В МЯСНИКОВСКОМ РАЙОНЕ ТОРЖЕСТВЕННО ОТКРЫЛСЯ ОФИС АРМЯНСКОЙ АВТОНОМИИ «АНИ»

       8 февраля в селе Чалтырь состоялось знаковое событие для армянской общины Дона — открытие офиса Местной общественной организации «Национально-культурная армянская автономия «АНИ».

#культура

       Дата для торжества была выбрана не случайно. 140 лет назад, 8 февраля 1886 года, родился Александр Федорович Мясникян (Мясников), чьим именем назван район. И поскольку в этом году Мясниковский район отмечает свое 100-летие, открытие офиса автономии стало своеобразным стартом череды юбилейных мероприятий. Поводом для встречи также стало подведение первых итогов работы автономии и открытие представительства Панармянских игр в Мясниковском районе.

       Открывая мероприятие, ведущая — Юлия Агджоян поприветствовала земляков и гостей, после чего предоставила слово для почетной миссии. Право перерезать красную ленту было предоставлено директору автономии «АНИ» Нигохосу Хатламаджияну, заместителю главы администрации Мясниковского района по финансово-экономическим вопросам Валентине Хатламаджиян и председателю правления автономии Илье Хейгетяну.

       Красная ленточка была торжественно перерезана, дав официальный старт работе нового офиса и представительства Панармянских игр.

       Первым с приветственным словом выступил директор автономии Нигохос Хатламаджиян. Он поблагодарил всех собравшихся за поддержку и поделился планами развития организации. После его речи гостям был продемонстрирован видеоролик, посвященный прошлогодней деятельности общества «АНИ», а затем состоялась церемония награждения спонсоров и благотворителей общины.

       Со словами поздравлений к собравшимся обратились официальные лица района. Валентина Хачатуровна Хатламаджиян, заместитель главы администрации, подчеркнула важность сохранения национальных традиций и поблагодарила активистов за вклад в развитие межнационального диалога на Дону.

       Эстафету поздравлений продолжили почетные гости, чьи имена неразрывно связаны с историей и культурой армян Дона. Председатель первого одноименного культурно-просветительского общества «АНИ» Хевонд Асватурович Гайбарян, ныне являющийся исполняющим обязанности главы Отдела культуры Администрации Мясниковского района, поделился воспоминаниями о возрождении общинного движения в 80-90-х годах, подчеркнув преемственность поколений.

       Директор Нахичеванской-на-Дону армянской общины Сергей Михайлович Саядов отметил важность появления новых площадок для объединения соотечественников. Сергей Михайлович подчеркнул, что у НКАА «АНИ» есть все данные и основания быть ведущей армянской общиной на территории России, потому что Мясниковский район является уникальным в своем роде.

       Особым гостем мероприятия стал настоятель церкви Сурб Амбарцум села Чалтырь иерей Тадеос Гайбарян, который в конце 80-х и начале 90-х являлся членом первого Культурно-просветительского общества «АНИ». Священнослужитель обратился к общине с напутственным словом, совершил чин освящения дома и благословил начинания автономии на добрые дела. Тер Тадеос подчеркнул, что у армянской общины в районе теперь есть особый «пункт» — место культурного притяжения армян на Дону.

       Особым украшением мероприятия стало присутствие человека, чье имя известно каждому ценителю музыки на Дону. Крикор Дзеронович Хурдаян — дирижер, художественный руководитель и главный дирижер оркестра русских народных инструментов «Дон» Ростовской государственной филармонии — обратился к собравшимся с теплыми словами. Он подчеркнул неразрывную связь армянской и русской культур, а также важность сохранения народных традиций через культуру и просвещение.

       Представитель Исполкома Всемирного комитета Панармянских игр Карен Самвелович Мкртчян официально объявил об открытии представительства в районе и рассказал о планах по вовлечению молодежи в спортивное и культурное движение.

       В числе выступивших также были члены общины: председатель правления автономии Илья Владимирович Хейгетян, диакон Мерон Гайбарян, Геворг Хачатрян и Илья Юрьевич Хейгетян. В своих кратких, но эмоциональных речах они подчеркнули важность единства и сплоченности вокруг общих целей, а также поблагодарили земляков за поддержку.

       Завершил череду выступлений известный историк-архивист и краевед Акоп Срабионович Хатламаджиян, который напомнил собравшимся об истоках и важности сохранения документальной памяти народа.

       Праздничное настроение поддержали своими выступлениями Артур Малхасян и Арам Кардашян, исполнившие музыкальные композиции на дудуке и скрипке.

       Официальная часть мероприятия завершилась, но работа для активистов только начинается. Организаторы пригласили всех гостей к открытому диалогу и обсуждению дальнейшего развития национально-культурной автономии «АНИ». Новый офис в Чалтыре обещает стать не просто административным центром, а настоящим домом для армянской общины, местом встреч, дискуссий и реализации новых проектов.

диакон Мерон Гайбарян

Пресс-служба НКАА «АНИ»

Фото — Студия «Корса»

ՄՅԱՍՆԻԿՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ

«ԱՆԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

       Փետրվարի 8-ին Չալթր գյուղում տեղի ունեցավ Դոնի հայկական համայնքի համար նշանավոր իրադարձություն. բացվեց տեղական հասարակական կազմակերպության «ԱՆԻ» հայկական ազգային-մշակութային ինքնավարության»  գրասենյակը:

       Պատահական չէր ընտրված բացման օրը: 140 տարի առաջ՝ 1886 թվականի փետրվարի 8-ին, ծնվել է Ալեքսանդր Ասվատուրի Մյասնիկյանը (Մյասնիկով), ում անունով է կոչվում շրջանը: Եվ քանի որ այս տարի Մյասնիկյանի շրջանը նշում է իր 100-ամյակը, ինքնավարության գրասենյակի բացումը դարձավ հոբելյանական միջոցառումների շարքի յուրատեսակ մեկնարկ: Հանդիպման առիթ հանդիսացավ նաև ինքնավարության գործունեության առաջին արդյունքների ամփոփումը և Համահայկական խաղերի ներկայացուցչության բացումը Մյասնիկյանի շրջանում:

       Միջոցառումը վարող Յուլիա Աղջոյանը ողջունեց համագյուղացիներին և հյուրերին, ապա հրավիրեց ինքնավարության տնօրենությանը պաշտոնական բացումը կատարելու համար։ Կարմիր ժապավենը կտրելու իրավունքը վերապահվեց «ԱՆԻ» ինքնավարության տնօրեն Նիկողոս Խաթլամաջյանին, Մյասնիկյանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալենտինա Խաթլամաջյանին և ինքնավարության խորհրդի նախագահ Իլյա Խեյղետյանին:

       Կարմիր ժապավենը հանդիսավոր կերպով կտրվեց՝ տալով նոր գրասենյակի և Համահայկական խաղերի ներկայացուցչության աշխատանքների պաշտոնական մեկնարկը:

       Առաջին ողջույնի խոսքով հանդես եկավ ինքնավարության տնօրեն Նիկողոս Խաթլամաջյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին աջակցության համար և կիսվեց կազմակերպության զարգացման ծրագրերով: Նրա ելույթից հետո հյուրերին ցուցադրվեց  «ԱՆԻ» ինքնավարության նախորդ տարվա գործունեությանը նվիրված տեսանյութ, ապա տեղի ունեցավ համայնքի հովանավորների և բարերարների պարգևատրման արարողություն:

       Շնորհավորական խոսքերով ներկաներին դիմեցին շրջանի պաշտոնատար անձինք: Մյասնիկյանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալենտինա Խաչատուրի Խաթլամաջյանն ընդգծեց ազգային ավանդույթների պահպանման կարևորությունը և շնորհակալություն հայտնեց ակտիվիստներին Դոնի երկրամասում միջազգային երկխոսության զարգացման գործում ներդրած ավանդի համար:

       Շնորհավորանքների երթը շարունակեցին պատվավոր հյուրերը, որոնց անունները անբաժան կապված են Դոնի հայերի պատմության և մշակույթի հետ: Առաջին՝ նույնանուն «ԱՆԻ» մշակութային-լուսավորչական ընկերության նախագահ Ղևոնդ Ասվատուրի Հայպարյանը, ով ներկայումս Մյասնիկյանի շրջանի վարչակազմի Մշակույթի բաժնի պետի պաշտոնակատարն է, կիսվեց 80-90-ական թվականներին համայնքային շարժման վերածննդի հիշողություններով՝ ընդգծելով սերունդների շարունակականությունը:

       Նոր Նախիջևանի հայկական համայնքի տնօրեն Սերգեյ Միխայիլի Սայադովը նշեց հայրենակիցներին միավորելու համար նոր հարթակների ի հայտ գալու կարևորությունը: Սերգեյ Սայադովը ընդգծեց, որ «ԱՆԻ» ՀԱՄԻ-ն ունի բոլոր տվյալները և հիմքերը Ռուսաստանի տարածքում առաջատար հայկական համայնք լինելու համար, քանի որ Մյասնիկյանի շրջանը յուրօրինակ է:

       Միջոցառման առանձնահատուկ հյուրերից էր Չալթրի Սուրբ Համբարձում եկեղեցու հովիվ Տեր Թադեոս Հայպարյանը, ով 80-ականների վերջերին և 90-ականների սկզբին եղել է առաջին «ԱՆԻ» մշակութային-լուսավորչական ընկերության անդամ: Քահանան դիմեց համայնքին ուղերձով, կատարեց տնօրհնեքի կարգ և օրհնեց ինքնավարության ձեռնարկումները բարի գործերի համար: Տեր Թադեոսն ընդգծեց, որ հայկական համայնքն այժմ շրջանում ունի յուրահատուկ «կետ»՝ Դոնի հայերի մշակութային ձգողության վայր:

       Միջոցառման առանձնահատուկ զարդարանքը դարձավ մի մարդու ներկայությունը, ում անունը հայտնի է Դոնի երաժշտության յուրաքանչյուր գիտակի: Դիրիժոր, Ռոստովի պետական ֆիլհարմոնիայի «Դոն» ռուսական ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գրիգոր Ծերոնի Խուրդայանը ջերմ խոսքերով դիմեց ներկաներին: Նա ընդգծեց հայկական և ռուսական մշակույթների անբաժանելի կապը, ինչպես նաև մշակույթի և կրթության միջոցով ժողովրդական ավանդույթների պահպանման կարևորությունը:

       Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի ներկայացուցիչ Կարեն Սամվելի Մկրտչյանը պաշտոնապես հայտարարեց շրջանում ներկայացուցչության բացման մասին և պատմեց երիտասարդությանը սպորտային և մշակութային շարժման մեջ ներգրավելու ծրագրերի մասին:

        Ելույթ ունեցողների թվում էին նաև համայնքի անդամներ՝ ինքնավարության խորհրդի նախագահ Իլյա Վլադիմիրի Խեյղետյանը, Մեռոն սարկավագ Հայպարյանը, Գևորգ Խաչատրյանը և Իլյա Յուրիի Խեյղետյանը: Իրենց համառոտ, սակայն հուզական խոսքերում նրանք ընդգծեցին միասնության և համախմբվածության կարևորությունը ընդհանուր նպատակների շուրջ, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին հայրենակիցներին աջակցության համար:

       Ելույթների շարքը եզրափակեց հայտնի պատմաբան-արխիվագետ և երկրագետ Հակոբ Սրապիոնի Խաթլամաջյանը, ով ներկաներին հիշեցրեց ակունքների և ժողովրդի վավերագրական հիշողության պահպանման կարևորության մասին:

       Տոնական տրամադրությունն ապահովեցին Արթուր Մալխասյանի և Արամ Քարտաշյանի ելույթները, ովքեր երաժշտական ստեղծագործություններ կատարեցին դուդուկի և ջութակի վրա:

       Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց, սակայն ակտիվիստների համար աշխատանքը նոր է սկսվում: Կազմակերպիչները բոլոր հյուրերին հրավիրեցին բաց երկխոսության և «ԱՆԻ» ազգային-մշակութային ինքնավարության հետագա զարգացման քննարկմանը: Չալթրի նոր գրասենյակը խոստանում է դառնալ ոչ միայն վարչական կենտրոն, այլ հայկական համայնքի իսկական տուն, հանդիպումների, քննարկումների և նոր նախագծերի իրականացման վայր:

Մեռոն սարկավագ Հայպարյան

«ԱՆԻ» ՀԱՄԻ մամուլի ծառայություն

Заря