Այս տարի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը, նշվում է հուլիսի 27-ին:
Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար և ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է։ Ավետարանի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ զգեստը ձյան նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատես են դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» կամ «Այլակերպության» հրաշքին։
Քրիստոսի Պայծառակերպության մասին են վկայում Մատթեոս (17:1-13), Մարկոս (9:1-12) և Ղուկաս (9:28-36) ավետարանիչները: «Եվ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցէք»: Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: Եվ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»: Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մատթեոս 17:1-8)։
Հայ Եկեղեցու ավանդության համաձայն ՝ 325 թ. Ս. Գրիգոր Լուսավորիչը Պայծառակերպության տոնը սահմանել է հայոց տոմարի առաջին օրը՝ Նավասարդ ամսի 1-ին (օգոստոսի 11-ին): 6-րդ դարում Մովսես Բ Կաթողիկոսը (574-604) Պայծառակերպության տոնը ներառել է զատկական շրջանի մեջ և այն նշանակել Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի: Այսպիսով, տոնը դարձավ անցումային (հունիսի 28-ից օգոստոսի 1-ը): Հուլիս ամսի մեջ տոնախմբվելու պատճառով այն նույնացվեց հայ հեթանոսական դիցուհի՝ Աստղիկի տոնին՝ հուլիսի կեսերին, և ժառանգեց նաև հին ավանդությունները։ Պայծառակերպությանը հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Ժողովուրդի համար այս տոնը ավելի հայտնի է Վարդավառ անունով։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ է այն այդպես կոչվում։ Մեր նախնիները այս տոնը կոչել են Վարդավառ, քանի որ համեմատել են մեր Տիրոջը վարդի հետ։ Ինչպես վարդը կոկոնի մեջ ծածկված է լինում՝ մինչև բացվելը, այդպես էլ Հիսուս մինչև Իր այլակերպվելը գաղտնի էր պահում Իր մեջ Աստվածության պայծառությունը։ Պայծառակերպվելով՝ Քրիստոս հայտնեց Իր Ով լինելը և պատվիրեց իր ամենամտերիմ աշակերտներին ոչ ոքի չպատմել մինչև Իր հարություն առնելը։ Եվ այդ պատճառով է, որ այս տոնը տեղի է ունենում Զատկից 98 օր հետո և ոչ թե 40 օր առաջ, ինչպես որ եղել էր։
Ժողովուրդը շատ սովորություններ ունի այս տոնի հետ կապված, որոնք գալիս են վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը։ Երբ հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո, ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերություններ անելով դաշտը հովանավորող ուժերին։ Աստղիկը համարվում էր սիրո, գեղեցկության և ջրի աստվածուհի և ժողովուրդը նրանից ջուր էր խնդրում դաշտերի, հողերի ու այգիների պտղաբերության համար։ Ժողովրդական սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին՝ ինչպես առաջին խաղողը ուտում էին Վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին։ Այս տոնին նաև բոլորը ջրախաղի են մասնակցում։ Ջուրը խորհրդանիշն է մաքրության և ջրհեղեղի հիշատակն է, որով մաքրվեցին այս աշխարհի բոլոր ախտերը։ Ըստ ավանդության, երբ Նոյ նահապետը իջնում է իր ընտանիքով Արարատից նա պատվիրում է իր որդիներին ջուր ցողել իրար վրա՝ ի հիշատակ Ջրհեղեղի։ Եվ ինչպես որ Նոյը աղավնի արձակեց, որպեսզի ստուգի Ջրհեղեղի ավարտը, այդպես էլ մենք այդ օրը աղավնի ենք արձակում իբրև խաղաղության նշան։
В этом году праздник Преображения Господа нашего Иисуса Христа — BАРДАВАР празднуется 27 июля.
Преображение Господне — один из пяти Великих праздников Армянской Церкви и один из самых любимых в народе. Когда Спаситель с тремя апостолами — Петром, Иаковом и Иоанном — поднимался на гору Фавор, им явились пророки Моисей и Илия. Разговаривая с ними, Христос преобразился, а Его одежды стали белее снега.
О Преображении Христа свидетельствуют евангелисты Матфей (17: 1-13), Марк (9:1-12) и Лука (9:28-36). «И преобразился пред ними: и просияло лицо Его как солнце, одежды же Его сделались белыми как свет. И вот явились им Моисей и Илия, с ними беседующие. При сем Петр сказал Иисусу: Господи! Хорошо нам здесь быть; если хочешь, сделаем здесь три кущи: Тебе одну, и Моисею одну, и одну Илии. Когда он еще говорил, се, облако светлое осенило их; и се, глас из облака глаголющий: Сей есть Сын Мой Возлюбленный, в Котором Мое благоволение; Его слушайте. И услышавши ученики пали на лица свои и очень испугались. Но Иисус приступив коснулся их и сказал: встаньте и не бойтесь. Возведши же очи свои, они никого не увидели, кроме одного Иисуса» (Мат. 17:2-8).
В народе этот праздник более знаком под названием Вардавар или Ваштевор на Нор-Нахичеванском диалекте. У многих назревает вопрос: с чем связано это название праздника? Наши предки этот праздник назвали Вардавар, по той причине, что сравнивали Господа нашего Иисуса Христа с розой (վարդ — вард). Как роза до своего раскрытия скрыта в бутоне, так и Иисус, до Своего Преображения, скрывал в Себе образ Божественности. Преобразившись Христос явил своим трём ближайшим ученикам кем Он является и заповедал им не рассказывать об этом никому до Его Воскресения. И по этой причине этот праздник в церковном календаре поставлен через 98 дней после Пасхи (Воскресения Христова), а не за 40 дней до нее, как это было на самом деле.
Очень много традиций связанных с этим праздником сохранились в народе еще с древнейших времен. В июле месяце, после окончания основных полевых работ и сбора зерна, было принято организовывать большие празднества, благословляя и принося жертвоприношения силам-покровителям плодородия. Астхик считалась богиней любви, красоты и воды, и народ просил у неё воды для плодородия полей, земли и садов. Народным обычаем было не вкушать яблока, до праздника Вардавар. Первое яблоко в году ели на Вардавар, как первый виноград ели на праздник Успения Пресвятой Богородицы, во время которого освящают виноград. На празднике Вардавар весь народ участвует в праздничном обливании водой. Вода символизирует чистоту и является воспоминанием всемирного потопа, который очистил весь мир от пороков. Согласно преданию, когда патриарх Ной спустился со своей семьей с горы Арарат, он заповедал своим сыновьям обливать друг друга водой в воспоминание Потопа. И как Ной отпустил голубя, с целью проверки окончания Потопа, так и мы в этот день отпускаем голубей в знак мира.
27 ИЮЛЯ В 11:00
ЦЕРКОВЬ СУРБ АМБАРЦУМ
С. ЧАЛТЫРЬ
ПРИГЛАШАЕТ НА ПРАЗДНИК
ПРЕОБРАЖЕНИЯ ГОСПОДНЯ
ВАРДАВАР — ВАШТЕВОР









