20-րդ ԴԱՐԻ ԱՎԱՐԱՅՐ՝ Սարդարապատի ճակատամարտ

#Газета

       Հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից է Սարդարապատի հերոսամարտում թուրքական զորքերի դեմ տարած հաղթանակը։ Ցեղասպան եղած Արևմտյան Հայաստանի նույն իրավիճակին էր արժանանալու Արևելյան Հայաստանը, եթե ճակատամարտում պարտություն կրեինք։ Բախտորոշ այդ օրերին կար լինել-չլինելու խնդիրը, հարկավոր էր ուղղել ծռված մեջքը և հավատալ միայն սեփական ուժերին։ 1917թ. Երզնկայի զինադադարը կնքելուց հետո ռուսական զորքերը զանգվածաբար լքում են Սև ծովից մինչև Վանա լիճ ընկած ռազմաճակատի գիծը՝ այն թողնելով սակավաթիվ հայկական զորամասերի հույսին։ 1918թ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որը ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար։ Ռուսաստանը Թուրքիային հանձնեց ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները, այլև 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում միացված Կարսը, Արդահանը և Բաթումը։ Թուրքական կողմը, օգտվելով ռուսական բանակի քայքայումից, խախտելով պայմանագիրը, 1918թ. մայիսի 21-ին հարձակվում է Արևելյան Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով գրավել Երևանն ու ողջ Անդրկովկասը։

       Սարդարապատի ճակատամարտն անվանում են «20-րդ դարի Ավարայր»։ Ավարայրի ճակատամարտը տեղի է ունեցել Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին, 451թ. մայիսի 26-ին։ Սասանյան Պարսկաստանը կրոնափոխ էր ուզում անել հայ ժողովրդին, բայց հայերի անկոտրում կամքի շնորհիվ այն ձախողվում է։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանն իր կոչով ոտքի է հանում հայ ժողովրդին և Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին բարոյական հաղթանակ է տանում։ Նա դիմում է իր ժողովրդին՝ ասելով. «Չվախենաք պարսիկների բազմությունից, պատրաստ եղեք գիտակցված մահվան՝ հանուն հավատքի և հայրենիքի։ Անգիտակից մահը մահ է, գիտակցվածը՝ անմահություն»։ Անգամ 5-րդ դարում անհավասար ուժերի պարագայում հավաքական պայքարի շնորհիվ կարողացել են հաջողության հասնել։ Յուրաքանչյուր պատերազմի ամենակարևոր գործոնները կամքն ու գաղափարն են, որ պետք է ունենան կազմակերպված բնույթ և ժողովրդի գիտակցությանը հասցնելու գործիք։

       1918թ. մայիսի 21-ին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Ալեքսանդրապոլ, գրավում են Սարդարապատ գյուղն ու «Արաքս» կայարանը։ Աղետալի այդ իրավիճակում հայկական զորքերի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը գալիս է Էջմիածին՝ հանդիպելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին։

       — Անվտանգության համար ժամանակավոր պետք է հեռանաք և ապաստանեք Սևանա կղզում,- ասում է հրամանատարը։

       — Ո՛չ և ո՛չ։ Հազար անգամ ո՛չ։ Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը։ Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չի փրկել մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ Աթոռից։ Իսկ եթե եկել է վերջը, ապա ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ։ Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովի չբարձրանանք թշնամու դեմ, որ գալիս է ծարավ մեր վերջին արյանը, — պատասխանում է հայոց հայրապետը։

       Հայոց կաթողիկոսը 6 օր շարունակ հնչեցնում է Մայր Աթոռի զանգերը՝ որպես մարտակոչ, և արթուն պահում հայ ժողովրդին։ Բոլորը ոտքի են ելնում՝ թե՛ այր, թե՛ կին, թե՛ գյուղացի, թե՛ հոգևորական։ Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից գաղթած վանեցիները, սասունցիները, զեյթունցիները գտնվում էին Էջմիածնում, նրանք բավականին մեծ պայքարի փորձ ունեին։ Ահասարսուռ ահազանգը զարթնեցնում, զգաստացնում, սթափեցնում է բոլորին, խանդավառում ամենքին համեստ զոհողության և հերոսական անձնազոհության։ Կաթողիկոսն իր մոտ է կանչում Գարեգին և Զավեն եպիսկոպոսներին, օրհնում նրանց և ուղարկում կռվի դաշտ՝ խաչը ձեռքներին մարտական ճառ կարդալու հայ զինվորներին։

       Վճռորոշ դեր խաղաց գեներալ Մովսես Սիլիկյանի կոչը հայ ժողովրդին.

       — Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու… Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն հայրենիքի փրկության և իր ընտանիքի պատվի պաշտպանության, պետք է գործադրի վերջին ճիգը թշնամուն հարվածելու համար։

       Հայ մարտիկները կռվում են հերոսաբար և ջախջախում թուրքական «Գելիբոլու» դիվիզիան։ Հարկադրում են հետ նահանջել 15-20 կմ շառավղով։ Օսմանյան բանակի գեներալ Մեհմեդ Վեհիբ փաշան ասել է.

       — Հայերն աշխարհի լավագույն զինվորներից են. նրանք կռվում են առյուծի պես, և նրանց քաջությունն անկրկնելի է։ Ղարաքիլիսայի ճակատում նրանք ցույց տվին, որ երբեք չեն նահանջում, նույնիսկ երբ մահն անխուսափելի է։

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար.

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ։

Զանգեր ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին։

Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից։

Ավարայրից ջանք առանք,

Այստեղ մի պահ կանգ առանք,

Որ շունչ առած, շունչներս տանք

Սարդարապատի պատի տակ։

Զանգեր ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին։

Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից։

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,

Մենք չհանգանք, դեռ կգանք,

Երբ տան զանգը ահազանգ,

Որ մեր հոգու պարտքը տանք։

Զանգեր ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար մարտին։

Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից։

(Պարույր Սևակ)

Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան

АВАРАЙР 20-ГО ВЕКА — САРДАРАПАТСКАЯ БИТВА

       Одной из славных страниц истории армянского народа является победа, одержанная в Сардарапатском сражении против турецких войск. Та же участь, что постигла подвергшуюся геноциду Западную Армению, ожидала и Армению Восточную, если бы в битве мы потерпели поражение. В те судьбоносные дни стоял вопрос жизни и смерти, нужно было распрямить согнутую спину и поверить лишь в собственные силы. После заключения в 1917 году Ерзнкайского перемирия русские войска массово покидают линию фронта от Чёрного моря до озера Ван, оставляя её на попечение малочисленных армянских частей. В 1918 году между Россией и Турцией заключается Брест-Литовский мирный договор, ставший роковым для армянского народа. Россия передала Турции не только занятые в ходе войны территории Западной Армении, но и присоединённые в результате русско-турецкой войны 1877–1878 годов Карс, Ардаган и Батум. Турецкая сторона, воспользовавшись развалом русской армии и нарушив договор, 21 мая 1918 года нападает на Восточную Армению с целью захвата Еревана и всего Закавказья.

       Сардарапатское сражение называют «Аварайром 20-го века». Аварайрская битва произошла на Аварайрском поле, на берегу реки Тгмут, 26 мая 451 года. Сасанидская Персия хотела обратить армянский народ в другую веру, но благодаря несокрушимой воле армян это не удалось. Спарапет Вардан Мамиконян своим призывом поднимает армянский народ и вместе с Армянской Апостольской Церковью одерживает нравственную победу. Он обращается к своему народу со словами: «Не бойтесь множества персов, будьте готовы к осознанной смерти во имя веры и родины. Неосознанная смерть — это смерть, осознанная — бессмертие». Даже в 5-м веке, при неравных силах, благодаря совместной борьбе, они смогли добиться успеха. Самые важные факторы любой войны — это воля и идея, которые должны носить организованный характер и иметь инструмент для донесения до сознания народа.

       21 мая 1918 года турецкая 36-я дивизия вторгается в Александрополь, захватывают село Сардарапат и станцию «Аракс». В этой катастрофической ситуации командующий армянскими войсками генерал Мовсес Силикян прибывает в Эчмиадзин, чтобы встретиться с Католикосом всех армян Геворгом V Суренянцем.

— В целях безопасности вам нужно временно уехать и укрыться на острове Севан, — говорит командующий.

— Нет и нет! Тысячу раз нет! Я не покину доставшийся нам в наследство от святых предков Святой Престол. Если армянский народ не может остановить продвижение врага, если не в силах спасти наши святыни, тогда я сам возьму меч и паду в притворе Кафедрального собора, но не покину унаследованный от предков Святой Престол. А если уж пришёл конец, то почему бы не принять его с честью и храбростью? Так почему же всем народом не подняться против врага, идущего, жаждая нашей последней крови, — отвечает армянский патриарх.

       Шесть дней подряд Католикос всех армян звонит в колокола Святого Престола, как в набат, и держит армянский народ в бодрствовании. Все поднимаются на ноги: и мужчины, и женщины, и крестьяне, и священнослужители. Бежавшие после геноцида из Западной Армении ванцы, сасунцы, зейтунцы находились в Эчмиадзине, у них был немалый опыт борьбы. Ужасающий набат пробуждает, отрезвляет, приводит в чувство всех, воодушевляет каждого на скромную жертвенность и героическое самопожертвование. Католикос призывает к себе епископов Гарегина и Завена, благословляет их и отправляет на поле боя с крестом в руках читать боевую проповедь армянским воинам.

       Решающую роль сыграл призыв генерала Мовсеса Силикяна к армянскому народу:

— Армяне, спешите освободить родину… Настал миг, когда каждый армянин, забыв о личном, во имя спасения родины и защиты чести своей семьи, должен приложить последнее усилие, чтобы ударить по врагу.

       Армянские бойцы сражаются героически, не на жизнь, а на смерть, и громят турецкую дивизию «Гелиболу». Принуждают её отступить в радиусе 15-20 км. Генерал османской армии Мехмед Вехиб-паша сказал:

— Армяне — одни из лучших солдат в мире: они сражаются как львы, и их храбрость неповторима. На Каракилисском фронте они показали, что никогда не отступают, даже когда смерть неизбежна.

Учитель армянского языка и литературы

школы №1 с. Чалтырь — Рипсиме Вартеванян

Перевод на русский – диакон Мерон Гайбарян

Фото — https://shahumyan.com/wp-content/uploads/2024/05/Sardarabad_Memorial-2048×1460.jpg

Оцените статью
Редакция газеты "Заря"