УСПЕНИЕ ПРЕСВЯТОЙ БОГОРОДИЦЫ Վերափոխումն Սուրբ Աստվածածնի ВЕРАПОХУМН СУРБ АСТВАЦАЦНИ

The blessing ceremony of grapes at the Mother See of Holy Etchmiadzin, Armenia

17 АВГУСТА В 11:00

#общество

ЦЕРКОВЬ СУРБ АМБАРЦУМ ПРИГЛАШАЕТ НА ПРАЗДНИК

ВЕРАПОХУМН СУРБ АСТВАЦАЦНИ

УСПЕНИЕ ПРЕСВЯТОЙ БОГОРОДИЦЫ

В ПРОГРАММЕ:

СВЯТАЯ ЛИТУРГИЯ – СУРБ ПАТАРАГ

ЧИН ОСВЯЩЕНИЯ ПЛОДОВ ВИНОГРАДА

ПРАЗДНИЧНЫЙ ФЕСТИВАЛЬ ВИНОГРАДА

БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ ОБЕД «МАТАХ».

Успение Пресвятой Богородицы — четвертый из пяти Великих праздников Армянской Церкви и самый старый из семи праздников, посвященных Богоматери. По-армянски этот праздник называется Վերափոխում Աստվածածնի (Верапохум Аствацацни), что с дословного перевода древне-армянского языка означает поменяться вверх, то есть в небо.

       Согласно преданию, Св. Дева после распятия Иисуса Христа жила в Иерусалиме, под попечением Евангелиста Иоанна. Около 12 лет Богоматерь посещала могилу своего любимого Сына и непрерывно молилась. Во время одного из этих посещений ей явился архангел Гавриил и принес благую весть о ее успении на небеса. Богородица донесла эту весть своим родственникам и всем христианам, завещав, чтобы ее похоронили в Гефсимании. Незадолго до кончины Божьей Матери все апостолы, не сговариваясь между собой, собрались вместе в Ее Доме. Св. Дева завещала апостолу Иоанну отслужить Св. Литургию, чтобы в последний раз принять Св. Причастие. Пока апостолы плакали, Иоанн взял доску, отдал Богородице и попросил, чтобы та запечатлела на ней свой образ. Богоматерь взяла доску, перекрестилась и положила на лицо, затем намочила слезами и попросила Бога, чтобы люди с помощью этой доски исцелялись от своих недугов и болезней. В третьем часу дня, когда апостолы окружили последнее ложе Богоматери, в Ее комнате вдруг засиял яркий Божественный свет и Сам Господь Иисус Христос сошел с неба в окружении ангелов и принял душу Своей Пресвятой Матери. Ее пречистое тело апостолы похоронили в пещере, закрыв вход в нее большим камнем. Конец земной жизни Св. Девы Церковь называет «сном», «успением», а не «смертью», дабы сделать понятным ее перемещение на небеса.

       Св. Апостол Варфоломей, отсутствовавший на погребении, вернувшись в Иерусалим пожелал в последний раз увидеть Богоматерь. Апостолы по его просьбе решили открыть вход в пещеру, чтобы тот смог поклониться телу усопшей. Когда они отвалили камень, увидели пещеру пустой. Апостолы, дабы утешить Варфоломея, отдали ему доску с запечатленным на ней образом Богоматери. Согласно Св. Мовсесу Хоренаци, первый просветитель Армении — святой апостол Варфоломей принес ее в Армению и поместил в местности, называемой Дарбноц (кузница) в губернии Андзевацьяц, где в дальнейшем в честь Богоматери были основаны церковь и женский монастырь.

       Праздник Успения Пресвятой Богородицы празднуется в ближайшее воскресенье к 15 августа. В День празднования Успения Пресвятой Богородицы после Св. Литургии совершается освящение винограда. Святые отцы Церкви сравнивают Пресвятую Деву Марию с виноградной лозой. Как виноградная лоза своим животворным соком питает и созревает свои грозди, так и Сын Божий от пречистой крови Своей Святой Матери образовал Свое Тело и несказанным образом соединил Свою Божественность. Как виноградная кисть кровью своих плодов — вином дает людям радостный и оздоровительный сок, так и животворная Лоза Богоматери — Иисус Христос дарует христианам Свою Кровь, что свято, спасительно и животворно.

       Армянская Церковь питает глубокое уважение и почитание к Богоматери, подчеркивая Ее чистоту, дух беспримерного смирения, добродетельное поведение и преданность. А для армянской женщины Св. Дева является воплощением добродетельной и преданной матери, хранительницей семейной святости.

диакон Мирон Гайбарян

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված յոթ տոներից ամենահինը: Վերափոխում բառը աշխարհաբար նշանակում է «նորից փոխվել», բուն իմաստը սակայն գրաբարով՝ վեր, դեպի երկինք փոխվելն է։ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը։

       Աստվածաշնչում Աստվածամոր մասին տեղեկությունները հատվածական են, իսկ նրա կյանքի մյուս մանրամասները, ինչպես նաև վերափոխման պատմությունը, պահպանվել և մեզ են հասել եկեղեցու Սուրբ Ավանդության շնորհիվ:

       Ըստ ավանդության՝ Ս.Կույսը Հիսուս Քրիստոսի Խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի հոգածության ներքո: Մոտ 12 տարի Տիրամայրն այցելում էր իր սիրելի Որդու գերեզմանի տեղը և անդադար աղոթում։  Այս այցելություններից մեկի ժամանակ Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց նրան և իր երկինք վերափոխման բարի լուրը բերեց: Աստվածամայրը այս լուրը հաղորդեց իր հարազատներին և բոլոր քրիստոնյաներին՝ կտակելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիում։  Աստվածամոր մահից անմիջապես առաջ բոլոր առաքյալները, առանց միմյանց հետ համաձայնվելու, հավաքվեցին միասին նրա տանը: Սուրբ Կույսը Հովհաննես առաքյալին կտակել էր վերջին անգամ Սբ. Պատարագ մատուցելու՝ Ս. Հաղորդությունը ընդունելու համար: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցրեց գրատախտակը, տվեց Տիրամորը և խնդրեց, որ նա նկարի իր պատկերը դրա վրա։  Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքվեց և դրեց դեմքին, ապա արցունքներով թրջեց և խնդրեց Աստծուն, որ մարդիկ այս տախտակով բուժվեն իրենց հիվանդություններից և ախտերից: Օրվա երրորդ ժամին, երբ առաքյալները շրջապատեցին Տիրամոր անկողինը, նրա սենյակում հանկարծ պայծառ աստվածային լույս փայլեց, և Ինքը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, երկնքից իջավ հրեշտակներով շրջապատված և ընդունեց իր ամենասուրբ Մոր հոգին: Առաքյալները թաղեցին նրա ամենամաքուր մարմինը քարանձավում՝ մեծ քարով փակելով դրա մուտքը։  Ս. Կույսի երկրային կյանքի ավարտը Եկեղեցին անվանում է «Ննջում», այլ ոչ թե «մահ», որպեսզի հասկանալի դարձնի նրա տեղափոխումը դեպի երկինք:

       Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը, որ բացակայում էր թաղման արարողությունից, վերադառնալով Երուսաղեմ, ցանկացավ Վերջին անգամ տեսնել Տիրամորը: Առաքյալները, նրա խնդրանքով, որոշեցին բացել քարանձավի մուտքը, որպեսզի նա կարողանա երկրպագել հանգուցյալի մարմնին: Երբ քարն ընկավ, քարանձավը դատարկ տեսան։ Առաքյալները, որպեսզի մխիթարեն Բարդուղիմեոսին, նրան տվեցին տախտակ, որի վրա դրոշմված էր Տիրամոր պատկերը։  Ըստ Ս. Մովսես Խորենացու՝ Հայաստանի Առաջին Լուսավորիչը՝ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալը այն բերել է Հայաստան և տեղավորել Անձևացյաց գավառի Դարբնոց կոչվող տեղանքում, որտեղ հետագայում Տիրամոր պատվին հիմնվել են եկեղեցի և կանանց վանք:

       Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Սուրբ Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողություն:

       Աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա. հասունացած առաջին բերքը, առաջին պտուղները զոհաբերել ուխտատեղերում կամ պաշտամունքի այլ վայրերում, որից հետո էին միայն ճաշակում իրենք։ Տարբեր ժողովուրդներ տարբեր պտուղներ էին զոհաբերում՝ հատիկներ կամ մրգեր, իրենց համար առավել կենսական, առավել կարևոր։ Հայոց մեջ տարբեր տոների զոհաբերվող մթերքներից էին փոխինդը՝ Սուրբ Սարգսին, ձուն՝ Զատիկին, կաթնովը՝ Համբարձմանը, խնձորը և ցորենը՝ Վարդավառին և այլն։ Իսկ խաղողին կամ խաղողաքաղին նվիրված էր հատուկ տոն՝ Խաղողօրհնեքը, որը նշվում է օգոստոսի 15-ին հաջորդող կիրակի օրը։ Քրիստոնեության ընթացքում ընդհանրացված սովորույթ էր դարձել խաղողի առաջին ողկույզները քահանային օրհնել տալ, ինչը, անշուշտ, նախկինում տաճարներում կամ ուխտավայրերում նվիրաբերելու սովորույթի շարունակությունն էր։

       Եկեղեցու հայրերը հետաքրքիր համեմատություն են անում խաղողի որթի ու Մարիամ Աստվածածնի միջև։ Ինչպես որթն իր կենարար հյութերով աճեցնում ու հասունացնում է իր ողկույզները, նույնպես և Բանն Աստված Իր Սուրբ Մոր ամենամաքուր արյունից Իր մարմինը կազմեց ու անճառապես միավորեց Իր Աստվածությունը: Ինչպես խաղողենին իր պտուղների արյամբ` գինով մարդկային ազգին ուրախարար ու կազդուրիչ հյութ է տալիս, նմանապես և Աստվածածնի կենդանարար Ողկույզը` Քրիստոս Աստված Իր արյունն է պարգևում յուրայիններին, ինչը սուրբ է, փրկչական ու կենարար։

       Հայ Եկեղեցին խոր հարգանք և ակնածանք է տածում Տիրամոր հանդեպ՝ ընդգծելով նրա մաքրությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Ս. Կույսը առաքինի և նվիրյալ մոր մարմնացումն է, ընտանեկան սրբության պահապանը:

Էջը պատրաստել է «Զարյա» թերթի հայերեն էջի խմբագիր՝ Մեռոն սարկավագ Հայպարյան

Заря