Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես աշխարհի ամենահին ազգային եկեղեցիներից մեկը, որի հիմնադրումը կապված է Հիսուս Քրիստոսի անմիջական աշակերտների՝ առաքյալների հետ: Հայ հոգևոր ինքնության և մշակույթի ձևավորման հիմքում կանգնած են երկու սուրբ առաքյալներ՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը, որոնց գործունեությունը Հայաստանում նախորդել է պետական կրոն հռչակված ժամանակաշրջանին:
Սուրբ Թադեոս Առաքյալը և Աբգար թագավորի ավանդությունը
Հայ Առաքելական Եկեղեցու պատմությունը սկսվում է մի ավանդությունից, որն անմիջականորեն կապված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի հետ: Ըստ ավանդության, Եդեսիայի (Ուռհա) հայոց թագավոր Աբգար V-ը, տառապելով անբուժելի հիվանդությամբ, լուրեր էր ստացել Հիսուսի քարոզչության և Նրա կատարած հրաշքների մասին: Հավատալով, որ Նա Տերն է, Աբգարն ուղարկում է իր պատգամավորներին՝ հրավիրելով Քրիստոսին Հայաստան՝ խոստանալով Նրան պատսպարություն հրեական հալածանքներից:
Քրիստոսը չի ընդունում հրավերը, սակայն խոստանում է, որ իր աշակերտներից մեկին կուղարկի թագավորի մոտ: Ըստ ավանդության, Քրիստոսն Աբգարին է ուղարկում իր Անձեռակերտ Պատկերը: Թագավորը, դիմելով այդ սրբապատկերին, հրաշքով բուժվում է: Այս դեպքը դառնում է հայ ժողովրդի համար Աստծո ուժի առաջին գլխավոր վկայությունը:
Տիրոջ Համբարձումից հետո, Նրա խոստման համաձայն, Հայաստան է ժամանում սուրբ Թադեոս առաքյալը: Նա առաջին հերթին այցելում է Եդեսիա, որտեղ Աբգար թագավորը նրան ընդունում է որպես Աստծո լրաբեր: Թադեոսը քարոզում է պալատում, և թագավորը, իր ապրումների հիման վրա, հավատում է նրան: Ստանալով թագավորի թույլտվությունը՝ Թադեոսը սկսում է քարոզել ժողովրդի մեջ՝ ստեղծելով առաջին քրիստոնեական համայնքները:
Ապա Թադեոսը տեղափոխվում է Հայաստանի կենտրոնական մարզեր և հասնում մինչև Արտազ գավառ: Այստեղ նա հանդիպում է Հայոց թագավոր Սանատրուկին: Թադեոսի քարոզը մեծ արձագանք է գտնում, և բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ թագավորի դուստր Սանդուխտը, հավատքով ու հրաշքով բուժվում են: Սակայն Սանատրուկը, ենթարկվելով ավանդական հավատքի կողմնակից իշխանների ճնշմանը, հրամայում է ձերբակալել Թադեոսին և Սանդուխտին: Շավարշավան գյուղում նրանք նահատակվում են հանուն հավատքի: Նրանց նահատակության վայրում հետագայում կառուցվում է Սուրբ Թադեոսի վանքը, որը մինչ օրս հանդիսանում է գլխավոր ուխտատեղիներից մեկը:
Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալի քարոզչությունը
Քրիստոսի մեկ այլ աշակերտ, սուրբ Բարդուղիմեոսը, որին Ավետարանում Քրիստոսը բնութագրում է որպես «ճշմարիտ իսրայելացի, որի մեջ խարդավանք չկա», Հայաստան է ժամանում մի փոքր ավելի ուշ: Նա քարոզել էր Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, ներառյալ Հնդկաստան և Հարավային Արաբիա, այնուհետև անցնում է Հայաստանի սահմանը Սյունիքի Գողթն գավառով: Այստեղից նա շարժվում է դեպի հյուսիս և Արարատյան դաշտում հանդիպում Թադեոս առաքյալի հետ: Նրանք միասին խաչ են կանգնեցնում այնտեղ և այդ պատճառով այս պատմական հանդիպման վայրին դրվում է «Օթյաց խաչ» անունը:
Բարդուղիմեոս առաքյալի գործունեության հիմնական վայրը դառնում է Աղբակ գավառը: Այստեղ նրա քարոզը լսում է թագավոր Սանատրուկի քույրը՝ Ոգուհին, որն ընդունում է քրիստոնեություն: Սանատրուկը, իմանալով այդ մասին, զայրույթով հրամայում է, որ քույրը հրաժարվի նոր հավատքից: Նա ուղարկում է իր հազարապետ Տերենտին, սակայն վերջինս, տեսնելով առաքյալի հավատքի ուժը, ինքն էլ է մկրտվում:
Չկարողանալով համոզել նրանց՝ Սանատրուկը ձերբակալել է տալիս Բարդուղիմեոսին, Ոգուհուն և Տերենտին: Նրանց ենթարկում են տանջանքների, բայց նրանք չեն հրաժարվում Քրիստոսից և նրանց բոլորին նահատակում են Աղբակի մոտ: Առաքյալի նահատակության վայրում հետագայում կառուցվում է Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին, որը նույնպես դառնում է մեծ ուխտատեղի բոլոր քրիստոնյաների համար։
Առաքելական Ժառանգությունը և Հայ Եկեղեցու Հիմքերը
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունը Հայաստանում ունեցել է հիմնարար նշանակություն.
1. Եկեղեցու Հիմնադրում. Նրանք հիմնադրել են առաջին քրիստոնեական համայնքներն ու եպիսկոպոսական աթոռները (Արտազ, Գողթն), դնելով Հայ Եկեղեցու հիմքը:
2. Սրբապատկերներ և Սրբություններ. Նրանք Հայաստան են բերել մեծ սրբություններ.
· Թադեոսը՝ Քրիստոսի Անձեռակերտ Պատկերը, Սուրը Գեղարդը, որով խոցել էին խաչված Հիսուսին (պահպանվում է Էջմիածնում) և Սրբալույս Մյուռոնը։
· Բարդուղիմեոսը՝ Ամենասուրբ Տիրամոր հրաշագործ պատկերը:
Հայ Եկեղեցին մինչ օրս տոնում է նրանց հիշատակը. նշվում են Սուրբ Թադեոսի և Սանդուխտ կույսի, ինչպես նաև Հայաստանի առաջին լուսավորիչների՝ Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոները: Վերջինս այս տարի նշվում է նոյեմբերի 29-ին։
Այսպիսով, սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները դարձան Հայաստանում քրիստոնեական լույսի առաջին քարոզիչները: Նրանց նահատակական մահով հաստատված հավատքը դարձավ այն հիմքը, որի վրա Գրիգոր Լուսավորիչը կառուցեց պետական մակարդակով ճանաչված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, դարձնելով այն Առաքելական Սուրբ Եկեղեցի իր բառի բուն իմաստով:
«Զարյա» թերթի հայերեն էջի խմբագիր՝
Մեռոն սարկավագ Հայպարյան
первые Просветители Армении
Св. Апостолы Тадеос (фаддей)
и бардухимеос (Варфоломей)
Сам Христос стал основателем Церкви и Главой не только вселенской, но и национальных местных церквей, которые были утверждены Его апостолами.
Армянская Апостольская Церковь, одна из древнейших в мире, была основана самим Иисусом Христом и учреждена деятельностью Его непосредственных учеников — апостолов Фаддея (Тадеоса) и Варфоломея (Бардухимеоса).
Согласно преданию, царь Эдессы Абгар V, будучи неизлечимо болен, обратился к Христу с просьбой об исцелении. Иисус, отказавшись приехать, обещал послать одного из учеников и отправил царю свой Нерукотворный Образ, которым тот и исцелился.
После Вознесения в Армению прибыл апостол Фаддей. Он проповедовал при дворе царя Абгара, а затем по всей стране, основав первую христианскую общину. В провинции Артаз Фаддей и обращенная им дочь царя Санатрука — Сандухт приняли мученическую смерть. На месте их гибели был построен монастырь Св. Таде.
Позже в Армению пришел апостол Варфоломей. Он проповедовал в Сюнике, встретился с Фаддеем в Араратской долине и продолжил свою миссию. В области Агбак Варфоломей, княжна Вогуи (сестра царя Санатрука) и военачальник Терент были казнены за веру. На месте его мученичества также был воздвигнут монастырь.
В итоге апостольской проповеди христианства Фаддея и Варфоломея в Армении:
· Были заложены первые христианские общины и епископские престолы (в Артазе, Гохтне), положившие начало церковной иерархии.
· В Армению были принесены великие святыни: Нерукотворный Образ Христа, Святое Копье (Гегард), Святое Миро и образ Пресвятой Богородицы.
Таким образом, еще до провозглашения христианства государственной религией в 301 году, благодаря проповеди и мученичеству апостолов Фаддея и Варфоломея, в Армении была основана Апостольская Церковь, что и отражено в ее полном названии.
В этом году день памяти первых просветителей Армении — апостолов Тадеоса и Бардухимеоса отмечается 29 ноября.
Редактор армянской страницы газеты «Заря»
диакон Мерон Гайбарян









