Սիմավոնյան Ղազարոս Բաղդասարի

#память

(25. 04. 1919 – 14. 09.1941)

Ավագ սերժանտ

Զինագործ վարպետ

ՀՈՐԵՂԲՈՐՍ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԸ

       Հորեղբայրս՝ Ղազարոս Բաղդասարի Սիմավոնյանը, ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Թոփտի (Ղրիմ) գյուղում 1919 թ. ապրիլի 25-ին, մեծացել է բազմազավակ ընտանիքում: 1933 թվականին ավարտել է Նովոչերկասկի տարրական դպրոցի հայկական բաժինը: Հենց այդ նույն տարում՝ 1933 թվականին, հայրը՝ Բաղդասար Ղազարոսի Սիմավոնյանը (իմ պապը), մահացել է: Ընտանիքի միակ կերակրողի մահից հետո ապրելը շատ է դժվարացել, հոգսերը շատացել են: Տասնչորս տարեկան դեռահաս Ղազարոսը, աշխատանքից չվախենալով, սկսել է աշխատել և՛ տանը, և՛ գյուղում:

       Նրա ավագ եղբայրը՝ իմ հայրը՝ Գևորգ Սիմավոնյանը, 1933 թվականին ավարտելով Դոնի Ռոստովի Հայկական մանկավարժական տեխնիկումը, սկսել է աշխատել Թոփտի գյուղի տարրական դպրոցում: Դասավանդել է մաթեմատիկա և միաժամանակ թղթակցել շրջանային «Կոմունար» («Զարյա») թերթին: 1934 թվականին Գևորգը մեկնել է Հայաստան: Երկու տարի ծառայել է բանակում: Բանակից հետո Գևորգն աշխատել է Պետական անվտանգության մարմիններում: 1938 թվականին վերադարձել է գյուղ, վերցրել մորը, փոքր քրոջը՝ Աստղիկին, եղբայրներին՝ Ղազարոսին և 13-ամյա Խաչատուրին, մեծ քրոջ մահից հետո նրա որբացած որդուն՝ Ղուկասին, և ամուսնանալով Չալթրից մի լավ աղջկա՝ Գայանեի հետ, մեկնել է Հայաստան: Ապրել են Արարատի (Վեդիի) շրջանում:

       Ղազարոսը սովորել է մասնագիտական ուսումնարանում, ավարտելուց հետո աշխատել է որպես կինոմեխանիկ: Երաժշտասեր էր՝ փողահար, նվագում էր նաև կիթառ, կոմերիտմիության (ՀԼԿԵՄ) ակտիվ անդամ էր: 1939 թ. ամռանը Հայաստանի Վեդիի շրջանի զինկոմատի կողմից զորակոչվել է Կարմիր բանակ:

       Մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը Ղազարոսը կռվել է Ֆիննական պատերազմում: Այդ պատերազմի ավարտից հետո՝ երեք օր անց՝ 1941 թ. հունիսի 22-ին, անմիջապես սկսվում է Մեծ Հայրենականը: Նա նույնիսկ տուն գալ, հարազատներին տեսնել չի հասցնում: Նրան ուղարկում են ռազմաճակատ: Այդ ժամանակ Ղազարոսն արդեն ուներ զինվորական կրտսեր սերժանտի և զինագործ վարպետի կոչում: Հայրենականում նա ստացավ ավագ սերժանտի կոչում: Ղազարոս հորեղբորս վերջին ծառայության վայրը եղել է 15-րդ հրաձգային դիվիզիան (15 сд):

       Նա զոհվեց Ուկրաինայում 1941 թվականի սեպտեմբերի 14-ին՝ 22 տարեկան հասակում: Վերջին նամակը 77/73 դաշտային փոստից եղել է 1941 թ. սեպտեմբերի 15-ին: Այդ նամակը հայրիկիս ուղարկել էր Ղազարոսի ընկերը, որը հայտնել էր հորեղբորս մահվան մասին: Ուշացումով իմացանք նրա սկզբնական թաղման վայրը՝ Ուկրաինա, գյուղ Լոմովկա, Դնեպրոպետրովսկի մարզ: Ծանր վիրավորվել էր Դնեպր գետի անցման ժամանակ: Գետից հանել էին ափ, այնտեղ էլ մահացել էր:

       1967 թվականին մեր ընտանիքը Հայաստանից վերադարձավ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղ: Հայրիկիս մոտ հիշատակ էր մնացել Ղազարոս հորեղբորս լուսանկարը, ծննդյան վկայականը, կոմերիտմիության տոմսը և տարրական դպրոցի ավարտականը, որոնք հետագայում՝ 1998 թվականին, հայրիկիս մահից հետո, մնացին մեծ քրոջս մոտ:

       1969 թվականին, Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո, ես Երևանից տեղափոխվեցի ծնողներիս մոտ՝ Չալթր: Շուտով Երևանի մեր բնակարանը հայրիկս փոխեց Դոնի Ռոստովի բնակարանի հետ:

       Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի սկսեցի աշխատել Չալթրի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ծնողներիս հետ ապրում էի Ռոստովում և այնտեղից էի գալիս աշխատանքի:

       Եղել եմ Թոփտի գյուղի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների պանթեոնում, որտեղ մեր ազգից կռվում զոհված Սիմավոնյանների լուսանկարները շատ են, սակայն իմ հորեղբոր՝ Ղազարոս Բաղդասարի Սիմավոնյանի մասին այնտեղ ոչ մի տեղեկություն չկար: Տարիներն անցնում էին, և ես մտածում էի, թե ինչպես վերականգնել Ղազարոս հորեղբորս հիշատակը նրա հարազատ գյուղում, ուր նա ծնվել, մեծացել էր և 1938 թվականին դեռ գյուղում էր եղել: Այդ խնդրի լուծման իմ փորձերն անհամոզիչ եղան, քանի որ ապացուցիչ փաստեր չունեի: Շուտով համակարգչի համացանցում բացվեցին «Հիշատակի ճանապարհ» և «Հուշային» համալիրների կայքերը: Ամուսնուս որոնումները տվեցին իրենց արդյունքը:

       «Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր տաճարի «Հիշատակի ճանապարհ» նախագծի» կայքի «Անդարձ կորուստների մասին տվյալների» ինֆորմացիայի անվանական ցուցակում (именной список) գտանք հորեղբորս՝ Ղազարոս Սիմավոնյանին վերաբերող տվյալները: Բավականին մեծ ուշացումով քույրս ինձ ուղարկեց նրա փաստաթղթերի պատճենները:

       «Հուշային» համալիրի կայքում գտնվող «Ինֆորմացիա՝ կորուստը հաստատող փաստաթղթերից» բաժնից Ղազարոս Բաղդասարի Սիմավոնյանի մասին եղած անկետայից իմացանք, թե որտեղից է զորակոչվել, որտեղ է զոհվել և թաղվել: Տեղեկություններ տվող փաստաթղթերի ճշգրտման, հաստատման և լրացման համար կապ հաստատեցինք այդ գլխավոր կայքի հետ: Ուղարկեցինք լուսանկարը և որոշ լրացումներ:

       Փաստաթղթերի պատճենները և լուսանկարը ուղարկեցի նաև Թոփտի գյուղի թանգարան, նրա հիշատակը վերականգնելու հույսով դիմեցի շրջանային զինկոմատ, սակայն ասացին, որ այդ հարցով պետք է դիմել մարզային զինկոմատ:

       Այդպես էլ հարազատ գյուղում հորեղբորս՝ Ղազարոս Բաղդասարի Սիմավոնյանի մասին ոչ մի տեղեկություն չհայտնվեց: Համենայն դեպս, հույս ունեմ, որ նրա հիշատակը հայրենի գյուղում կվերականգնվի:

Շողիկ Գևորգի Սիմավոնյան

Светлая память о моём дяде

       Мой дядя, Хазарос (Лазарь) Багдасарович Симавонян, родился 25 апреля 1919 года в селе Топти (Крым) Ростовской области в многодетной семье. В 1933 году он окончил армянское отделение начальной школы в Новочеркасске. В том же году умер его отец, и 14-летний Лазарь, не боясь работы, начал помогать семье по хозяйству.

       В 1938 году его старший брат Георгий (мой отец), забрав мать, младших братьев и сестру, перевёз семью в Армению. Лазарь выучился на киномеханика, играл на трубе и гитаре, был активным комсомольцем. Летом 1939 года его призвали в Красную Армию.

       Он участвовал в Финской войне, а сразу после неё началась Великая Отечественная. Домой он попасть не успел. Лазарь воевал в звании старшего сержанта, был оружейным мастером. Погиб 14 сентября 1941 года в Украине при форсировании Днепра. Ему было всего 22 года. Похоронен в селе Ломовка Днепропетровской области.

       Долгие годы в родном селе не было никаких сведений о нём. Лишь с появлением интернет-проектов «Дорога памяти» и «Мемориал» мы с мужем нашли информацию в архивных списках. Я отправляла документы и фотографию в сельский музей и военкомат, но на мемориале в селе Топти имя моего дяди так и не появилось. Очень надеюсь, что когда-нибудь память о нём на малой родине всё же восстановят.

Шогик Георгиевна Симавонян

Перевод на русский – диакон Мерон Гайбарян

Оцените статью
Редакция газеты "Заря"