«Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողներն երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք ու բարձրագույն իդեալներ»։
Ավետիք Իսահակյան
Ոսկեզօծ աշնան երկրորդ ամսի սկզբին, երբ բնությունը զարդարված է երփներանգ գույներով, հասուն ու ժպտացող մրգերով, գույնզգույն ծաղիկների անուշ բուրմունքով, նշվում է մի կարևոր տոն՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԸ։ Չէ՞ որ ուսուցչի մասնագիտությունը բոլոր մասնագիտությունների մայրն է։ Առանց ուսուցչի փոխանցած գիտելիքների և նվիրումի հնարավոր չէր լինի ունենալ ո՛չ բժիշկ, ո՛չ իրավաբան, ո՛չ գիտնական, ո՛չ շինարար… Իսկական ուսուցիչը փարոս է, որ ուղղություն է տալիս մարդուն ողջ կյանքի ճանապարհին։
Հոկտեմբերի 5-ին 100-ից ավելի երկրներում նշում են լույսի պահապանների տոնը։ Այս տոնական օրը մեկ անգամ ևս առիթ է տրվում մեծարելու մեր հարգարժան ուսուցիչներին։ Դուք մեր կյանքի ամենապայծառ աստղերից եք, որոնք լուսավորում են աշակերտների ճանապարհը նույնիսկ ամենամութ գիշերներին։ Ձեր նվիրվածությունն ու սերը մնում են յուրաքանչյուր սանի սրտում հավետ։ Սիրելի ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, երկար կյանք, նորանոր հաջողություններ, գնահատող աշակերտներ և ուրախ օրեր՝ անմոռանալի հույզերով ողողված։
Բժիշկները Հիպոկրատի երդում են տալիս՝ լինել ազնիվ ու բարեխիղճ հիվանդի նկատմամբ։ Իսկ Հայ Ուսուցիչը՝ Մեսրոպ Մաշտոցի շիրմի առջև երդում է տալիս, որ որտեղ էլ որ լինի՝ հավատարիմ մնա հայերենն ուսուցանելու սրբազան գործին, որն ունի հոգևոր և ազգային կարևոր նշանակություն։ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշականում, որը 16 դար շարունակ դարձել է ուխտավայր հայ ուսուցիչների համար։ Մաշտոցը բազում զրկանքներ կրելով՝ 405 թվականին ստեղծեց հայոց գրերը, որոնք դարձան հայ ժողովրդի փրկության ամենամեծ զենքը։ Հայ եկեղեցին 301 թ. քրիստոնեացավ, բայց պատարագներն ու ծեսերը կատարվում էին հունարեն և ասորերեն։ Միայն 405 թվականից հետո եկեղեցին հայացավ, երբ մեր Մեծ Ուսուցիչն առաջին հերթին թարգմանեց «Աստվածաշունչը»։ Քանի որ առանց հավատքի հայ ժողովուրդը չէր կարող ունենալ տառեր, ուժեղ հավատքի հիման վրա ստեղծվեց հայոց այբուբենը։ Առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը «Առակաց գրքից» է, խորհրդանշում է հայ դպրության, լուսավորության և գիտության սկիզբը։
Դարեր շարունակ ուսուցիչն եղել է իսկական հերոս, ում մասին գրվել են լեգենդներ, ձոնվել են հետաքրքիր պատմվածքներ, երգվել են երգեր, հյուսվել բանաստեղծություններ… Ուսուցիչը համարվել է երկրորդ ծնող, հանճար, կյանքի ուղեկից… Նա ուրախանում է անսահման, երբ աշակերտը հաջողության է հասնում, և միշտ հավատում է, որ իր սանը մի օր կդառնա լուսավորության աղբյուր։
Հայերենի ուսուցումը սփյուռքում այլ բնույթ է կրում, և հայ ուսուցչի դերը ևս ուրիշ է։ Այստեղ ուսուցիչի առաքելությունն այն է, որ յուրաքանչյուր դաս իր մեջ ընդգրկի և՛ հայրենասիրություն, և՛ լեզվի ուսուցում, և՛ պատմություն, և՛ հայրենաճանաչություն, և՛ ազգային արժեքներ։ Այդ տարբեր սերմերը միասին շաղ տալով հայ մանուկների հոգու պարտեզում՝ ուսուցիչը մեծ հույս է փայփայում, որ դրանք առատ ու բարի բերք կտան՝ ձևավորելով արժանապատիվ հայի կերպար։ Հրաշագործ է դառնում հայերենի ուսուցիչը, երբ կարողանում է իր դասերով աշակերտին տանել դեպի պատմական հայրենիք, դեպի մեր պապերի արյունով շաղախված երկիր, դեպի դրախտավայր Հայաստան։ Աշակերտների կրակոտ աչքերից ու վառվռուն հայացքից՝ հայ ուսուցիչը կարողանում է հասնել իր պլանավորված դասի նպատակին։
Հայ ուսուցիչը պատմության ընթացքում եղել է մշակույթի, լեզվի և ինքնության պահապանը, հատկապես այն դժվարին ժամանակներում, երբ ժողովուրդը կանգնած էր գոյության սպառնալիքի առջև։ Հայ ուսուցիչն եղել է լույսի շող խավարի մեջ, երբ թշնամին փակել է հայկական դպրոցները։ Նա գտել է մի անկյուն, մի նկուղ, որտեղ կարողացել է թաքուն, ձրի սովորեցնել այբ, բեն, գիմը, ազգային երգը… դրանով ապահովելով ազգի լինելիությունը… Սփյուռքում տարագիր ընտանիքների երեխաներին հայերեն սովորեցնելը, հավատացեք, մեծ հերոսություն է, որով ձգտում են պահպանել հայի ոգին…
Խոնարհվում եմ բոլոր ուսուցիչների առջև՝ հանձինս ՀԱՅ ՈՒՍՈՒՑՉԻ՝ ԱԶԳԻ ՓՐԿՉԻ…
Չալթրի №1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Հռիփսիմե Անդրանիկի Վարդևանյան
ХРАНИТЕЛИ ЗНАНИЙ, С ПРАЗДНИКОМ ВАС!
«Каждый грамотный человек в долгу перед учителем. Сильна та нация, у которой лучшие учителя. Родители дают ребёнку тело, а учитель — душу, добрую волю и высшие идеалы».
Аветик Исаакян
В начале второго месяца золотой осени, когда природа украшена разноцветными красками, спелыми и улыбающимися плодами, сладким благоуханием пёстрых цветов, отмечается важный праздник — ДЕНЬ УЧИТЕЛЯ. Ведь профессия учителя — мать всех профессий. Без переданных учителем знаний и самоотдачи невозможно было бы иметь ни врача, ни юриста, ни учёного, ни строителя… Настоящий учитель — это маяк, который указывает направление человеку на протяжении всего жизненного пути.
5 октября более чем в 100 странах отмечают праздник хранителей света. Этот праздничный день — ещё один повод воздать почести нашим уважаемым учителям. Вы — одни из самых ярких звёзд нашей жизни, которые освещают путь учеников даже в самые тёмные ночи. Ваша преданность и любовь навсегда остаются в сердце каждого ученика. Дорогие учителя, желаю вам крепкого здоровья, долгой жизни, новых успехов, благодарных учеников и радостных дней, наполненных незабываемыми эмоциями.
Врачи дают клятву Гиппократа — быть честными и добросовестными по отношению к пациенту. А армянский учитель перед могилой Месропа Маштоца даёт клятву: где бы он ни был, оставаться верным священному делу обучения армянскому языку, которое имеет духовное и национальное важное значение. Могила Месропа Маштоца находится в Ошакане, который на протяжении 16 веков стал местом паломничества армянских учителей. Маштоц, претерпев множество лишений, в 405 году создал армянскую письменность, которая стала величайшим оружием спасения армянского народа. Армянская Церковь в 301 г. приняла христианство, но литургии и обряды совершались на греческом и сирийском языках. Только после 405 года Церковь стала армянской, когда наш Великий Учитель в первую очередь перевёл «Библию». Поскольку без веры армянский народ не мог иметь письменность, на основе сильной веры был создан армянский алфавит. Первое предложение, написанное армянскими буквами: «Познать мудрость и наставление, уразуметь изречения разума», которое из «Книги притчей», символизирует начало армянской письменности, просвещения и науки.
На протяжении веков учитель был настоящим героем, о котором писали легенды, посвящали интересные рассказы, пели песни, слагали стихи… Учитель считался вторым родителем, гением, спутником жизни… Он бесконечно радуется, когда ученик достигает успеха, и всегда верит, что его воспитанник однажды станет источником света.
Преподавание армянского языка в диаспоре носит иной характер, и роль армянского учителя тоже другая. Здесь миссия учителя состоит в том, чтобы каждый урок включал и патриотизм, и обучение языку, и историю, и арменоведение, и национальные ценности. Сея эти разные семена вместе в саду души армянских детей, учитель лелеет большую надежду, что они дадут обильный и добрый урожай, формируя образ достойного армянина. Чудотворцем становится учитель армянского языка, когда своими уроками может увести ученика к исторической родине, в землю, замешанную на крови наших дедов, в райскую Армению. По огненным глазам и горящим взглядам учеников армянский учитель может достичь намеченной цели урока.
Армянский учитель на протяжении истории был хранителем культуры, языка и идентичности, особенно в трудные времена, когда народ стоял перед угрозой исчезновения. Армянский учитель был лучом света во тьме, когда враг закрывал армянские школы. Он находил уголок, подвал, где мог тайно, бесплатно учить айб, бен, гим, национальные песни… тем самым обеспечивая существование нации… Учить армянскому языку детей в диаспоре, поверьте, — большой героизм, которым стремятся сохранить армянский дух…
Склоняюсь перед всеми учителями — в лице АРМЯНСКОГО УЧИТЕЛЯ, СПАСИТЕЛЯ НАЦИИ…
Учитель армянского языка и литературы
школы №1 с. Чалтырь — Рипсиме Вартеванян
Перевод на русский – диакон Мерон Гайбарян
Фото — https://upload.wikimedia.org/wikipedia/commons/c/ca/2014_Erywań%2C_Matenadaran_%2816%29.jpg








