Սրբոց Թարգմանչաց՝ հայոց լեզվի և ժողովրդի հոգևոր ժառանգության տոն

Язык

       Ամեն տարի Հայ Առաքելական Եկեղեցում նշվում է Սրբոց Թարգմանչաց տոնը՝ նվիրված այն ուսուցիչներին և լուսավորիչներին, որոնց վաստակը հիմք է դարձել հայ ժողովրդի հոգևոր մշակույթի, գրավոր խոսքի և գրական ավանդույթի ձևավորման գործում։ Այս օրը հիշատակվում են Եկեղեցու և ազգային պատմության նշանավոր գործիչներ՝ Մեսրոպ Մաշտոցը, Եղիշեն, Մովսես Խորենացին, Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին (Կլայեցին)։ Նրանց ժառանգությունը շարունակում է ապրել դարեր անց՝ միավորելով սերունդներին մայրենի լեզվի, հավատի և պատմական հիշողության շուրջ։

       Տոնին առանձնահատուկ նշանակություն է հաղորդում ամենամյա կրթամշակութային նախաձեռնությունը՝ Հայոց լեզվի համառուսաստանյան թելադրությունը, որի նպատակն է պահպանել լեզվական ինքնությունը և հանրահռչակել Ռուսաստանում հայկական սփյուռքի հարուստ մշակութային ժառանգությունը։

       Տոնի պատմությունն անքակտելիորեն կապված է V դարի սկզբի հետ, երբ սուրբ Մեսրոպ Մաշտոցը, կաթողիկոս Սահակ Պարթևի աջակցությամբ, ձեռնամուխ եղավ հայոց այբուբենի ստեղծմանը։ 406 թվականին ստեղծվեց հայոց գիրը, ինչը դարձավ ազգային մշակույթի կարևորագույն նվաճումներից մեկը։ Սեփական գրային համակարգի ստեղծումը նոր հնարավորություններ բացեց քրիստոնեության տարածման, կրթության զարգացման և ժողովրդի ինքնության պահպանման համար։

       Մեսրոպ Մաշտոցը գիտակցում էր, որ մայրենի լեզուն պետք է դառնա Աստծո հետ հաղորդակցվելու և քրիստոնեական ուսմունքին հաղորդակից լինելու մատչելի միջոց։ Այբուբենի ստեղծումից հետո սկսվեց Սուրբ Գրքի՝ հին հայերենով՝ գրաբարով, թարգմանության մեծածավալ աշխատանքը։ Այդ գործին միացան Մաշտոցի և Սահակ Պարթևի նշանավոր աշակերտներն ու գործակիցները, որոնց թվում էին Եղիշեն, Եզնիկ Կողբացին, Մովսես Խորենացին և այլ լուսավորյալ այրեր։

       Նրանց ջանքերի շնորհիվ հայոց լեզուն դարձավ աստվածապաշտության, աստվածաբանության, պատմագիտության և գրականության լեզու։ Թարգմանական գործունեությունը դրեց ազգային հոգևոր մշակույթի ամուր հիմքերը, որոնք դարեր շարունակ զորացրել են ժողովրդին և օգնել պահպանելու նրա ինքնությունը։

       Սուրբ Մեսրոպ Մաշտոցը (մոտ 362–440 թթ.) պատմության մեջ է մտել որպես հայոց այբուբենի ստեղծող, լուսավորիչ և հոգևոր ուսուցիչ։ Նա դպրոցներ էր բացում, տարածում գրագիտությունը, մասնակցում Սուրբ Գրքի թարգմանությանը և ստեղծում եկեղեցական ծիսական բնագրեր։ Նրա գործունեությունը դարձավ կրթության, հավատի և մայրենի խոսքի միջոցով ժողովրդին ծառայելու խորհրդանիշ։

       Սուրբ Եղիշեն (մոտ 410–470 թթ.) հայտնի է որպես պատմիչ և աստվածաբան։ Նրա «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» երկը V դարի Հայաստանի պատմության կարևորագույն սկզբնաղբյուրներից է։ Իր աշխատություններում նա պահպանել է քրիստոնեական հավատի պաշտպանության համար մղված պայքարի և հայ ժողովրդի քաջության մասին հիշողությունը։

       Սուրբ Մովսես Խորենացին (V դար), որին անվանում են «հայոց պատմահայր», թողել է իր նշանավոր «Հայոց պատմություն» աշխատությունը։ Այն Հայոց աշխարհի անցյալի, ավանդությունների, նշանավոր անձանց և պատմական ուղու մասին անգնահատելի վկայություն է ։

       Սուրբ Դավիթը (V–VI դարեր), որը հայտնի է նաև Անհաղթ մականունով, մեծ փառքի է արժանացել որպես փիլիսոփա և հայ մտավոր ավանդույթի նշանավոր ներկայացուցիչ։ Նրա «Սահմանք իմաստասիրութեան» աշխատությունը մեծ ազդեցություն է ունեցել միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի զարգացման վրա, իսկ նրա ժառանգությունը դարձել է ճշմարտության ճանաչողության ձգտման օրինակ։

       Հայ հոգևոր մշակույթում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում սուրբ Գրիգոր Նարեկացին (951–1003 թթ.)՝ բանաստեղծ, աստվածաբան և Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն հոգևոր հեղինակներից մեկը։ Նրա հանրահայտ «Մատյան ողբերգության» երկը, որը հայտնի է նաև «Նարեկ» անվամբ, դարեր շարունակ հավատացյալների համար մխիթարության, աղոթքի և հույսի աղբյուր է։

       Սուրբ Ներսես Շնորհալին (1102–1173 թթ.), որի «Շնորհալի» մականունը խորհրդանշում է նրա շնորհաշատ լինելը, թողել է հարուստ գրական և երաժշտական ժառանգություն։ Նա ստեղծել է հոգևոր երգեր, քարոզներ, մեկնություններ և բանաստեղծական երկեր՝ նպաստելով հայ գրականության և եկեղեցական արվեստի զարգացմանը։

       Տարբեր դարաշրջաններում ապրած այս բոլոր սրբերին միավորում էր մարդկանց գիտելիք փոխանցելու, հավատն ամրապնդելու և ժողովրդի հոգևոր հարստությունը պահպանելու ձգտումը։

Հայոց լեզվի համառուսաստանյան թելադրություն

       Հոկտեմբերի 10-ին՝ Սրբոց Թարգմանչաց տոնի օրը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի բոլոր ծուխերում միաժամանակ անցկացվեց հայոց լեզվի ամենամյա համառուսաստանյան թելադրությունը՝ «Գրում ենք հայերեն թելադրություն» խորագրով։

       Այս կրթամշակութային նախաձեռնության նպատակն է պահպանել մայրենի լեզուն, ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը և երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել նախնիների մշակութային ժառանգությանը։ Թելադրությունը մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն ստուգելու իրենց գրագիտությունը, այլև ավելի խորությամբ ծանոթանալու հայ գրի պատմությանն ու այն ստեղծողներին։

       Այս տարի թելադրության համար ընտրվել էր հատված V դարի հայ պատմիչ և գրող Կորյունի հեղինակած «Վարք Մաշտոցի» հիմնարար երկից։ Այս աշխատությունը համարվում է կարևորագույն պատմական սկզբնաղբյուրներից մեկը, որը պատմում է Մեսրոպ Մաշտոցի կյանքի և հայոց այբուբենի ստեղծման մասին։ Այսպիսով, թելադրության թեման խորհրդանշական անդրադարձ էր ազգային գրավոր մշակույթի ակունքներին։

       Նախաձեռնությանը ակտիվորեն մասնակցեցին Ռուսաստանի տարբեր շրջանների բնակիչներ։ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղում՝ Սուրբ Համբարձում եկեղեցու ծխական դպրոցում, թելադրություն գրելու համար նստեցին եկեղեցու ծխականները, կիրակնօրյա դպրոցի սաներն ու շրջանավարտները, ինչպես նաև «Նոր Անի» երիտասարդական միության ներկայացուցիչները։ Տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ պահպանել մայրենի լեզուն և այն փոխանցել հաջորդ սերունդներին։

       Թելադրության ավարտից և արդյունքների ամփոփումից հետո Չալթրի բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր։ Դրանք հանձնեց Սուրբ Համբարձում եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադևոս Հայպարյանը՝ ընդգծելով հավաքվածների ներդրումը հայոց լեզվի ուսումնասիրման խրախուսման և կրթամշակութային նախաձեռնությանը մասնակցելու գործում։ «Լեզուն պահպանել՝ նշանակում է պահպանել ժողովրդի ինքնությունը», — նշեց տեր հայրը։

       Սուրբ Թարգմանիչների տոնը հիշեցնում է, որ լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև պատմական հիշողության, հոգևոր արժեքների և մշակութային ավանդույթների շտեմարան։ Սուրբ լուսավորիչների աշխատանքի շնորհիվ հայ ժողովուրդը ձեռք բերեց սեփական գիրը, հարուստ գրականություն և պատմական ամենատարբեր պայմաններում իր հավատն ու ինքնատիպությունը պահպանելու հնարավորություն։

       Հայոց լեզվի համառուսաստանյան թելադրությունը մեր օրերում շարունակում է այդ մեծ գործը։ Գրված յուրաքանչյուր բառ ներդրում է մայրենի խոսքի պահպանման գործում, իսկ յուրաքանչյուր մասնակցություն՝ քայլ սերունդների միջև կապն ամրապնդելու ճանապարհին։

       Սուրբ Թարգմանիչների հիշատակը ոգեշնչում է ուսումնասիրել հայոց լեզուն, կարդալ ազգային գրականության ստեղծագործությունները և երեխաներին փոխանցել նախնիների մշակութային ժառանգության հանդեպ սերը։ Չէ՞ որ քանի դեռ ապրում է լեզուն, ապրում են նաև ժողովրդի պատմությունը, հոգևոր աշխարհն ու հոգին։

«Զարյա» թերթի հայերեն էջի խմբագիր՝

Մեռոն սարկավագ Հայպարյան

Святые переводчики — хранители армянского языка и духовного наследия народа

       Ежегодно в Армянской Апостольской Церкви отмечается праздник Святых переводчиков — учителей и просветителей, чьи труды стали основой духовной культуры, письменности и литературной традиции армянского народа. Этот день посвящён памяти выдающихся деятелей Церкви и национальной истории: Месропа Маштоца, Егише, Мовсеса Хоренаци, Давида Анахта, Григора Нарекаци и Нерсеса Шнорали (Клаеци). Их наследие продолжает жить спустя столетия, объединяя поколения вокруг родного языка, веры и исторической памяти.

       Особое значение празднику придаёт ежегодная просветительская акция — Всероссийский диктант на армянском языке, направленная на сохранение языковой идентичности и популяризацию богатого культурного наследия армянской диаспоры в России.

       История праздника неразрывно связана с началом V века, когда святой Месроп Маштоц при поддержке католикоса Саака Партева приступил к созданию армянского алфавита. В 406 году появились армянские письмена, ставшие важнейшим достижением национальной культуры. Создание собственной системы письма открыло новые возможности для распространения христианства, развития образования и сохранения самобытности народа.

       Месроп Маштоц понимал, что родной язык должен стать доступным средством общения человека с Богом и приобщения к христианскому учению. После создания алфавита началась масштабная работа по переводу Священного Писания на древнеармянский язык — грабар. К этому труду присоединились выдающиеся ученики и сподвижники Маштоца и Саака Партева, среди которых были Егише, Езник Кохбаци, Мовсес Хоренаци и другие просвещённые мужи.

       Благодаря их усилиям армянский язык стал языком богослужения, богословия, исторической науки и литературы. Переводческая деятельность заложила прочный фундамент национальной духовной культуры, которая на протяжении веков поддерживала народ и помогала ему сохранять свою идентичность.

       Святой Месроп Маштоц (около 362–440) вошёл в историю как создатель армянского алфавита, просветитель и духовный наставник. Он открывал школы, распространял грамотность, участвовал в переводе Священного Писания и создавал богослужебные тексты. Его деятельность стала символом служения народу через образование, веру и родное слово.

       Святой Егише (около 410–470) известен как историк и богослов. Его произведение «О Вардане и войне армянской» является одним из важнейших источников по истории Армении V века. В своих трудах он сохранил память о событиях, связанных с защитой христианской веры, и о мужестве армянского народа.

       Святой Мовсес Хоренаци (5-й век), которого называют «отцом армянской истории», оставил выдающийся труд «История Армении». Его произведение стало бесценным свидетельством о древнем прошлом страны, её преданиях, выдающихся личностях и историческом пути.

       Святой Давид Анахт (5-6 век), известный как Непобедимый, прославился как философ и представитель армянской интеллектуальной традиции. Его сочинение «Определения философии» оказало значительное влияние на развитие средневековой армянской мысли, а его наследие стало примером стремления к познанию истины.

       Особое место в духовной культуре занимает святой Григор Нарекаци (951–1003) — поэт, богослов и один из величайших духовных авторов Армянской Церкви. Его знаменитая «Книга скорбных песнопений», известная также как «Нарек», на протяжении веков служит для верующих источником утешения, молитвы и надежды.

       Святой Нерсес Шнорали (1102–1173), получивший прозвище «Благодатный», оставил богатое литературное и музыкальное наследие. Он создавал духовные песнопения, проповеди, толкования и поэтические произведения, способствовавшие развитию армянской литературы и церковного искусства.

       Все эти святые, жившие в разные эпохи, объединены стремлением передавать людям знания, укреплять веру и сохранять духовное богатство народа.

Всероссийский диктант на армянском языке:

традиция, объединяющая поколения

       10 октября, в день празднования Святых переводчиков, во всех приходах Российской и Ново-Нахичеванской епархии Армянской Апостольской Церкви одновременно прошёл ежегодный Всероссийский диктант на армянском языке под названием «Пишем диктант на армянском».

       Эта просветительская инициатива направлена на сохранение родного языка, укрепление национального самосознания и приобщение молодого поколения к культурному наследию предков. Диктант позволяет участникам не только проверить грамотность, но и глубже познакомиться с историей армянской письменности и её создателями.

       В этом году для диктанта был выбран отрывок из фундаментального произведения «Житие Маштоца», написанного армянским историком и писателем V века Корюном. Этот труд считается одним из важнейших исторических источников, повествующих о жизни Месропа Маштоца и создании армянского алфавита. Таким образом, сама тема диктанта стала символическим обращением к истокам национальной письменной культуры.

       Активное участие в акции приняли жители различных регионов России. В селе Чалтырь Мясниковского района Ростовской области в приходской школе церкви Сурб Амбарцум за парты сели прихожане, ученики и выпускники воскресной школы, а также представители молодёжного союза «Нор Ани». Люди разных возрастов и профессий объединились общей целью — сохранить родной язык и передать его следующим поколениям.

       После завершения диктанта и подведения итогов все участники из Чалтыря получили почётные грамоты. Их вручил настоятель церкви Сурб Амбарцум Тер Тадеос Гайбарян, отметив вклад собравшихся в поддержку изучения армянского языка и участие в просветительской инициативе.

       Сохранить язык — значит сохранить идентичность народа!

       Праздник Святых переводчиков напоминает о том, что язык — это не только средство общения, но и хранилище исторической памяти, духовных ценностей и культурных традиций. Благодаря трудам святых просветителей армянский народ получил письменность, богатую литературу и возможность сохранять свою веру и самобытность в самых разных исторических обстоятельствах.

       Всероссийский диктант на армянском языке продолжает это великое дело в современных условиях. Каждое написанное слово становится вкладом в сохранение родной речи, каждое участие — шагом к укреплению связи между поколениями.

       Память о Святых переводчиках вдохновляет изучать армянский язык, читать произведения национальной литературы и передавать детям любовь к культурному наследию предков. Ведь пока живёт язык, живут история, духовность и душа народа.

Редактор армянской страницы газеты «Заря»

диакон Мирон Гайбарян

Оцените статью
Редакция газеты "Заря"