ՀԵՔԻԱԹ ՀԱՅԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԲԱՆԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԳՐՎԱԾՔՆԵՐԻՑ
СКАЗКА ИЗ ЗАПИСЕЙ ФОЛЬКЛОРИСТА АЙКА СОГОМОНЯНА
НА НОР-НАХИЧЕВАНСКОМ ДИАЛЕКТЕ
Էրիկ-կնիկ կլան երեխա ալ չին ունենա: Էրկանը անունը Լուսերես կլա, կնկանն ալ՝ Մութերես: Կնիկը խաթի վար, գեշ, խզղանչ, անխըճմըտանք է: Էրիկն ալ մեկ հատ Աստծու գառ՝ խելոք, բանուկ, արած բանն ալ տեղանակ: Համա ինչես կուզե թո բանի մաշդը, Մութերեսը մհանա կգտնու սթեմ անելու յոռոխը:
Լուսերեսը ամեն սաբախտան կեշդա մորիյեն փատ կըկտռե, կբերե՝ ձմեռվան վառելիք թոփ կանե: Անկից ալ հիչ պարապ չիկենալե տունի բան կանե, կնիկն ալ կենե ըրազի չէ: Ասօր հաստ փատ բերիլ իս, վաղը՝ բարակ, աս ասպես արած չէ, ան անպես չիս...
Էրիկը աշդխ էջիզ էղիլ է, միտք կանե՝ «ի՞նչ անիմ որ սա բանեն ազատվիմ»:
Մեկ օրըմ ալ փատ կտռելու գնացած քենը մորիյին մեջը մեկ հատ փոս ռաստ կուգա: Որսի գնացող մաշդիկը կփորին խոռունկ փոս, վրան ալ ծառի փութախներով կծածկին, որպեսզի գալերը, այուվները, թիլքիները և ուրիշ հայվանները մեջը ըյնին, իրենքա բռնին: Ատոր կասին «волчья яма». Լուսերեսը վար կլա, կնայի, փոսին տակը չերվա: Միտք կանե՝ ինչե՞ս անիմ որ սա փոսին մեջը կինմաշդուս աբուլ տամ, բեքիմ կազատվիմ իդա փորձանքեն:
Մեկ օրըմ ալ էրիկը մորիյեն փատ կբերե, կնիկն ալ կենե մաշդուն հոգին կուտե: Լուսերեսը զոռով սուս կանե կնկանը.
- Ասօր մորին անպես բանի վրա ելա որ... Չորս-հինգ հատ չուվալ հազիր արա, վաղը էշդամ, բերիմ:
- Ով գիտնա ինչ չիպետք բան պիտ բերիս զայեր, - նեղացավ կնիկը:
Լուսերեսը վարպետ կեկ կպատմե կնկանը, որ մորին մեկ հատ փոս կա մեջն ալ իլինք ոսկի, որ վաղը կեշդա կբերե ոսկին.
- Ինչես լար, որ մաշդ բան չիմանար, - կասե կնկանը, մեկ հատա հաստ չուվան կկտռե, հազիր կանե և կպառկի: Հոգնած էր՝ համան ալ քունի կեշդա:
Սաբախտան լուսու-մութուն Մութերեսը էրկանը տունդուրթին չի տա, հայտըլեմիշ կանե, հինգ հատա չուվալ խուչախ արած կայնած է.
- Հայտը, շուտ, ժաժե, մաշդիկը մեյդան չելլած, էշտանք բեջերինք իդա բանը: Ինչե՞ս լար, որ ոսկի բերածներս մաշդ չիմանար, հայտը՜:
Էրիկ-կնիկ յոնոմիշ կլան: Մեմ ալ կնայիս Մութերեսին միտքը բան կըյնի, ետ կվազե:
- Վա՜յ, հաքա, քիչ մնաց պիտ մոռնայի, մեկ քեսեք ոսկի պիտ մնար, - ավելով սավոք առած եկավ:
Դհա չիլուսացած եկան գտան փոսը: Մաշդը հանից չուվանը, բաշլայից մեջքը կապելու:
2
- Քակե իդա չուվանը, - կասե կնիկը,- ես ինքս պիտ մտնում փոսը, դուն կես վա կես պիտ անիս, բան բեջերելու չիս: Կքաշե կառնու չուվանը էրկանը ձեռքեն, կփաթթե իրեն մեջքեն, ձիք կկապե, - հայտը աբուլդուր ինձի փոսը:
Էրկանն ալ ադ պետք էր, համա ադեթը տեղըմ կասե՝
Էյ, չէ, կինմաշտ, ես կմտնում, անտեղը խոռունկ է, մութ է...
Կեցիր տեղդ, հայտը աբուլ, - Արտորալեն կասե Մութերեսը, - չի լուսացած մտնում հանիմ...
Չուվանը օրինավոր կապի՞լ իս:
Քեզի պես կապած գիտիս զայեր: Հայտը, աբու'լ... Նայե, ավելը, սավոքը ձգելու չի մոռնաս:
- Հայտը, - կասե էրիկը, միտքեն ալ կասե՝ «մեմը ես քեզիմեն ազատվեինը...»։ Կապուլտա կնկանը փոսը, ան ալ հոնեն. «Ես քեզի կիմացունում եփ վեր քաշելուտ»:
Էրիկը յոռոխով կեկ չուվանն ալ փոսին մեջը ապուլ տուվից, թաբլից գնաց տունը:
Մեկ օր կանցնի, երկու օր, մեկ շաբաթ մաշդը ինքը-իրեն կասե՝ «Նա ինձի մեկ հատ անուշ խոսք ասաց չեր, համա, իդիկը կնիկս է ախռ, էշտամ նայիմ, ի՞նչ կանե, սիրտս միամիտ չէ»: Գնաց մաշդը փոսին քովը՝ խոռունկեն խեղըճ ձաներ կլսե: Լուսերեսը ծունկե չոք կլա, կնայի փոսը, բան չերվա, կկանչե՝ «Ի՞նչ կա»: Աս փոսի մեջի ձանը դհա ուժով կկանչե՝ «Ազատցուցե՜ք ստեղեն ինձի, ի՞նչ կուզիք կուտամ, դեք ազատցուցեք»: Մաշդը կմեղկնա, երկու հատ սիլֆ* կկըտռե, փոսը կապուլտա, կասե, որ սիլֆին փաթտվի: Ինքն ալ պիտ քաշե, պիտ հանե:
Փոսին մեջինը խաթմիշ արավ սիլֆեն պիտ ելլեր, Մութերեսը կցատկի, «ես պիտ էլլիմ» կասե, խաթմիշ կանե ուշաբին պոչեն, պոչը կմընա ձեռքը, ուշապն ալ ելավ փոսեն:
- Օ՜ֆ, - ասաց ուշաբը, - մեմը ըռհաթ նեֆես առնում: Նորեն ընծայածի պես բան եղա վու: Հանա ութը օր եղավ... Մեկ հատ կինմաշդ կա փոսը՝ վայ-վայ-վա՜յ... Ատոր հետ մեկ հատ իսան-իսանողլու ալ, ջանավար կամ հայվան ալ չի լա: Սա ութը օրվան մեջը կեսըս մնաց, կերավ, խասավ հոգիս, աղեկ, որ իտապես կնիկ ունեցած չիմ՝ վայ-վայ-վա՜յ...
Մաշդը կասե.
- Դուն կասիս քի, ութը օրվան մեջը, տանջվածէդ իտախտայիք պըզտիկցիլիս, հապա ես քսան տարի հետը կեցիլ իմ, հիչ բան եղած չիմ, կնշանակե, որ ես քեզիմեն ուժով իմ: Ես քեզի ազատծուցի իդա գեշ կինմաշդուն ձեռքեն, հապա ատոր տեղը դուն ինձի ի՞նչ աղեկութին պիտ անիս:
- Դու բարի մաշդ իս, - կասե ուշաբը, - Ատոր տեղը ես քեզի ժեք տաբրա քեզի ֆայդա պիտ բերիմ, տասը ֆունտ ալ ոսկի պիտ տամ:
3
- Ըռինտ է, - ասաց Լուսերեսը:
- Էգեր չորսում տաբրան քովս գասնը, ես քեզի սաղ-սաղ պիտ կուլտամ, հասկցա՞ր: Նայե': Ես գնացի: Ոսկին ալ ամեն քովս էկածիտ ժեք ֆունտ կստանաս: Հայտը բարով կեցիր, - ասաց ու խայիբ եղավ:
Խայերով ժամանակ անցավ, մաշդը լսից, որ ֆելան գեղը ուշաբը եկիլ է, մաշդոցը կտանջե, հիչ տեղ չաբուլտա, մոտիկ գնացողին ալ կկուլտա: Լուսերեսը լսածին պես կհեզնու ձին, շիտակ իդա գեղը: Աստեղի մաշդիկն ալ գլոխները կախած, թոռմած, սիրտերը վախ լցված կմանգան:
Մաշդը քշից ձիյին, շիտակ ուշաբին, բարև տուվից, կասե.
Աս արածտ ի՞նչ է: Ի՞նչ արիլ ին սա մաշդիկը քեզի, որ կտանջիս: Տուր մաշդոցը հանգիստութին, թո ապրին: Գալաջիներս մոռցա՞ր ինչ է:
- Հանա սա առջի եկածդ է՝ խոսքս կանիմ, - կասե ռւշաբը, - հանա քեզի մեկ ֆունտ ոսկի, - ինքն ալ ելավ տեղէն, գնաց:
Հալխն ալ խունդում եղածեն «հուռա՜» կանչելեն եկան մաշդուն քովը, դարա ձեռքի վրա կքալցունուն, վեր կթաբլին, «Ի՞նչ կուզիս կուտանք» կասին:
Մաշդն ալ.
- Ինձի բան պետք չէ, - կասե, - ես ալայ բանն ալ ունիմ:
Համա ժողովուրդը Լուսերեսին շատ փեշքեշներ կուտա:
Սաղ աշխարհք կփըռվի ուշաբին մեկ հատ բարի, խելոք մաշդումէ վախեցածը:
Կանցնի թալայ ժամանակ, հեռու գեղեն մաշդիք կուգան Լուսերեսին գեղը, հարցունելէն-հարցունելէն կգտնուն իդա մաշդուն տունը, կբաշլային դարա պատմելու և խնդրելու.
- Գլոխներս անպես բան եկավ որ, - կասե մեջերեն մեծը, - սաղ գեղով՝ մաշդ-անասուն ծարավ ինք: Մեկ հատ ուշաբ եկիլ է և չորվախին վրան պառկիլ է, ինչ մեծի ջուր կուտա, ինչ ալ տավարներուս ջրելու կլանք: Ախբարս, էգեր կլասնը, եկիր ազատցուր մեր ժողովուրդին իդա բանին ձեռքեն: Աժումս չորս հատ աղջիկ կուլտուված է: Հախտ ալ, ինչես ասիս, կուտանք, դեք ազատցուր:
- Ես շինը կեշտամ, - ասաց Լուսերեսը, նստավ ձին գնաց: Գտավ ուշաբին՝ չորվախին վրան պառկած է:
- Բարև ուշաբ:
- Բարև եկար, ի՞նչ կա, - կհարցունու ուշաբը:
Լուսերեսը հիչ չի քաշվելե կասե.
- Ես քեզիմէն իմանալու եկիլ իմ: Կենե ի՞նչ եղիլ է, ինչի՞ մաշդոցը ջուր չիս տա: Ադ քիչ է, դհա աղջիկ ալ կըկուլ տաս: Մոռցի՞լ իս մեր պայմանը: Սաշինըխ ալ գնա ստեղէն, մաշդոցը հանգիստութին տուր: Ջուրը ալայինն ալ է: Մեկ հատ մաշդ իրավունք չունի ջուրին տեր լալ:
4
Ուշաբը սուս-փուս, ելավ տեղեն, տուվից մաշդուն երկուսում անգամն ալ ժեք ֆունտ ոսկին, գնաց:
- Որըդ ինչքան ջուր կուզե թո առնու, - ասաց Լուսերեսը հոտի հալխին, - ըռհաթ խարճեցեք, ինքերտ ալ միամիտ ապրեցեք:
Գեղացիքը ալայ սեմթեն փեշքեշ կբերին մաշդուն, համա նա կասե, որ իրեն բան պետք չէ, դեյին, կհեծնու ձին տունը կեշդա:
Կանցնի մեկ էփփեյի ժամանակ, ուշաբը կեշդա մեկ ուրիշ գեղ: Իդա տեղի ցաները սաղ կտապտայե, ցորեններուն կեսը յոխ կանե: Աս գեղի մաշդիկն ալ կլսին, որ սիպես-սիպես ուշաբին հախեն եկող մաշդ կա դեյին: Կուգան կգտնուն Լուսերեսին, գլոխներուն ինչ եկածը կպատմին և կաղաչին, որ գա մաշդը իդա ուշաբեն ազատցունու, «ինչ ալ ուզենաս՝ կուտանք» կասին:
Մաշդը «չէ» չասի, կհեծնու ձին, շիտակ իդա գեղը: Կնայիս ցաներուն մեջը ուշաբը կտապտայե, գետինը սիփ-սև կանե: Մաշդը կմոտկնա քովը, կասե.
- Ի՞նչ է սա եղած բանը, ինչի ցաները կտապտայիս: Հայտը նայինք ել գնա, մեմ ալ ոտքտ ստեղը չի դնիս:
- Սա վերջի անգամն է, նայե, - կասե ուշաբը, - մեմ ալ եկար ինձի, ես քեզի պիտ կուլտամ:
- Հա, - ասաց մաշդը, - ճամփադ շիտակ է:
Ուշաբը ետևը չի նայելէ կեշդա:
Հոտի ժողովուրդն ալ նոմայ փեշքեշ թոփ կանե, որը՝ ապրանք, որը՝ միս, որը՝ ստակ, որը՝ ինչ ունինը, կտանին Լուսերեսին տունը:
Մեկ քանի ժամանակ կանցնի ուշաբը մեկ հատ ուրիշ գեղի մեջ փեյդահ կուկա՝ աղջիկներ, գեր ոչխարներ կուզենա կուլ տալու: Հոդի հալխն ալ Լուսերեսին էտևէն չորս հոգի մաշդ կխըրկին: Նաքա կպատմին բանի որպեսութինը, կըխընդրին ժողովուրդի անունէն, որ ադ մաշդը իրենց յարդըմ անե, ուշաբին ձեռքէն ազատցունու:
Մաշդը կասե.
- Էշդալու լայինը, ես խունդումով ալ կեշդայի, համա, նա շինը ինձի մտիկ անելու չէ, գնացի՝ ինձի ալ կուլ պիտ տա:
Եկողները ժենցնեն չին դառնա: Ախտա կասին, ախտա կխընդրին, որ Լուսերեսը խայիլ կլա էշդալու, կասե.
- Հայտը էշդամ: Հաջող լանը՝ ըռինդ, հապա հաջող չի լանը՝ ես ալ կորած իմ, սաղ ձեր գեղն ալ:
Լուսերեսը հեծավ ձին, յոնոմիշ եղավ: Մաշդիկն ալ իրենց մեջը կասին, որ էկեր բանը հաջող լանը, սաղ գեղով մեծ փեշքեշներ պիտ տան դարա:
Մաշդը դհա տեղ հասած չէր, ուշաբը հեռույեն դարա տեսավ, բաշլայից կանչելու, «մի գա, չենե պիտ կուլ տամ»: Օղունկները մատի բոյ հանիլ է, ագռաները կաճռ-կաճռ կանին, «մի գա» կկանչե:
5
Լուսերեսն ալ ասքովեն կկանչե.
- Ես քեզիմէն բան չուզիմ, սաբռ արա, ես քեզի մեղկցածէս եկիլ իմ, բան ասելու: Մորիյին մեջի փոսը մի՞տքդ է:
- Հա՜, - կկանչե ուշաբը:
- Փոսի մեջի կինմաշդը մի՞տքդ է:
- Հա՜:
- Իդիվիկը քեզի կփընտռե, - կասե մաշդը: - «Վտե՞խ է իդա ուշաբ խըռղըզը, կասե: Մեմը բռնեյի, մեմը ճանկըս ըյներնը, հոգին պիտ հանիմ, կասե: Ագռայով սաղ պիտ կռծիմ, պիտ ծամիմ, պիտ կըտռթիմ, կասե: Հապա, փոսին մեջէն առջինը ինքը կելլե, ինձի փոսը կթողցունու, կասե, ախ, մեմը ճանկըս, դհա բան չուզիմ, վերջի նեֆեսով բողոզը պիտ խըխտիմ, կասե»: Ինչքան գեղ-քաղաք կա սաղ վար կուտա կանչելէն:
Ուշաբը սոլովէն կհարցունու.
- Վտե՞խ է սաշինը:
- Վտեխ եղածը հաստատ չիմ լա ասելու, համա հորսուկու դիմաց հոս լալիք է:
Իդա սեհելին շամաթա կվերնա: Ուշաբը կօլդռվի, ի՞նչ կնայիս, անքովեն չորս-հինգ հատ կինմաշդ շամաթայով կուգան, էտևներէն ալ մեկ հատ մազերը փռած կինմաշդ վազելեն կկանչե, «վտե՞խ է ուշաբը... վտե՞խ է...», կուգան, կմոտկնան:
Ուշաբն ալ իդա կուցա պոչն ալ տնկից, դրիլիս նը գտիր՝ կորավ:
Անկից ետև մեմ ալ ուշաբ ալ չի գա, ուշաբին անունն ալ տուվող չի գա: Ժողովուրդը ըռհատ սոյին կապրի: Իդա գեղի օրֆարի կինմաշդոցը մեջեն էնկը յաշին, էնկը տեսոքին կհընտըռին՝ անունն ալ Համեստուհի կլա, մաշդուն հետ կըկարգին: Իրեն կնկանն ալ կեշդան, փոսեն կհանին. «վդե կուզիս գնա» կասին, կապուլտան:
Իդա գեղի մաշդիկն ալ, մեկալ ժեք հատ գեղերու հալխին պես շնորհակալ կլան, շատ փեշքեշներ թոփ կանին, կբերին մաշդուն տունը:
Լուսերեսը և Համեստուհին բալաչաղա կունենան, անկից ալ՝ թոռներ, ձագեր, և երջանիք, բախտավոր կապրին:
Վերեն ընկավ օխտը հատ խնձոր, չորս հատը չորս գեղին, մեկալոնք ալ՝ ինձի... Հա', մեկ հատն ալ՝ մտիկ անողին, մեկ հատն ալ՝ ուշաբին:
1975 թ.
Հեքիաթ Հայկ Սողոմոնյանի
բանահյուսական գրվածքներից, նվիրված
Լենինավանի հիմնադրման 100-ամյակին
Հավաքագրումը՝ Մեռոն Հայպարյան
К 100-летию основания хутора Ленинаван









