Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը.
գիտելիքներով զինված մարդն անպարտելի է։
Մ. Գորկի

Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա և 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Սեպտեմբերի 1-ը ոչ միայն տոն է, այլև ձոն՝ նվիրված կրթության, գիտելիքնների արժևորման և կարևորությանը։ Բոլորիդ մաղթում եմ հաջողություններով ու ձեռքբերումներով լի ուսումնական տարի, թող յուրաքանչյուր օր լցված լինի նոր գիտելիքներով, լույսով և հույսով, ամենակարևորը` խաղաղ երկնքի տակ անցնի մեր բոլորիս կրթական ուղին։ Կանաչ և անխոչընդոտ ճանապարհ եմ մաղթում։ Գիտելիքն ուժ է։ Գիտելիքով զինված մարդն անպարտելի է։ Միայն հզոր գիտելիքներով, կրթությամբ լի կարող ենք շենացնել մեր երկիրը, կերտել մեր երկրի վառ ու լուսավոր ապագան։
Իմացության շնորհը և կիրթ լինելը, Տիրոջ կողմից մեզ տրված կարևոր պարգևներից են։ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը»։ Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես…» (Առակ. 1:2, 2:10-12): Այս կարևոր ուղերձով է ապրել հայ ժողովուրդը դարեր շարունակ և թողել է սերունդներին հարուստ ժառանգություն։

2025-2026 ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարի կողմից հայտարարված է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Սա առանձնահատուկ ուղղվածություն և կարևոր նշանակություն ունի բոլորիս համար։ Այս դժվարին կյանքի ճանապարհին, պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր դժվար խնդրի լուծմանը։ Աշխարհի չորս անկյուններում պատերազմ է տիրում, որը նույնպես տեղիք է տալիս լավ իմանալ պահանջարկները։ Պետք է հանդես գանք նոր նախաձեռնություններով, նոր ծրագրերով, որոնք միտված են 21-րդ դարի մարտահրավերներին, ի նպաստ հայրենիքի խաղաղության և հզորացման։ Եվ այդ ճանապարհի հուսալի ուղեվարներն են՝ ուսուցիչները և աշակերտները։

Չալթրի №1 դպրոցը, այս տարի իր հյուրընկալ դռները բացեց 80 առաջին դասարանցիների առջև, ովքեր առաջին անգամ ոտք դրին դպրոց։ Ուրախ, զվարթ, տոնական հագնված, վառ ծաղկեփնջերով, փուչիկներով զարդարեցին իրենց դասասենյակները։ Այսօրվանից դպրոցը դառնում է Ձեր երկրորդ տունը, բազում հետաքրքրություններով ու ջերմությամբ լցված։ Դասագրքերը Ձեր առջև բացելու են անսահման աշխարհներ, չէ որ գրքերն են լուսավորում մարդու միտքը, կրթում հոգին ու սերմանում բարին։ Ջանասիրությամբ սկսեք Ձեր ուսումնառության ընթացքը, քանի որ սկիզբը շատ կարևոր է ամուր հիմք ունենալու համար։ Միայն կայուն հիմք ունենալու դեպքում, կարելի է կառուցել բազմահարկ շենքեր։

Սիրելի՛ ավագ դասարանի աշակերտներ, Ձեր ուսումնառության ճանապարհին ձեռք եք բերել գիտելիքներ, կանգնած եք քննական շեմին, ձգտեք առաջ ընթանալ ու հասնել երազած նպատակներիդ։ Ձեր առջև բացվելու են նոր հորիզոններ, որոնք պահանջում են մեծ պատասխանատվություն։ Ամբարված Ձեր պաշարն ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին։ Չէ որ այսօրվա սերունդը վաղվա և՛ բժիշկն է, և՛ իրավաբանը, և՛ ուսուցիչը…

Հարգելի՛ ուսուցիչներ, մեր երախտագիտությունը անսահման է Ձեր վաստակի նկատմամբ։ Չկա մարդ, որ ուսուցիչ չունենա։ Եթե մայրը կյանք է տալիս երեխային, ապա ուսուցիչը՝ կրթում, ոգեշնչում, հարստացնում է միտքն ու հոգին։ Իսկական ուսուցիչն է կերտում վաղվա պիտանի Մարդ քաղաքացուն։ Ձեր առաքինությունն անգնահատելի է, քանի որ Դուք մեր ժողովրդի թանկ ժառանգության կրողներն ու փոխանցողներն եք։ Ուաուցչի սերն ու աջակցությունը դպրոցականի վստահության աղբյուրն է։ Թող Ձեր դասերն ու խորհուրդները միշտ հիացմունքով պատմեն ուրիշներին ձեր սաները։ Վստահ եմ, որ ուսուցիչը կդառնա սաների երթի ջահակիրը և կլուսավորի նրանց ճանապարհը։ Կրթության գործի նվիրյալներին մաղթում ենք հոգու պայծառություն, ուժ ու կորով։

Գիտելիքն է ապահովում պատասխանատվություն, բարեխղճություն, ինքնուրույնություն ու ուժ՝ անսասան քայլելու կյանքի տարբեր արահետներով։ Նորից ու նորից շնորհավորում եմ բոլորիս, այս օրվա կապակցությամբ։ Թող այս ուսումնական տարին լինի արդյունավետ և լի նոր ձեռքբերումներով։
Չալթրի № 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝
Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան
Թարգմանությունը հայերենից՝ Մեռոն Հայպարյանի
Լուսանկարները՝ Անժելիկա Շիրինովա

ДЕНЬ ЗНАНИЙ И ОБРАЗОВАНИЯ
В ШКОЛЕ №1 С. ЧАЛТЫРЬ
Нет более могущественной силы, чем знание,
человек, вооруженный знаниями, непобедим.
М. Горький
Дорогие школьники, уважаемые педагоги и родители! Сердечно поздравляю всех вас с 1 сентября — Днём знаний и началом 2025–2026 учебного года.
Первый сентября — это не просто праздник, это настоящая ода образованию, его непреходящей ценности и важности. Желаю, чтобы этот учебный год был для всех полон успехов и ярких достижений. Пусть каждый день будет наполнен светом новых открытий и живой надеждой. Самое главное — чтобы наш общий образовательный путь проходил под мирным небом. Желаю вам лёгкой и уверенной дороги к знаниям.
Знание — это сила. Лишь обладая глубокими знаниями и полноценным образованием, мы сможем укреплять нашу страну и строить светлое будущее нашего народа.
Стремление к познанию и мудрости — один из величайших даров, данных нам свыше. «Познать мудрость и наставление, понять изречения разума»… «Когда мудрость войдёт в сердце твоё, и знание будет приятно душе твоей, тогда рассудительность будет оберегать тебя, разум будет охранять тебя» (Притчи 1:2, 2:10-11). Этим заветам наш народ следовал веками, передавая из поколения в поколение богатейшее наследие.
2025–2026 учебный год министерством образования объявлен годом «безопасной и надёжной образовательной среды». Это имеет особое значение для каждого из нас. В нашем сложном мире, где в разных уголках планеты идут войны, как никогда важно быть готовыми к любым вызовам. Мы должны предлагать новые инициативы и программы, отвечающие требованиям XXI века, работая на благо мира и укрепления нашей Родины. И главные проводники на этом пути — учителя и их ученики.
В этом году школа №1 села Чалтырь гостеприимно распахнула свои двери для 80 первоклассников, впервые переступивших её порог. С сегодняшнего дня школа станет для вас вторым домом, полным удивительных открытий и тепла. Учебники откроют перед вами бескрайние миры, ведь именно книга просвещает разум, воспитывает душу и учит добру. Начинайте свой учебный путь с усердием — ведь прочное основание важно для постройки любого большого здания.
Дорогие старшеклассники! Вы уже приобрели немалый багаж знаний и стоите на пороге важных экзаменов. Вы стремитесь вперёд, к целям, о которых мечтаете. Перед вами открываются новые горизонты, требующие большой ответственности. Пусть знания, которые вы получаете, с высоким национальным самосознанием, послужат благополучию и прогрессу нашего народа. Ведь именно сегодняшние школьники — это завтрашние врачи, юристы, учителя…
Уважаемые учителя! Наша благодарность за ваш труд безгранична. Нет такого человека, у которого не было бы учителя. Если мать даёт ребёнку жизнь, то учитель — воспитывает, вдохновляет, обогащает его разум и душу. Ваша роль неоценима, ведь вы — хранители и проводники драгоценного наследия нашего народа. Любовь и поддержка, которые вы даёте, — источник уверенности для каждого школьника. Пусть ваши ученики с восхищением и благодарностью вспоминают ваши уроки и мудрые советы. Желаю вам, беззаветно преданным своему делу, терпения, сил и неугасающего энтузиазма.
Знания дарят ответственность, добросовестность, независимость и силу, чтобы уверенно идти по любым жизненным дорогам. Ещё раз от всей души поздравляю всех нас с этим светлым днём! Пусть этот учебный год будет плодотворным и щедрым на новые свершения.
Учитель армянского языка и литератры
школы №1 с. Чалтырь —
Рипсиме Андраниковна Вардеванян
Перевод на русский — диакон Мирон Гайбарян
Фотографии — Анжелика Ширинова









