ԴՈՒ ՄԵՐ ԵՐԳԻ ՎԵՀԱՓԱՌՆ ԵՍ

#Газета

Երգ սիրեցեք կյանքի բոլոր վայելքներից ավելի,

Երգն է բուժիչ բալասանը, անդնդախոր ցավերի,

Երգ հուսացեք, առանց երգի՝ վիշտն աշխարհը կավերի…

— Սարմեն, «Կտակ» բանաստեղծությունից

       Այս դժվարին ժամանակներում, երբ երկրում պատերազմ է ընթանում, և ժողովուրդը լարվածության մեջ է, խորհուրդ եմ տալիս լսել ԵՐԳՈՑ ՊԱՀԱՊԱՆ՝ Կոմիտասի երգերը։ Երգը միշտ մխիթարել է, ուժ ու հույս է տվել հայ մարդուն, բուժել է թախծոտ հոգիները և մթության մեջ ընկած մարդուն դեպի լույսն է տարել։

       Կոմիտասը հսկայական մշակութային երևույթ է, մեր ինքնության խորհրդանիշն է, որը դարերի ժանգից մաքրեց մեր ազգային ոգու ոսկին, փայլեցրեց ու աշխարհին տվեց մի բանաձև՝ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը։ Նա այն հանճարն էր, որը երաժշտությունը բանավորից դարձրեց գրավոր և դրանով մնայուն դարձրեց այն։ Կոմիտասի պատգամն է՝ «Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք ու սովորեք նրանից»։ Հայ ժողովրդական երգերը մեր ազգի անխարդախ հայելին են, որն արտացոլում է մեր էության ծածկագիրը։

       Կոմիտասը հավաքագրել է 3000-ից ավելի հայկական ժողովրդական երգեր։ Նա շրջել է ամբողջ Հայաստանով մեկ, անցել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, լսել, թե ինչպես է երգում հայ ռանչպարը, շինականը, գեղջուկն ու մշակը, որից հետո գրի է առել թե՛ բառերը, թե՛ մեղեդին։ Բարբառները մեր պատմամշակութային գանձարանն են, իսկ բարբառային երգերը՝ այդ գանձարանի զարդերը։ Նա մոռացումից փրկեց հայ ժողովրդի դարերով ստեղծած մշակույթը, և այդ ստեղծագործությունները գրանցվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում։

       Կոմիտասը՝ փոքրիկ Սողոմոնը, ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։ Կոշկակար հայրը և գորգագործ մայրը միշտ աշխատելու ժամանակ երգել են, և այդ երգերը դաջվել են որդու հիշողության մեջ։ Փոքրուց Սողոմոնը որբ է մնում. նրան մեծացրել է տատը։ Գունատ ու խելոք տղան փողոցներում երգելով ստացել է «թափառական փոքրիկ երգիչ» մականունը։ Նա երգում էր հայերեն, բայց խոսում էր միայն թուրքերեն, քանի որ Թուրքիայում արգելված էր խոսել հայերեն. կտրում էին մարդկանց լեզուները։ Գևորգ Դ կաթողիկոսի հրահանգով 20 որբերից ընտրվում է Սողոմոնը, որպեսզի գա Էջմիածնի Գևորգյան ճեմարան սովորելու։ Երբ կաթողիկոսը հարցնում է, փոքրիկը չի հասկանում հայերեն։ Նա պատասխանում է, որ կարող է երգել հայերեն։ Եվ իր բնատուր ու անզուգական ձայնով երգում է «Լույս զվարթ» շարականը, իսկ կաթողիկոսը հուզմունքից արտասվում է և ընդունում նրան ճեմարան։ Տղան կարճ ժամանակում սովորում է հայերեն և տիրապետում է տասնյակ բարբառների։

       Ուսումնառությունն ավարտելուց հետո նա ձեռնադրվում է կուսակրոն քահանա և ստանում Կոմիտաս անունը, իսկ մեկ տարի անց նրան շնորհվում է հոգևոր վարդապետի աստիճանը։ Կոմիտաս Վարդապետն իր հավաքագրած երգերը բաժանել է տարբեր թեմաների՝ հոգևոր, պատմական, ռազմական, ծիսական, աշխատանքային, օրորոցային, սիրո, բնության…

       Մի հոգևորական Կոմիտասի մասին ասել է. «Կոմիտաս լսելիս անհավատը դառնում է բարեպաշտ»։ Նրա երգերի մեջ այնքան մաքրություն կա, իսկ դրանց շերտերում կարծես դրված է մեր աղոթքը։ Կոմիտասի հոգևոր երգերից մեկը՝

«Հայր մեր, տուր մեզ, տուր Քո շնորհ»

Հա՛յր մեր, տո՛ւր մեզ, տո՛ւր Քո շնորհ,

Լիուլի ամեն օր։

Հա՛յր մեր,

Կեա՛նք տուր մեր մայրիկին,

Կեա՛նք տուր մեր հայրիկին,

Հա՛յր մեր,

Մեզ պահէ Քո ձեռքով, մեզ օրհնէ Քո հոգով,

Հա՛յր մեր, Դու պահապան մեր…

       Կոմիտասի կարծիքով՝ ժողովրդական երգեր երգելուց առաջ պետք է քաջ տեղյակ լինել հայ ժողովրդի պատմական իրադարձություններին և ազգի ոգուն։ Ռազմական պարերգերը մարտական ոգին բարձրացնելու համար են. պատերազմ գնալուց առաջ հայ մարտիկները երգել են, պարել, զենքերը զրնգացրել, կողք կողքի, ուս ուսի տված կանգնել մի գաղափարի շուրջ՝ դեպի հաղթանակ։ Այդ երգերից մեկը՝

«Զար զընգը»

Զար զընգը, զար զընգը, թող զնգա, (2 անգամ)

Պարենք գիշեր լուսնկա, (2 անգամ)

Էս գիշեր, լուսնյակ գիշեր,

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,

Ձյունն էկել, գետին նախշել,

Զար զընգը, զար զընգը, թող զնգա…

       Կոմիտասի հավաքագրած հողագործական աշխատանքային երգերից մեկն էլ «Հորովելն» է։ Այն երգվում է տարբեր բարբառներով։ Նա անձամբ մեկնում է Լոռու Վարդաբլուր գյուղը, երեկոյան հյուրընկալվում է մի գյուղացու տանը։ Խնդրում է, որ նա երգի գութաներգը՝ հորովելը։ Գյուղացին կտրուկ մերժում է՝ խոստանալով, որ առավոտյան երգելու է։ Կոմիտասը նեղսրտում է՝ առանց պատճառն իմանալու։ Առավոտյան, հենց գյուղացին եզները գոմից դուրս է բերում, բարձր ձայնով երգում է։ Դառնալով դեպի Կոմիտասը՝ գյուղացին բացատրում է, որ երեկոյան եզները հոգնած դաշտից տուն էին եկել. «Ո՞նց կարող էի նրանց քունը խանգարել»։ Այս երգը ռանչպարի կենսատու անձրևին սպասելու, դաշտում եզներին գովելու, հույսը չկտրելու, առատ բերքին սպասելու երգ է։ Նա եզին «ախպեր ջան» է անվանում, քանի որ եզն է թեթևացնում խեղճ մշակի աշխատանքը։ Կոմիտասը վերցնում է թուղթն ու մատիտը և անմիջապես նոտագրում մեղեդին։

«Հորովել»

Հո, հորովել, հո, հո, հո, հորովել,

Լուսը բացվեց, բարին բացվեց,

Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ,

Հորի լորի, լորի, լորի հորովել հո, հորովել հո։

Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան,

Հո, հորովել, հորի լորի, մլորի լորի հորովել,

Հորի լորի, լորի լորի ջան…

       Սիրո երգերը բավականին շատ են։ Հայ գեղջուկը միշտ թաքուն է պահել սերը, ամաչել է արտահայտվելուց, բայց այն բացահայտել է երգելով։ Ներքին ապրումներով, սպասումով ու կարոտով սիրածը զուսպ սպասել է իր յարին։ Դրանցից մեկը, որը հաճախ հնչում է հարսանիքներում, «Շողեր ջան» երգն է։

Ամպել ա, ձուն չի գա, Շողեր ջան,

Սարիցը տուն չի գա, Շողեր ջան,

Դուն՝ օրորա, դուն՝ շորորա, Շողեր ջան…

       Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը Կոմիտասյան երգի մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս Վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ Սիրեցե՛ք լսել ու երգել Կոմիտասի գանձարանից, այն կզարդարի Ձեր ներքնաշխարհը։

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության

ուսուցչուհի՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

Комитас — Патриарх нашей песни

       Любите песню больше всех жизненных наслаждений…

Сармен, из стихотворения «Завет»

       В эти трудные времена, когда в стране идёт война и народ напряжён, советую слушать хранителя песни — Комитаса. Песня всегда утешала армянского человека, давала силу и надежду, лечила тоскующие души и выводила человека из тьмы к свету.

       Комитас — огромное культурное явление, символ нашей идентичности. Он очистил золото национального духа от ржавчины веков, отполировал его и дал миру формулу: у армян есть своя самостоятельная музыка. Он превратил музыку из устной в письменную и сделал её вечной. Его завет: «Народ — величайший творец, идите и учитесь у него». Армянские народные песни — неподдельное зеркало нации, отражающее код нашего естества.

       Комитас собрал более 3000 армянских народных песен. Он прошёл всю Армению, из села в село, из города в город, слушал, как поют пахари, крестьяне, сельчане, и записывал слова и мелодии. Диалекты — наша историко-культурная сокровищница, а диалектные песни — её украшения. Он спас от забвения веками создававшуюся культуру; эти произведения вошли в международный реестр ЮНЕСКО.

       Комитас, в детстве Согомон, родился в турецком городе Кютахья. Отец-сапожник и мать-ковровщица пели во время работы, и эти песни запечатлелись в памяти мальчика. Рано осиротев, он воспитывался у бабушки. Красивый и умный мальчик пел на улицах по-армянски, но говорил только по-турецки: в Турции запрещалось говорить по-армянски, людям отрезали языки. По указанию католикоса Геворга IV из 20 сирот выбрали Согомона для учёбы в Эчмиадзинской семинарии Геворгян. Мальчик не понимал по-армянски, но ответил Католикосу, что может петь по-армянски. Он спел шаракан «Луйс зварт» своим природным несравненным голосом; католикос прослезился и принял его. Мальчик быстро выучил армянский и овладел десятками диалектов.

       После учёбы его рукоположили в монахи и дали имя Комитас, через год присвоили степень вардапета (архимандрит). Собранные песни он разделил по темам: духовные, исторические, военные, обрядовые, трудовые, колыбельные, любовные, о природе.

       Один священнослужитель сказал: «Слушая Комитаса, неверующий становится благочестивым». В его песнях столько чистоты, что в них будто заключена наша молитва.

       Комитас считал: прежде чем петь народные песни, нужно знать историю народа и дух нации. Военные патриотические песни поднимали боевой дух: перед уходом на войну воины пели, танцевали, звенели оружием, стоя плечом к плечу ради победы.

       Среди трудовых песен — «Оровел». Комитас сам поехал в село Вардаблур в Лори и остановился у крестьянина. Тот отказался петь вечером, обещал спеть утром. Утром, выведя волов из хлева, он громко запел, а после объяснил: вечером усталые волы вернулись с поля, и он не мог нарушить их сон. Это песня ожидания живительного дождя, восхваления волов, надежды на щедрый урожай. Крестьянин называет вола «братом», потому что вол облегчает труд бедного земледельца. Комитас сразу записал мелодию.

       Любовных песен много. Армянский крестьянин скрывал любовь, стеснялся выражать её, но раскрывал через пение. С внутренним переживанием, ожиданием и тоской возлюбленная сдержанно ждала своего милого. Одна из таких песен, часто звучащая на свадьбах, — «Шогер джан».

       Католикос всех армян Вазген I говорил: «В комитасовской песне армянский народ нашёл и узнал свою душу, свою духовную идентичность. Комитас Вардапет — начало, у которого нет конца. Он должен жить армянским народом, а армянский народ — им, как сегодня, так и вечно». Любите слушать и петь из сокровищницы Комитаса — это украсит ваш внутренний мир.

Учитель армянского языка и литературы

школы №1 с. Чалтырь — Рипсиме Вартеванян

Перевод на русский – диакон Мерон Гайбарян

Фото — https://images.squarespace-cdn.com/content/v1/54412118e4b03de3b6796773/1529918094289-0J202R23BUT6TIZNW4TK/84914_b.jpg?format=500w

Оцените статью
Редакция газеты "Заря"