար, այդ բանաստեղծությունը դարձավ հիմք մեր պետական երգի։ Պետական կարևոր տոների ժամանակ կատարվում է օրհներգը, որն ընդունված է երգել ոտնկայս, առանց գլխի ծածկոցի և ձեռքը սրտին դրած։


Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան` երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:


   Այս տոները մեկ անգամ ևս հիշեցնել է տալիս, որ բոլոր հայերի հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ մեր սուրբ պարտականություն է՝ չխախտել Սահմանադրության կանոնները։ Հայերս ունենք մի դրոշ, մի գերբ և մի օրհներգ։ Աշխարհի այս թոհուբոհում մեր սերը առ հայրենիք ու  մեր անխախտ միասնությունն են երաշխավորելու մեր հայրենիքի վաղվա օրը ու մեր ժողովրդի անկախ ապրելու երազանքը։

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Հռիփսիմե Վարդևանյան

       День Конституции — праздник основополагающего документа Республики — отмечается в Армении ежегодно 5 июля, является в стране нерабочим днём и сопровождается различными праздничными и торжественными мероприятиями.

       В этот день в 1995 году проект Основного закона, подготовленный правящей партией — Армянским общенациональным движением — был вынесен на общенациональный референдум и одобрен народом Армении. Основной закон образца 1995 года стал первой Конституцией независимой Армении, по которой живет Республика. Столицей Армении является город Ереван.
      5 июля в Армении отмечается также День государственных символов — флага, герба и гимна Республики.

       В соответствии с Конституцией на гербе Армении изображаются гора Арарат с Ноевым ковчегом и гербами четырёх царств исторической Армении. Щит поддерживают орёл и лев, а под щитом изображены меч, ветвь, сноп колосьев, цепь и лента. Авторы герба архитектор Александр Таманян и художник Акоп Коджоян.
       Флаг Армении — трехцветный, с горизонтальными равномерными полосами красного, синего и оранжевого цвета.

       Гимн Республики — «Наша Родина» (слова поэта Микаела Налбандяна, музыка композитора Барсеха Каначяна).       

Фото: https://militaryarms.ru/wp-content/uploads/2021/08/armeniya-flag-i-gerb.jpg

Заря