Սմբատ Մանասյանի բանաստեղծությունները

#Газета

«Սիրո արահետ» եւ «Դրախտն այս անգին» գրքույկներից

ՍԻՐՈ ԱՐԱՀԵՏ
Հանուր մարդկության պարծանքը դու ես,
Ամեն մի խոսքդ էլ հյուլե է կարծես,
Ունես դու նաև ոգի շատ մաքուր,
Նվաճել գիտես երկինքներ լազուր։
 
Իմաստությունը շատ ու շատերի, 
Բանականությամբ հզոր Նիցշեի,
Սերմանել ես դու՝ ծնունդը Դավթի,
Լավագույն զավակ հայ ժողովրդի։
 
Հայկական արյուն կա քո երակներում,
Աստծո ջինջ սերը՝ քո շատ մեծ հոգում,
Ազնիվ քո վարքով մեղքից ազատված,
Զմրուխտե վայրերն են քեզ ընծա պահված։
 
*   *   *
Ծիրանագույն լուսալորտով շղարշվում,
Երբ Հիսուսի օրենքով ես դու շարժվում,
Վիհում անգամ ապագադ է շողշողալու,
Ինչպես արև՝ Տիրոջ գործով, լուռ ու հլու։
 
Կյանքում աղոթքով մահին հաղթելով,
Անմահության պսակն ես հենց դու ժառանգում,
Աստծո պատգամները ժիշտ կատարելով,
Արարչի հզոր սերն ես վայելում։
 
Եվ պայքարում էլ հենց բարու համար,
Արդարությանը եղել միշտ կամակատար,
Նեցուկ ես կանգնած մարդկանց հասարակ,
Երնեկ նմանվեր քեզ մարդկությունն համակ։
 
*   *   *
Աշխարհը ճոխ է թվում ինձ այնքան,
Շուրջս գեղեցիկ դառնում շատ անգամ,
Մարդիկ իմ աչքին ոնց բարիանում,
Երբ սիրահարված եմ հանկարծ ես լինում։
 
Կյանքը հրաշք է դառնում վերջապես,
Քանի որ այնտեղ տեսնում եմ ես քեզ,
Սիրո ճամփեքս ծաղկունքով լեցուն,
Ասես, Եդեմն է պատկերվում սիրուն։
 
Ամեն ինչում էլ դառնում ստեղծագործ,
Սիրուս համար էլ զոհում ամեն գործ,
Ա՜խ, ինչքան լավ է միշտ մնալ արբած
Եվ ընդմիշտ լինել հենց սիրահարված։
 
*   *   *
Կյանքս նոր երանգ ստացել քեզնով,
Ապրում եմ խինդով, հույս ու հավատով,
Մահից ել արեն ես չեմ վախենում,
Իմ մեջ քո սերն է միշտ անմահանում։
 
Հուսահատության հետք՝ էլ չի մնացել,
Քանզի քո սիրով է սիրտս լի լցվել,
Հոգիս ճախրում է ջինջ զմայլանքից,
Պատանեկությունս հիշում եմ նորից։
 
Հիշում՝ հմայվե՞լ, թե նման մի բան,
Հրապուրվե՞լ եմ, թե հարգել նրան,
Բայց և այսքան՝ դեռ, ես սիրահարված,
Չեմ եղել երբեք՝ կյանքումս ապրած։
 
*   *   *
Հայտնում եմ ի լուր ամբողջ աշխարհի,
Որ քեզ եմ սիրում ինձնից ավելի,
Տիեզերական ուժերը բոլոր,
Չեն կարող քակտել մեր սերը հզոր։
 
Մենք երկու բջիջ մեծ մոլորակի,
Փոխվել ենք աստղերի կապույտ երկնի,
Տալով մեկ-մեկու լույս ու զորություն,
Դարձել ենք ահա մի ամբողջություն։
 
Լուսինն էլ փռել շողերն հազարան,
Անխոս դարձել է մեր սիրո վկան,
Երկնային Արքան էլ իր իսկ բարությամբ,
Իր գիրկն է առել մեզ ուրախությամբ։
 
*   *   *
Միտքս կռվում է միշտ իմ սրտի հետ.
- Սերդ մոռացի՛ր, - ասում, առհավետ,
Ես էլ տուրք տալով խոհերիս անվերջ,
Ուզում եմ թողնել իմ սիրուն՝ հավերժ։
 
Բայց սիրտս՝ ահա, շատ է ընդվզում,
Քեզ նորից, նորից տեսնել է ուզում,
Ուզում է սիրո վայելքով ապրել,
Եվ մի նոր թրթիռ կյանքիս հաղորդել։
 
Սրտիս եմ տալիս նախապատվություն,
Մտքիս թելերը շպրտում հեռուն,
Լավ է զգացմունքին՝ անբիծ, տեղի տալ,
Քան թե չար մտքին ընդառաջ գնալ։
 
*   *   *
Սիրող մարդը պետք է միշտ սիրով ների,
Յոթանասունյոթ անգամ և ավելի,
Ուրախություն ու անչափ սեր տա այնքա՜ն,
Զայրացկոտ, անհոգի սրտերին անգամ։
 
Աստծո անծայրածիր մտքում,
Նախանձ ու չար հոգիներն ահա,
Ներման են նորից ենթակա,
Արարման օրից է գրված դա։
 
Սմբատ Մանասյան, Սիրո արահետ, 
Երևան, 2013, էջ 4, 14, 43, 58, 62, 64, 65։
 
ԴՐԱԽՏՆ ԱՅՍ ԱՆԳԻՆ
*   *   *
Դու գեղեցիկ կին համայն աշխարհի՝
Շատ փոքր չափով դու նմանակը մի Սուրբ էակի,
Դու երազ տեսար, թե մի սպիտակահեր թիկնեղ ծերունի
Քեզ ավետում է ծնունդը բարի՝ կապույտ աչքերով մի շիկահերի։
 
Ի՞նչ իմանայիր, որ դա նվերն է հզոր Արարչի,
Որ իր մաքրությամբ, խելամտությամբ պիտ գործեր կերտի
Եվ փոքրուց արդեն կյանքում պայքարի՝
Խաղաղությունը պիտի քարոզի, որպես աղավնի։
 
Շուտ էր հասկացել նա էությունը ոսկե օրենքի՝
Ինչը քեզ կուզես՝ դու դիմացինիդ հենց դա ցանկացիր,
Ես էլ՝ խղճուկս, որ բոլորեցի արդեն հիսունս կյանքի՝
Նոր եմ հասկանում իմաստը խորին քո երազների։
 
*   *   *
Մարմնով բուժվել՝ այնքան չեմ ուզել,
Հոգով մաքրվել՝ դա է ինձ հուզել,
Այդ ցանկությունս շատ շուտ հասկացել,
Բարի թրթիռ եք ինձ միշտ փոխանցել։
 
Հետո բացել եք դուռը իմ սրտի,
Որ Ձեր ուղարկածն իզուր չկորչի,
Որ զորացնեք ու հոգիս լցնեք,
Հենց այդպիսով էլ ցավերս բուժեք։
 
Միգուցե Դուք ինձ պատրաստե՞ք նաև
Հզոր թռիչքի՝ դեպի երկինքներ,
Ուր միայն բարին ու սերն է տիրում,
Որտեղ Արքան է կարոտով կանչում։
 
Գարուն
Ծաղիկներն անգամ գգվում են իրար, նաև համբուրվում,
Խոնարհվում միմյանց՝ սեր խոստովանում,
Գրկախառնված արևին ժպտում ու ակնկալում,
Որ գարնան գալը նոր կյանք, նոր հույս է միշտ իր հետ բերում։
 
Մեր հոգիներն էլ կարծես փթթում են, զարթոնք են ապրում,
Ձյան հալոցքի հետ մինչ երկու վտակ իրար միանում ու գետն են թափվում,
Այնպես էլ սիրո լարերը նորից խառնվում ու ողջագուրվում,
Երկինք ու երկիր դաշինք են կնքում՝ գարունն ավետում։
 
Երգերն են հնչում, պարերը թնդում,
Հրեշտակներն անգամ շուրջպար են բռնում,
Հրո շողերը զարկվում իրար, լիառատ թափվում,
Գարնան անձրևի հետ ծիածան կապում։
 
*   *   *
Շարժասանդուղքը թե իր բնույթով և թե իր ձևով՝
Կյանքն է խելահեղ ելևէջներով՝ թե իր վերէլքով, և թե վայրէջքով,
Երբ դու բարձրում ես՝ իշխող ես կարծես,
Երբ ցածրանում՝ ստրուկ դառնում մեկ վայրկյան հետո։
 
Իսկ մարդն՝ իսկական, իր գիտակցությամբ միջինն է գտնում,
Ոչ գոռոզանում սարի գագաթին,
Ոչ էլ ճնշվում անդնդում խորին,
Հենց դրանով էլ իր վարձքն է տալիս նա Բարձրյալին։
 
Դե՛, երկրորդ քայլով ավելին անում,
Սիրով և բարով աշխարհին տիրում,
Անծայր երկնքում իր տեղը գտնում,
Եվ շատ շատերին օրինակ տալիս և ուսուցանում։
 
Հակապատկեր 
Տատս խոսք ուներ՝
Մեկ-մեկ սուտն ասա, որ ղորթը դուրս գա,
Մեկ-մեկը փոխել, վերափոխել ենք,
Մշտական սուտը մերն ենք դարձրել։
Ողջագուրվում ենք, մեզ թվում է ջերմ,
Էլ չենք հասկանում, որ դա շատ է կեղծ,
Իրար համբուրում, երկու քայլ հետո
Այնքան շատ սովոր, իրար համբուրող,
Այնքան անարատ, սիրուն շուրթերից,
Աստծո ստեղծած մաքուր բերանից
Նողկանք է հոսում, հայհոյանք թափվում,
Ուղի՜ղ երկու քայլ բաժանվելուց ետ։
Հետո գնում ենք մենք եկեղեցի և մոմ ենք վառում
Կամ «Հայր մեր»-ն ասում, հենց նույն շուրթերով,
Դե՛, արի ու տե՛ս, հետո նեղանում,
Թե երկուսիս էլ հենց մարդ չեն ասում։
 
Սմբատ Մանասյան, Դրախտն այս անգին, 
Երևան, 2013, էջ 5, 10, 12, 20, 36։
 
 
 

Оцените статью
Редакция газеты "Заря"