ОТРЫВКИ ИЗ ПРОИЗВЕДЕНИЯ «ВАРТЕВОР» Рафаэля Патканяна на нор-нахичеванском диалекте
1
Ես ան մարդոցմէն չիմ, որ, չունքի ինքս պառվիլ իմ, հինցիլ իմ նը, հին մարդիկ, հին ատեթ ու հին զանցաններ գովիմ, ու ամեն նոր բանի, նոր մարդու վրա մեմեկ փութ գուտնում. չէ՛, ես ասպեսներեն չիմ. աղեկին աղեկ կասիմ, կուզե հին ըլա, կուզե նոր, ամպես ալ՝ քեշին քեշ կասիմ, կուզե պապերուս պապաներուս ատենվա բան ըլա։
Մեր Նախջուվանը տահա քանի՞ տարվա քաղաք է որ. թահմինովս հարուր տարի տահա անցած չիպիտի լա նարա թեմել ցըքած օրէն. (մեմը խելքըս վրաս, աղեկ մը համբրիմ նը՝ տեղով կիմանամալ. թիւ՜ֆ-թիւ՜ֆ, հետս թեզպեհըս առած չիմ. չենէ անոր հեսապը գուտնելը խիստ խոլայ էր. ինչ ալ լա նը)։ Նախջուվանը՝ հայի քաղաքներուս մեջ էնկ նորն է. Թիֆլիս, Աժտերխան — ան շատ հին քաղաքներ ին. նացա խորթող թագավորներուն անունը, պեքիմ, կործըված մոռցըված ալ լա. չունկի նացա թեմել ցքողները, սէօզտէ, յա՛ Հայկին, յա՛ Տրդատին օրթիկն ին. Հայկ ու Տրդատին մեռնելը, հեչոլմասա, հինգ հարուր տարի կըլա, պեքիմ ավելի յալ, նացա գերեզմանին քարերը չոխթա՜ն փթթիլ ին, յոխ էղիլին։ Անատենները կիր ռախամ (թվանշան) լալը պեթեր իշկիլլի է։ Շինտի Աստվածըդ քիսիրիս, առանց կիրի, առանց ռախամի իտիվոր հեսապը ի՞նչպես կուկուտնուն մարդիկ… մեղքիդ տերը լամ, որ իտա շընտըխվա՝ հին ատենվա վրա պատմութին կըրողները ալայը փորերեն ույտուրմիշ չանին նը, — ինձի հարցունուս նը՝ նացա չըզմըզածը ալայը սուտ է, ալայը ույտուրմաճա բաներ ին։
Ա՛մմաէ ատպես չիգիտնաս Աստվածաշունչ — Ավետարանը. ան՝ տեղով տեղով գըրած բաներ ին. գիրքի մեջ ալ գըրած է որ՝ մեկ օր Աստված նստիլ էր պուռլեկենին մեշալըխին մեջը, պուռլեկենին մեշալըխն ալ կէրվեր՝ չէր վճարիլ, կէրվեր, կէրվեր՝ չէր վճարիլ. Աստված ասաց. «Մովսես, Մովսես», ասաց։ Մովսեսն ալ ասաց. «Հրամէ՛ Տեր իմ»։ Աստված ասաց. «Գնա՛, իմ պատմութինս պատմէ՛ իմ ժողովուրդին»։ Մովսեսը ասաց. «Ի՞նչպես պատմիմ օր՝ լիւզիւս թլվատ է», ասաց. Աստված ասաց. «Լիւզիւտ թլվատ թո լա տա, մենք անոր յոռոխը չի՞նք գուտնուլ-ինչ, ասաց. Բերանըդ մեմը բաց, նայիմ»։ Մովսեսը բերանը բացից. Աստված ալ նարա բերանը իրեն սունչը փըչից՝ խըզղըն էրած քէօմիւրի նմանակ։
Սունչ (շունչ) որ կասին նը՝ գիրոց խոսք է, որ նեֆես ասել է։ Է՜յ շտե, ինչ ալ լա նը։ Յեփոր Մովսեսին փորը Աստծու-նեֆեսով իլինքցավ նը՝ Մովսեսն ալ ֆսեռավնո իմաստուն-գիտունի պես մեկ բան էղավ (սիֆտթե նա պալըխճի, ձուկ բռնող էր), անցածն ու գալիքը մեկ մինութվա մեջ սորվեցավ. առավ, ճանըս, երկուատ քարե տախտակ ու անոնց վըրա պաշլայից գրելու — աշխըրքիս էրեսը ի՛նչ կա, ի՛նչ չիկա՝ ալայը գըրից։ Տրդատն ալ հոն է, Գիրգոր Լըսավորչին տասներկու չարչարանքն ալ հոն է, Պիղատոսին մատնությունն ալ հոն է, տերն մեր Հիսուս Քրիստոսին տանջանքն ալ հոն է, առաքելոցներուն հրեղեն լեզվով քարոզութինն ալ հոն է, կարճ՝ էվելքի հինութ ալայ պատմութինն ալ հոն է, ատ Մովսեսին տախտակներուն վըրան գըրած։ Մովսեսն ալ, ճանըս, ինքը ճուհուտ էր համա՝ չունքի ան ատենները, մատտե հայերուս, ուրուշ մեկ ազգ գիր-կարդում չուներ նը — նողայի պես մեկ բան էին — առավ ու, սէօզտէ, ատ ամեն պատմութինները հայի խոսքով գըրից, ա՛մմա՝ ան ատենվա հայի լիւզիւն շընտըխվա պես խառմախառըշ, պուլաշըխ չէր. Ան ատենվանը գրաբառնակ, գիրոց կասվեր։ Վենետիկի ձուկ-ուտող վարդապետները, սէօզտե, գըտիլ ին ատ տախտակները, մագաղարթի վըրա՝ սիւրեթը հանիլ ին ու յեթկեն տըպիլ ին, տպելեն յետքն ալ ժամէ ժամ բաժնիլ ին։ Շտե — ատ տպած գիրքերն ին, որ Ավետարան, Աստվածաշունչ կասվին…
Ա՛մմա, ես գիտիս քի թեկարան խորունկցա, միտքըս բան կար, կուզեի ասելու՝ մոռցա ու ուրուշ բան պաշլայեցի…
2
Հա՛, շտէ ատ կուզեի ասելու. խոսքի վրա՝ ասօր վարթէվօր է. հալխը-շտէ, ինչպէս կիտիս նը, սիւրիւ-սիւրիւ՝ որը ֆաէթոնով, ո՛րը խանաթլը տռոկներով պազարի փռասթոյ տռոկով, որն ալ յայան դեպի Սուրբ Խաչ պիտի քաշվին. ինչպէս օր շընտըխ է նը, էվէլքի ատէնն ալ, նմին նման անպէս էր, անխատար օր, սուտ չէ, ան ատենները շընտըխվա պէս թանկնոց ծի էքիփաժ չիքար. իմ կենճութս էնկ-թանկնոց ծին էռսունհինգ ռուպլի ացինացի էր, ու էնկ վերի իշվական աղան մեքամ պռիչքա կունենար, մեկալոնք, ատեթը, փռասթոյ արապա յա թալիքէ կունենային ու ատով կերթային Սուրբ Խաչ ու Սուրբ Կարապետ… ա՛մմա, շընտըխ, ճանըս, փռասթոյ արապան, թալիքէն ու պռիչքան մոթէ էլան, տուն ան ի՞նչ կասիս, տոռոշքան ալ մոտէ էլավ. տոռոշքան, խորթ ասիմ, ինքս ալ պեթեր չէր հավնէի։ … Առաջները վարթէվօրը ուրիշ չէշիտ կըկատարէինք… Հա՛, ատ պիտի հարցունէի. իտա վարթէվօր կասին նը՝ աճափ իտիվոր թարգմանութինը ի՞նչ ասիլ է, ճուր փիւսկիւլլէմիշ անէլ չիլա՞, չունկի մեր տեղը, շախա անելէն, մեկմեկու վըրա քառեցով, փարչով, ատեն ատեն ալ չելեքով ճուր կուլուն նը՝ վա՛րթէվօր կասին ու խնտալէն կըմեռնին, աս մերոնց էնկ-սիրած շախան է, ինչպես որ պարկենթանքին՝ էթեքը տոշակի յա պարցի կարելը, յա մարթուս միամիտ կեցած տեղը «յանղը՜ն» կանչելը ու լեղին պատռելը։ Պեթեր հոճա ին մեր տեղի հալխը։
Շտէ ատ կասիմ։ Սուրբ Խաչ կերթայինք նը — պըզտիկ ի ամա՝ միթկըս է, — կերթայինք պաշչա՛ն, մեմեկ հատ հաստկեկ խև շուշան քըփետէինք ու չախույով ճուրը-չաթ քըխորթէինք ու Սուրբ Խաչին ջուրին քովը, խամըշլըխին էտեվը կըպոհոտվէինք ու չաթօվ չաթօվ, անցնող-տառցողին վրա ջուր փիւսկիւլլէմիշ կանէինք ու «վա՛րթէվօր» կասէինք։ Աս՝ պըզտիկներըս կանէինք։ Մեծերէն ալ մեզիմէն պակաս չէին. էրիմարթ, կինիմարթ, լեվենտ-տղա, կենճ-ախչիկ, ալայն ալ, ատեթը ձեռքերը մեմեկ աման կունենային, հա՛ ինա սաղոտ աղտոտ ջուրը կառնէին, հա՛ մեմեկի վըրա կուլէին «վարթէվօր» տէին։ Ատեն ատեն ալ մեկզմեկու կըկտկտէին, իլլայի մարթուս՝ քէօփիւրին վրան կայնած ատենը ու ճո՜մփ կանէին, ճուրը քըցքէին։ Ջուրը իյնողն ալ անխատար թըրչըվիլէն չէր, ինչխատար օր վրան կոլոխը չամուռոտվելէն կըվախնար, չունքի Սուրբ Խաչին ջուրին մեչը ջուրէն ավելի չամուռ կա մեջը իյնիս նը՝ իշկիլ է որ ինքըտ քեզի կրնա՞ս էլլելու, քանի կերթաս մեջը խորունկ կըպաթիս. չամուռն ալ հոտաաա՜ած, մեչը իլինք խուռպաղաներ, սողըլճաններ, սիւլիւկներ ու չեշիտ-չեշիտ կանելու ճանավարներ — պաթախ է նը՞ …
Ասպէս էր էվելքի ատենը։ Ինչ ալ լա նը՝ մե՜խք մեր անատենվա Սուրբ Խաչը։ Խո՛րթ է, շընտըխվա պէս շիփ-շիտակ ու մեջքիս հաստութինով ծառեր չիքային ու էղածն ալ ծուռ-մուռ, պորպըսնած, վրաները մանթառ փըսած, թուրթուրոտ ծառեր էին, ամա՝ կե՛նէ, ի՞նչ սուտըս պայիմ, մեջը շինտխվանէն շեն էր։
5
Նախջուվանին մեջը էրկու քեֆի տեղ կա. մեկը, խըտռելկեզին օրը Սուրբ Գևորգին ազպարը ու պաշճան (ես պաշճա կասիմ, տուն գերեզմաննոց հասկըցի՛ր), մեկալն ալ Սուրբ Խաչին պաշճան. էրկուսն ալ — խոսքը մեր մեջ մնա — աղօթքի ու ուխտի մահանայով՝ տունի ազապ աղջիկան համար փեսացու փընտըռիլ է։ Չունքի խոսքերըս վարթէվօրին վրան էկավ նը՝ արի՛ ես քեզի մեկ պատմութին ասիմ՝ վարթէվօրին օրը էղած. լսողաց իմ՝ տուն պեթեր քիսիրիս էվելքի պաները լըսել ու թուղթի անցունէլ. ատ աղեկ պան է, քեշ պան չէ՛. պատմութինը աղեկ պան է նը՝ թօ մեր օրթիքը մեզիմէն օրինակ առնուն. քեշ պան է նը՝ թօ նաքա մեր արած յանլըշեն մուխայեթ ըլան։ Մե՜խք օր մեր հալխը կըվախնա իրեն պակասութինը մեյտան հանելէն, ի՞նչ կըլար հիվանտին հալը, յէփօր հեքիմէն կաղտուկ պահեր կովտային յարա-փարաները ու նեսյութիին ցավ ու հիվընտութինը։ …
8
Վարթէվօրին կիրակին էր։ Մամաս պապաս, հայ-քրիստոնյայի ատեթով, վարթէվօրին պասը պըռնած, նավակատիք կելլին նը, շափաթ օր իշտահով կուտին չելեք-ձուկով կուպաթի, վրայէն ալ մեմեկ պալապան չինի կաթնապուրը անուշ կանին, վրայէն ալ մեկ թավա ճըրվըրան որ կըծըֆին՝ ան է որ քեֆերը կավրին, կիրակին տընքալէն կըլուսացնուն, հորսուկու ատեն թա՛մամ հիվանտ կըլան ու յաթախ կումուտնուն։
Չունքի ես ան տարի միտքըս տըրիլ էի փըսակվելու նը՝ պեթեր կուզէի ատ կիրակին Սուրբ Խաչ էրթալ, պեքիմ, միտք կանէի, երկնավոր Տէրըս խըսմեթս առչէօվս կըպանա։ Վրայէս պելլի էր, որ սիրտիս մեջը մեկ օրոտ ունիմ. մամաս Աստված օղորմի հոգուն, տեյեմիշ կանէ ու, հիվանտ ալ լա նը, կասէ ինձի. «Ի՞նչ իտա մեզի համար վիզըտ ճըկած քըքալիս. տուն կենճ իս, արապան լծել տու՛ր, կնա Սուրբ Խաչ ու քեֆըտ նայէ՛. Մեզի համար մի՛ մնալ, մենք, ինչպես ալ լա նը, մեկ օր կանցունունք ու Աստուծով պեքիմ վաղը ոտքի կէլլինք, կնա՛, պալաս, սիրտըտ թօ բացվի. իրիկվան սեմթ, տուն քաս նը, պեքիմ մեկ խունտում խապեր ալ կասիմ քեզի»։ Իմ ուզեցածըս ալ ատ էր, հա՛մանպռիչքան լծել տուվի։ Ամա պապաս, վրայէն պելլի էր, հազ չարավ մորս խոսքերուն։ «Ի՞նչ է իտա ասածըտ, ասաց մամայիս, տղին ինչու՞, զոռովէն քովէտ քըքըշիս, պեքիմ չուզէ՛ մախսումը, զոռ արա՞ծըտ որն է։ Հավան ալ, նայէ, թաթավի է. էրեկ քըշերվա պահարները ան ի՞նչ էր ան. Կոլոխըս կուտամ՝ ասօր սաղանախ չի քա նը»։ Ամա ես նարա խոսքերը չիլսելուս տրի, գնացի օտաս, աճելէ Մոսկոֆ կարիլ տուված սեռթուքըս, ժելեթս ու պիրուքս հաքա, վրայէն ալ ինա էվելքի խաթ խաթ վառաթնիքով շինելս հաքա, նիփ-նոր շլափս կոլոխս տրի, նստա պռիչքան ու ճամփա էլլա։
9
Սուրբ Խաչ հասա նը՝ սաաթը արթըխ մեկը կըլար։ Վանքին ազպարը իլինք էր պռիչքաներով, թռոյքաներով, արապաներով ու թալիքեներով. օտաները ալայը զաֆթ էղած էին. հազար տեղ կրակ վառած էր, որին վրան խալկին կախած էր չեշիտ-չեշիտ կերակուրներով, որի վրան ալ քեպապով շիշերը ման քուքային. վառած փատին, թեզաքին, խոռային ու նացա վրա կաթկըթած յէղին ֆոտը աշխարհք փըռվիլ էր։ Ձիներուն, էկիզներուն ծաները (գեղացիները ան ատենները ավելի էկիզ-արապա խուլամիշ կըլային), հարփած գեղացիներուն կռիվ-շամաթան, տիրացիներուն տաղերը-ալայը մեկտեղ խառնըված, մարթս ամպես կաներ օր՝ յառմալըխին էնկ օրթան ինկիլ է։ Հառմալըխ էլ կար նը։
Ես սիֆթէ, ինչպես օր ատեթն էր նը՝ մտա ժամ, հինգ-վեց սուրբի առջեվ մեմեկ մոմ վառեցի, քանի մը տապրա էրեսս խաչ հանեցի, երկըրպագութին արի. աղլի Անիէն պերած քարէ Սուրբ Խաչն ալ պանալ տուվի համբուրեցի ու աղօթքըս լըմընցուցի. նորէն էլլա ազպար ու, չունկի տարի առաջ ժամին քովը թաղված էր օղորմած հոգի Արութին վարդապետը ու նարա հիշատակը, շընտըխվա պես, էլլած չէր հալխին միտքեն, մեկ-էրկու ժում նարա գերեզմանն ալ համբուրեցի, հայրմերկինք ասի, յետկեն ինչա պահչան։ Մերտիվենեն ինչիլ էի ու մեկ ոտքըս քէօփիւրին վրան էր, որ տիմացըս էրկուատ աղջիկ էլլան, էրկուսն ալ ճերմակ փլաթի հագած, էրկուսն ալ մեկ պոյ, ամա՛ նացամեն մեկը հրեշտակի պես տեսօք էր ու մեկալը — հեռի՜ տունէ տեղէ — սատանայի սիւրեթ ուներ՝ սև, չիրքին ու չուպառ, քիթը պեթեր էրկան ու ծուռ, պերանը պա՛լապան, չախ անկաճքոքը քըհասներ, վիզը պարակ ու էրկան՝ թամամ թուռնա։ Աչքիս ծարովը էփպեի ատեն նայեցա տեսոքին վըրան. քանի որ ես տեսոքին վրան կընայեյի՝ չիրքենը աչքերը պատռելեն վրաս կընայեր ու, կիտիս քի, հում հում ուտել կուզեր ինձի։ Կանելու պան էր։ Միտքիս մեջ կասէի. «Տեր Աստված, սիպես ալ հով, ալևալե ճանավար կըլա՜ էղիլ է. վա՜յ տարա էրկանը իշտահին»։
10
Յետկեն միտքըս մեկալեն տառցընելով, ինքս ինծի ասպես կասէի. «Էրնեկ քու խըսմեթին, ոտքետ կոլոխըտ օսկիի ու ճեվայիրի մեջ թաթխե նը՝ կենե քիչ է ու շատ չէ՛. աճափ ո՞ր ֆողեղեն արարածին պիտի կըրկին իտա հրեշտակի խանաթին պեսնակ նազուք ձեռքերըտ, ո՞րին էրեսին թուշին աճափ պիտի կըպչին իտան կիւլկիւլի պուռունկներըտ. Ո՞վ աճափ պիտի համբուրե — պաքնիլ ասելու չէր խյըմըշեի — իտա աթլաս մախմուր թուշերըտ ու ասթխի պես ցոլուն աչքերըտ… բախտ որ կասին՝ շտե բախտը, ասպես կնիկ ունենալն է բախտը»…
12
… Լայլաճ, մեկ շաբաթեն, սուս-փուս հարսնիք արինք, պսակվեցանք. աս օրվան օրս ալ ութը զավակի տեր իմ, հինգատ ալ թաղիլ իմ։ Էրեցքը ան չէ՛, որ ես աշխարհքիս էրեսը էնկ-չիրքինին — էնկ-ալևալեին, էնկ-չիսիրածիս վըրան պսակվեցա. Էրեցքը ան է որ՝ վարթէվօրին իրիկունը, յէփոր ես Սուրբ Խաչ էի ու Ասվատուրին տունը ինքս իմ ձեռքովս խըսմեթս քըփակէի, մամաս, հիվանդ-հիվանդ խնամի քըխըրկէ — աղային տունը ու նարա աղջիկանը Մարթային (իմ տեսածըս նա էր էղիլ է) ինձի համար կուզենա, ու խնամին խունտում-խունտում խապեր կըբերե քի՝ խայիլ ին։ Էրեցքը ատ է շտե։ Է՜յ, ի՛նչ ա լա նը։ Շինտի անցիլ է, գնացիլ է. Տուն գուլխուդ հազար վայ ալ կարդաս՝ ի՞նչ ֆայտա։ Նետէն սորա։
Ատ օրվանէն էտև վարթէվօրին անունը որ կըլսիմ՝ գիտիմ քի մահըս կըլսիմ։
Ռափայել Պատկանյան,
Երկերի ժողովածու, հատոր Դ, Երևան, 1966, էջ 181-194
Էջը պատրաստել է «Զարյա» թերթի հայերեն էջի խմբագիր՝
Մեռոն սարկավագ Հայպարյան
Фото: https://www.hayagitaran.am/2013/02/id-232.html










