Խաչվերաց — Хачверац — Воздвижение Честного и Животворящего Креста Господня

       Սկսած առաքելական ժամանակաշրջանից՝ Քրիստոսի Խաչը՝ որպես հարգանքի և երկրպագության սրբազան առարկա, կարևոր տեղ է գրավում քրիստոնեական բոլոր եկեղեցիների պաշտամունքում:

#Газета

       Խաչվերացը կամ Վերացման Սուրբ Խաչը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն հաստատված է Խաչի՝ գերությունից դեպի Երուսաղեմ վերադարձի պատմական դեպքը մեծարելու և, միաժամանակ, Խաչի զորությունը գովելու համար: Հայոց Եկեղեցում Խաչվերացը տոնակատարվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Եվ ինչպես ընդունված է Հայ Եկեղեցում, տոնի հաջորդ երկուշաբթին Մեռելոց (ննջեցյալների հիշատակի օր) է:

       «Խաչվերաց» բառը նշանակում է «խաչի բարձրացում՝ կանգնեցում»: Խաչվերացն ունի Քրիստոսի Եկեղեցու անպարտելիության խորհուրդը։ «Եկեղեցի, որին դժոխքի դռները չպիտի հաղթահարեն» (Մատթ. 16։18)։

       Ըստ ավանդության, Տիրոջ եղբայր, Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոսը, գտնելով Քրիստոսի Խաչի փայտի մասնիկը, բարձրացրեց այն՝ ցույց տալով հավատացյալներին՝ «Խաչի Քո, Քրիստոս, երկիրպագանեմք» շարականի երգեցողության ներքո։ Մեկ այլ ավանդություն պատմում է, որ Ս. Խաչը, որը գտել էր կայսր Կոնստանդին Մեծի մայր՝ Հեղինե թագուհին, Երուսաղեմի պատրիարք Մակարիոսը բարձրացրեց ներկաների դիմաց, որպեսզի նրանք տեսնեն և երկրպագեն դրան։

       335 թվականին կայսր Կոնստանդինը Քրիստոսի թաղման վայրում կառուցեց Սուրբ Հարության տաճարը։ Տաճարը օծվեց սեպտեմբերի 13-ին, որից հետո ամեն տարի սկսեց նշվել տաճարի օծման տոնը, որը տևում էր ութ օր։ Սեպտեմբերի 14-ին հավաքվում էին Գողգոթայում, որտեղ բոլոր հավատացյալների աչքի առաջ Կենսատու Խաչը բարձրացվում էր աղոթողների երկրպագության համար։

       Խաչի Վերացման տոնը ևս ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց Սուրբ Խաչի VII դարի առաջին կեսին պարսկական գերությունից վերադառնալուց հետո։ 610 թվականին պարսից Խոսրով թագավորը բազմաքանակ զորքով հարձակվեց Բյուզանդական կայսրության վրա։ Առաջին հաղթանակներով ոգեշնչված պարսիկները գրավեցին Երուսաղեմը և գերեցին Քրիստոսի Խաչի փայտը (614 թ.)։ Շատերը մատնվեցին կրակի ու սրի կամ տարվեցին գերության։ Նրանց թվում էր նաև Երուսաղեմի պատրիարք Զաքարիան։

       Պատերազմի երկար տարիներից հետո բյուզանդացիները, կայսր Հերակլիոսի գլխավորությամբ, հաղթանակ տարան պարսիկների նկատմամբ և ազատագրեցին Սուրբ Խաչը (628 թ.)։ Այս իրադարձություններին մասնակցում էին նաև Հայկական ջոկատները՝ Բյուզանդական Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու գլխավորությամբ։ Ազատագրված Խաչի փայտը հանդիսավոր կերպով, եկեղեցական թափորներով և արարողությոուններով, տարվեց Հայաստանով դեպի Կոստանդնուպոլիս, ապա՝ Երուսաղեմ։

       Խաչը քրիստոնյաների համար փրկության և Աստծո զորության նշանն է, որի վրա թափվեց Քրիստոսի անմեղ արյունը։ Հիսուսը Խաչի վրա ցույց տվեց իր անսահման սերը մարդկանց նկատմամբ, և Խաչը քրիստոնյաների համար դարձավ հույսի, սիրո և փրկության խորհրդանիշ։

       Ժողովրդի մեջ այս տոնը ավելի հայտնի է «Սրբխեչ» կամ «Ուլոց» անուններով։ Սրբխեչ կամ Ուլոց տոնի առանցքը գերեզմանատուն այցելելն էր և այստեղ ուրախ խնջույք կազմակերպելը։ Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով՝ շահասպրամի փնջերով: Ժողովուրդը ռեհանը համարում է խաչի ծաղիկ և թափորից հետո օրհնված այդ բուրումնավետ ծաղիկներից տուն է տանում: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Նյութը պատրաստել է

«Զարյա» թերթի հայերեն էջի խմբագիր՝

Մեռոն սարկավագ Հայբարյան

       Хачверац отмечается в память о возвращении и прославлении Животворящего Креста Господня. Армянская Церковь отмечает его в воскресенье, выпадающее в промежуток между 11 и 17 сентября. Понедельник после праздника – День поминовения усопших.

       Само слово Хачверац (Խաչվերաց) с древне-армянского означает возвышение, вознесение Креста. Этот праздник имеет значение непобедимости Церкви Христовой, ибо «врата ада не одолеют её» (Мф. 16:18).

       Согласно преданию, первый епископ Иерусалима Иаков, брат Господа, найдя частицу Древа Креста Христова, высоко воздвиг ее, явив верующим под пение шаракана «Кресту Твоему, о Христос, поклоняемся». Другое предание гласит, что найденный царицей Еленой (матерью императора Константина Великого) Св. Крест был воздвигнут иерусалимским патриархом Макарием над собравшимися, чтобы они узрели и поклонились ему.

       В 335 г. император Константин построил на месте погребения Христа храм Св. Воскресения (Сурб Арутюн). Храм был освящен 13 сентября, после чего каждый год стал отмечаться праздник освящения храма, длящийся восемь дней. 14 сентября собирались на Голгофе, где на виду у всех верующих Животворящий Крест воздвигался для поклонения молящихся.

       Праздник Воздвижения Креста приобрел еще большее значение после возвращения Св. Креста из персидского плена в первой половине VII века. В 610 году персидский царь Хосров с многочисленным войском напал на Византийскую империю. Воодушевленные первыми победами персы овладели Иерусалимом и захватили Крестное Древо Христа (614 г.). Многие предались огню и мечу или были уведены в плен. Среди них был также патриарх Иерусалима Захария. 

       После долгих лет войны византийцы, под предводительством императора Ираклия,  одержали победу над персами и освободили Св. Крест (628г.). В этих событиях принимали участие и армянские отряды во главе с правителем Византийской Армении Мжежем Гнуни. Освобожденное Древо Креста было торжественно, в сопровождении процессий и служб в церквах, пронесено через Армению в Константинополь, а затем в Иерусалим.

       Крест для христиан является гордостью и символом могущества Бога, на котором была пролита невинная кровь Христа. Иисус на Кресте показал Свою безграничную любовь к людям, и Крест для христиан стал залогом надежды, любви и спасения.

       В народе этот праздник знаком под названием «Сбхеч» (Сурб Хач) или «Улоц» (козлята). Основной особенностью этого праздника для народа было посещение кладбищ и организация радостного пира. На этот праздник христиане совершают бесчисленное количество паломничеств. В некоторых областях верующие своими руками мастерят кресты и украшают их разноцветными цветками, в частности базиликом. Народ считает базилик цветком креста и после освящения этих душистых цветков во время крестного хода праздника Хачверац прихожане уносят благословенные цветы к себе домой. По традиции, женщины в канун праздника, в субботу готовят мучные изделия, а мужчины режут готовят козлят, оттуда и одно из названий этого праздника — «Улоц». По народной традиции, мясо козленка и пшеничная каша являются основными блюдами этого праздника, без которых он не может быть полноценным.

Материал подготовил

редактор армянской страницы газеты «Заря»

диакон Мирон Гайбарян

Заря