Սա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի տոնն է, որն հաստատվել է եկեղեցու կողմից 4-5-րդ դարերում և նշվում է Զատկից հետո 40-րդ օրը՝ հինգշաբթի, ապրիլի 30-ից հունիսի 3-ը ընկած ժամանակահատվածում։ Այս տարի այն տոնվում է մայիսի 14-ին։
Հիսուս Քրիստոսը Հարությունից հետո 40 օր երկրի վրա շրջելուց հետո կանչեց իր աշակերտներին Ձիթենյաց լեռան վրա և օրհնեց իրենց համաշխարհային քարոզության ասելով. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթեոս 28։19-20)։ Այս պատգամից հետո Հիսուս համբարձվեց երկինք։ Եվ մինչ աշակերտները երկինք էին նայում, հայտնվեցին երկու հրեշտակներ և պատմեցին Քրիստոսի համբարձման և հետագա Երկրորդ Գալստյան մասին։
Այդ օրը Հայ Եկեղեցին նշում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության տեղափոխումը Սիս քաղաքից Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Պատմության բերումով Հայաստանի տարբեր անկյուններում հանգրվանած Հայրապետական Աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ ընդմիշտ վերահաստատվել է Ս.Էջմիածնում: Ի հիշատակ պատմական այս օրվա՝ Ս. Պատարագի ընթացքում Ս. Էջմիածնի Մայր տաճարի իջման խորանի մոտ և Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Հայրապետական մաղթանք:
Քրիստոսի Համբարձման տոնը ուղեկցվում է նաև ժողովրդական տոնակատարություններով և ժողովրդականորեն կոչվում է Ջանգյուլում («Գյուլ» բառից՝ վարդ, ծաղիկ): Այս օրը ժողովրդական ավանդույթները կապված են գարնանային զարթոնքի և բնության վերածննդի նախաքրիստոնեական հեթանոսական տոնի հետ: Այս օրվա ժողովրդական տոնակատարություններում առանձնահատուկ տեղ են գրավում ծաղիկները, որոնք զարդարում էին այն ամենը, ինչ շրջապատում էր շուրջը, և ժողովրդական երգերի ներքո չամուսնացած աղջիկները գուշակում են իրենց ապագայի մասին և գովաբանում գարունն ու պտղաբերությունը: Այդ իսկ պատճառով այս տոնը ժողովրդականորեն կոչվում է նաև գուշակության տոն՝ Վիճակի տոն: Դոնի հայերի ավանդության համաձայն՝ աղբյուրների մոտ վիճակահան աղջիկները երգում են "Անուշ" օպերայից «Ամպի տակից» երգը։
Հիսուս Քրիստոսի Սուրբ Համբարձման տոնը նաև Չալթր գյուղի Սուրբ Համբարձում եկեղեցու ուխտի օրն է:
Սուրբ Համբարձում եկեղեցին հիմնադրվել է 1783 թվականին Եկատերինա Բ կայսրուհու 1779 թվականի նոյեմբերի 14-ի հրամանագրով Ղրիմից տեղահանված անեցի հայերի կողմից: 1790 թվականին ավարտվել և օծվել է փայտե զանգակատնով քարե եկեղեցին։ 1860 թվականին զանգակատունը առանձնացավ պատից և թեքվեց։ 1869 թվականին թույլտվություն ստանալով սկսվեց նոր եկեղեցու շինարարությունը, որը տևեց երկու տարի։ Նոր քարե եկեղեցին, բարձր 4-հարկանի զանգակատնով, գտնվում է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղի կենտրոնում։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին եկեղեցին չի գործել, շենքն օգտագործվել է տարբեր նպատակներով։ Այդ տարիների ընթացքում եկեղեցու որմնանկարներն ու սրբապատկերները վնասվել են։ 1944 թվականին եկեղեցու բացումից հետո այն այլևս չի փակվել։
1992 թվականին նշանակված Սուրբ Համբարձում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեոս Հայպարյանի նախաձեռնությամբ սկսվել է եկեղեցու վերակառուցումը։ Այս ընթացքում փոխվել է ամբողջ տանիքը և երկու գմբեթները, մի քանի անգամ վերանորոգվել է ճակատը և ներքին ինտերիերը, կառուցվել է նոր մարմարե խորան Սուրբ Սեղանով և Մկրտության Ավազան, գրանիտե հատակ և աստիճաններ, դռներ, բարեկարգվել է եկեղեցու բակը, վերականգնվել են տաճարի բոլոր որմնանկարները և ձուլվել 11 նոր զանգեր, որոնք 2017 թվականին օծվել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի կողմից՝ թեմի 300-ամյակի առթիվ։ Եկեղեցում գործում է գրադարան և կիրակնօրյա եկեղեցականծխական դպրոց, որտեղ ուսումնասիրվում է Աստվածաշունչ, Հայոց լեզուն Նոր-Նախիջևանի բարբառի թեքումով, Հայոց և Հայ Եկեղեցու պատմություն, Կրոնագիտություն: 2017 թվականին եկեղեցուն կից հիմնադրվել է «Նոր Անի» երիտասարդաց միությունը: 2018 թվականից լույս է տեսնում «ԱՆԻ» եկեղեցական ամսաթերթը:
Զարյա թերթի հայերեն էջի խմբագիր՝
Մեռոն սարկավագ Հայպարյան
Сурб Амбарцум — Святое Вознесение
Это Господний праздник, который Армянская Апостольская Церковь в этом году отмечает 14 МАЯ, на сороковой день после Св. Пасхи, в период с 30-го апреля по 3-е июня, был утверждён Церковью в 4-5 веках.
В основе праздника лежит повествование о том, как воскресший Христос призвал апостолов на Елеонскую гору и благословил их на всемирную проповедь: «Идите, научите все народы, крестя их во имя Отца и Сына и Духа Святого, уча их соблюдать все, что Я повелел вам; и се, Я с вами во все дни до скончания века. Аминь» (Мф. 28:19-20). С этими словами Он стал отдаляться, вознесся и скрылся в облаке и «воссел одесную Бога» (Мк. 16:19). Пока апостолы взирали на небо, явились два ангела и поведали о вознесении Христа, Который в свое время явится вновь для суда над человечеством и утверждения Царства Небесного.
Праздник Святого Вознесения Иисуса Христа — так же является престольным праздником церкви Сурб Амбарцум села Чалтырь.
Церковь Сурб Амбарцум была основана в 1783 году переселёнными из Крыма анийскими армянами по указу императрицы Екатерины II от 14 ноября 1779 года. В 1790 году была достроена и освящена каменная церковь с деревянной колокольней. К 1860 году колокольня отделилась от стены и накренилась. В 1869 году, получением разрешения началось строительство новой церкви, которое длилось два года. Новая каменная однопрестольная церковь, с высокой 4-х ярусной колокольней, располагаясь на возвышенном месте в центре села, играла роль высотной и композиционной доминанты в застройке Чалтыря.
В годы Великой Отечественной войны церковь не функционировала, здание использовалось в различных целях. За эти годы росписи и иконы церкви были повреждены. После открытия церкви в 1944 г. она больше не закрывалась.
По инициативе назначенного в 1992 году настоятеля церкви Сурб Амбарцум Тер Тадеоса Гайбаряна началась реконструкция церкви, среди селян проводился сбор средств на восстановление культового памятника. За это время заменена вся кровля и оба купола, несколько раз проведен ремонт фасада и внутреннего интерьера, построен новый мраморный алтарь и купель крещения, гранитные полы и ступени, двери, благоустроен двор церкви, отреставрированы все фрески храма и отлиты 11 новых колоколов, которые были освящены главой Российской и Ново-Нахичеванской Епархии ААЦ архиепископом Езрасом Нерсисяном в 2017 году в честь 300-летия Епархии. В церкви действует библиотека и воскресная церковно-приходская школа, где изучается Библия, армянский язык с уклоном Нор-Нахичеванского диалекта, история Армении и Армянской Церкви, Религиоведение. В 2017 году при церкви был основан Союз молодёжи «Нор Ани». С 2018 года издается ежемесячная газета церкви «АНИ».
——————————————————————-
14 МАЯ В 11:00
ЦЕРКОВЬ СУРБ АМБАРЦУМ
ПРИГЛАШАЕТ НА ПРЕСТОЛЬНЫЙ ПРАЗДНИК СУРБ АМБАРЦУМ (СВЯТОЕ ВОЗНЕСЕНИЕ)
В ПРОГРАММЕ:
11:00 – СУРБ ПАТАРАГ — СВЯТАЯ ЛИТУРГИЯ.
13:30 – ПАТРИАРШИЙ МОЛЕБЕН И КРЕСТНЫЙ ХОД,
14:00 – ПРАЗДНИЧНЫЙ КОНЦЕРТ И
БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ ОБЕД «МАТАХ».
Редактор армянской страницы газеты «Заря» — диакон Мерон Гайбарян

