ՈՒՇԱՑԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԱՀԱՌՈՒՆՈՒ ՄԱՍԻՆ (16.04.1894 – 20.06.1967)

#Газета

Այս տարի հոկտեմբերին կլրանա 35 տարին, ինչ 1991 թվականին սկսեցի աշխատել Դոնի Ռոստովի թիվ 14 միջնակարգ դպրոցում (1992 թվականից՝ թիվ 14 գիմնազիա)։

Շուտով՝ 2027 թվականի սեպտեմբերին, կլրանա դպրոցի հիմնադրման 145-ամյակը, որն իր բացման օրից՝ 1882 թվականից, կոչվել է Գոգոյանի իգական դպրոց, 1913-ին ստացել է գիմնազիայի կարգավիճակ և գործել մինչև 1919 ուսումնական տարվա ավարտը։ 1920 թվականից մինչև Հայրենական մեծ պատերազմը՝ 1941 թվականի հունիսը, այն կոչվել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոց, որտեղ սովորել են նաև տղաներ։

Մեծ հետաքրքրությամբ ծանոթանալով դպրոցի բազմամյա պատմությանը՝ իմացա, որ այստեղ աշխատել է մի տաղանդավոր ուսուցիչ, որը դասավանդել է երգ-երաժշտություն և ստեղծել աղջիկների երկձայն երգչախումբ։ Երբ պարզեցի, թե ով է եղել այդ ուսուցիչը, զարմացա. սիրտս լցվեց հաճելի հուզմունքով ու ջերմությամբ։ Հիշեցի ուսանողական տարիներս. 1961 թվականին, դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել էի Երևանի թիվ 20 պրոֆտեխնիկական ուսումնարանը, որտեղ սովորում էին միայն աղջիկներ։ Ուսումնասիրում էինք տեքստիլ մասնագիտություններ և դրան զուգահեռ երգում Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան անսամբլում։ Անսամբլի ղեկավարը շատ հարգված, վաղուց արդեն հանրահայտ, նշանավոր կոմպոզիտոր Երվանդ Սահառունին էր՝ վերոհիշյալ ուսուցիչը, որը 1923 թվականի սկզբից մինչև 1942 թվականի ապրիլը ապրել է Դոնի Ռոստովում։

1941 թվականի դեկտեմբերին Երվանդ Սահառունուն տրվում է էվակուացման վկայական։ Նա մեկնում է Հայաստան, աշխատում Լենինականում, Երևանում, ստեղծում բազմաթիվ անսամբլներ ու երգչախմբեր։ Երևանում՝ 1961–1963 թվականներին, ես էլ եմ երգել Սահառունու ղեկավարած Աշխատանքային ռեզերվների կուլտուրայի տան երգի-պարի անսամբլում։ Մինչև այսօր էլ հիշում եմ նրան՝ մեր բարի, աշխատասեր ու տաղանդավոր ղեկավարին։

Դոնի Ռոստովը եղել է այն քաղաքը, որտեղ սկսվել է Երվանդ Սահառունու կյանքի նոր և լավագույն շրջանը։ Նրա ստեղծագործական և երաժշտական-հասարակական լուրջ գործունեությունը մեկնարկել է հենց Դոնի Ռոստովից։ Այստեղ նա հանդիպել է Վ. Տալյանին, որն այդ ժամանակ ավարտում էր ուսումը և պատրաստվում մեկնել Թբիլիսի։ Մեկնելուց առաջ Տալյանը Մյասնիկյանի անվան հայկական մանկավարժական տեխնիկումում, «Խորհրդային Հայաստան» և Շահումյանի անվան հայկական դպրոցներում իր երգեցողության դասերը հանձնում է Սահառունուն։

«Խորհրդային (Սովետական) Հայաստան» դպրոցում Սահառունին ստեղծում է տարբեր դասարանների լավագույն աշակերտներից կազմված քառաձայն խառն երգչախումբ, իսկ Շահումյանի անվան դպրոցում՝ աղջիկների երկձայն երգչախումբ։

Շուտով նա միաժամանակ սկսում է աշխատել Ռոստովի Միկոյանի անվան կոշիկի ֆաբրիկայի և Սննդի աշխատողների ակումբներում, որտեղ ստեղծվում են հայկական բաժանմունքներ։ Սահառունին իրեն դրսևորում է որպես լավ երաժիշտ և կազմակերպիչ, իսկ երբ Դոնի Նախիջևանում ազգային փոքրամասնությունների համար ստեղծվում է Ազգային արվեստի տուն, դրա ղեկավարման ամենահարմար թեկնածուն դառնում է Երվանդ Սահառունին։ Նա ստեղծում է երկու խումբ՝ ժողովրդական գործիքների և կամերային նվագախումբ, որոնք ունեին մենակատարներ և վոկալ անսամբլներ։

Դպրոցներում և ակումբների երգչախմբերում կատարած աշխատանքը ստեղծագործական առումով նշանակալից դեր է խաղացել Սահառունու կյանքում։ Կոշիկի ֆաբրիկայի ակումբում, ինչպես նաև քաղաքի մասշտաբով ինքնագործ կոլեկտիվների և դպրոցական երգչախմբերի լավագույն ուժերի ջանքերով, նա բեմադրում է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։

1930 թվականին Երվանդ Սահառունին ստեղծում և ղեկավարում է Հյուսիսային Կովկասի առաջին ազգագրական արևելյան անսամբլը, որը համերգներով հանդես է գալիս ոչ միայն Ռոստովում և մարզում, այլև Մոսկվայում, Լենինգրադում և այլ քաղաքներում։ Հետագայում այն վերակազմավորվեց որպես ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ։

1941 թվականի հունիսի 22-ին, երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, Երվանդ Սահառունու անսամբլը դառնում է Ռոստովի մարզային պետական ֆիլհարմոնիայի բազմաթիվ բրիգադներից մեկը, որը լիովին անցնում է ռազմաճակատի սպասարկմանը։ Անսամբլը համերգներով հանդես է գալիս Սովետական բանակի զորամասերում և հոսպիտալներում, իսկ նրա ելույթների մասին գրում են թերթերում։

Արդեն Հայաստանում՝ 1961 թվականի դեկտեմբերի վերջին, փոստատարը Երվանդ Սահառունուն է հանձնում մի նամակ, որն ուղարկողի անունը նրան անծանոթ էր.

«Հարգելի ընկեր Սահառունի,- գրում է նամակի հեղինակ Թեոդորոս Սահակյանը,- ես Ռոստովի մարզի Մյասնիկյանի հայկական շրջանի Չալթր գյուղից եմ, սիրում եմ երգն ու բանաստեղծությունը: Աշխատում եմ շրջանային թերթի խմբագրատանը՝ որպես խմբագրության պատասխանատու քարտուղար, և շատ լավ եմ ճանաչում շրջանի մարդկանց: Իսկ Ձեզ ճանաչում եմ դեռ այն ժամանակից, երբ 1925–1930 թվականներին սովորում էի Ռոստովի «Սովետական Հայաստան» անվան դպրոցում, որտեղ Ձեզ շատ անգամ տեսել և զրուցել եմ Ձեզ հետ»:

Նամակում Թ. Սահակյանը նվիրում է Սահառունուն իր բանաստեղծությունը, որը ակրոստիքոս է. յուրաքանչյուր տողի գլխատառերն ուղղահայաց կարդալիս կազմվում է «Կոմպոզիտոր Երվանդ Սահառունի»։ Սահառունու համար այդ նամակը արտասովոր էր, անսպասելի. այն ասես եկել էր հեռավոր անցյալից, միևնույն ժամանակ կապելով այդ անցյալը ներկայի հետ (նամակը՝ Ռաֆայել Ստեփանյանի «Երվանդ Սահառունի» գրքից)։

                                                                             Շողիկ Սիմավոնյան

ЕРВАНД ИВАНОВИЧ СААРУНИ (ТЕР-АКОПЯН)

(1894–1967)

Известный композитор, музыкант, хормейстер, народный артист Армении. С 1923 по 1942 год жил в Ростове-на-Дону. Работал в армянских школах «Советская Армения», имени Степана Шаумяна № 16 и в Армянском педагогическом техникуме имени А. Ф. Мясникяна. Организатор и руководитель многочисленных хоров и ансамблей на Северном Кавказе и в Ростове. С первых месяцев Великой Отечественной войны ансамбль Сааруни перешёл на обслуживание фронта. 10 января 1942 года Ерванд Сааруни был эвакуирован в Ереван.

В школе имени Степана Шаумяна № 16 (ныне гимназия № 14) Ерванд Сааруни создал девичий двухголосный хор.

В Армении, в студенческие годы (1961–1963), при Доме культуры «Трудовые резервы» Ш. Г. Симавонян пела в ансамбле песни и пляски, которым руководил сам композитор, уже будучи в преклонном возрасте. А в 1961 году Ерванд Сааруни получил из Ростова письмо, которое написал журналист Мясниковской районной газеты «Заря коммунизма» Теодор Аристакесович Саакян. Он писал своему учителю о школьных воспоминаниях и подарил стихотворение, посвящённое ему.

Шогик Симавонян

Фото — https://ru.hayazg.info/images/4/47/Сагаруни_Ерванд_Иванович.jpeg

Оцените статью
Редакция газеты "Заря"